Աղքատության կրճատման բանալին տնտեսական ազատությունն է, այլ ոչ թե պետական ծրագրերը

Աղքատությունն այն մարտահրավերներից մեկն է, որին այսօր բախվում է աշխարհը: Ուստի աղքատության դեմ պայքարում առաջընթաց գրանցելը ամենաարդիական գլոբալ նպատակներից է: Ամենավաղ հասարակություններից սկսած մարդիկ փնտրում են այն հարցի պատասխանը, թե ինչպես լավագույնս հաղթահարել աղքատությունը։ Բայց պատասխանն ակնհայտ է, եթե պարզապես նայենք պատմությանը։

 

Վերածննդից մինչև արդյունաբերական հեղափոխություն, դրանից մինչև ներկա ժամանակներ, աղքատությունն առավել արմատականորեն և արագորեն կրճատվեց, երբ մարդիկ կարողացան ազատորեն աշխատել իրենց նախընտրած տեղերում և ոլորտներում, ստանալ իրենց աշխատանքի արդյունքները, ձեռք բերել ու պահպանել մասնավոր սեփականություն և ապավինել կայուն իրավական համակարգին՝ իրենց անձնական և տնտեսական ազատությունները պաշտպանելու համար:

 

Վերջին տասնամյակների ընթացքում համեմատաբար ազատ ձեռներեցության և համաշխարհային առևտրի դարաշրջանը հանգեցրին աղքատության աննախադեպ կրճատմանը: Սա կարող է անակնկալ լինել շատերի համար, ովքեր լսել են տարածված այն պնդումը, որ «հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի աղքատանում»:

 

Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն՝ ծայրահեղ աղքատների (ծայրահեղ աղքատ են համարվում օրական 1․90 դոլարից (2019թ․ համարժեքը՝ 2.16 դոլար) ցածր գումարով ապրողները) տեսակարար կշիռը կայուն կերպով նվազել է՝ 1990թ․ 36%-ից կամ 1,85 մլրդ մարդուց 2015 թվականին հասնելով 736 միլիոն մարդու կամ 10%-ի։ Իսկ 2018 թվականին ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանց թիվը մոտ 650 մլն է կամ աշխարհի բնակչության 8,6%-ը, որը պատմության մեջ գրանցված ամենացածր մակարդակն է (գծապատկեր 1): Ընդհանուր առմամբ, ընդամենը քառորդ դարում մոտ 1,1 միլիարդ մարդ դուրս է եկել ծայրահեղ աղքատությունից:

 

Գծապատկեր 1

 

Ինչպես երևում է Գծապատկեր 1-ից, քանի որ համաշխարհային տնտեսությունը գնացել է տնտեսական ազատության ընդլայնման, այն կրկնակի մեծացել է: Այս առաջընթացը հարյուր միլիոնավոր մարդկանց դուրս է հանել աղքատությունից, իսկ աղքատության համաշխարհային մակարդակը կրճատվել է երկու երրորդով:

 

Նման միտում կարել է նկատել նաև մեր երկրի դեպքում։ Տնտեսական ազատության ավելացմանը զուգահեռ կրճատվել է ծայրահեղ աղքատության մակարդակը։ Այն զգալի կրճատվել է 2001-2008թթ․ (գծապատկեր 2)։

 

Գծապատկեր 2

 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս ուժեղ փոխկապակցվածություն առաջարկվող ավելի մեծ տնտեսական ու անձնական ազատության և ցանկալի ցուցանիշների միջև, ինչպիսիք են մեկ շնչի հաշվով ավելի բարձր եկամուտը և տնտեսական աճը, աղքատության ավելի ցածր մակարդակը, կյանքի ավելի մեծ տևողությունը, մանկական մահացության ավելի ցածր ցուցանիշը, սեռերի միջև ավելի մեծ հավասարությունը և ընդհանուր առմամբ երջանկության ավելի բարձր մակարդակը:

 

Այսօր աշխարհի ծայրահեղ աղքատներից շատերն ապրում են այն երկրներում, որոնք անցյալում ունեցել են շատ ցածր տնտեսական աճ: Ներկայումս ծայրահեղ աղքատության մեջ գտնվողների 80 տոկոսը կենտրոնացած է Ենթասահարական Աֆրիկայում (Սահարայից դեպի հարավ գտնվող հատվածը) և Հարավային Ասիայում, հիմնականում պատերազմող, կոռուպցիայով և տնտեսական ազատության բացակայությամբ բնորոշվող երկրներում:

 

Աղքատության կրճատման հիմնական շարժիչ ուժը կայուն տնտեսական աճն է, որն ուղեկցվում է տնտեսական ազատության ընդլայնմամբ: Զարմանալի չէ, որ աշխարհի գրեթե յուրաքանչյուր երկրում տնտեսական քաղաքականության կարևորագույն նպատակներից մեկը տնտեսական աճի տեմպի բարձրացումն է:

 

Ավելին, ինչպես հաստատում են նաև ակադեմիական շատ հետազոտություններ, կայուն տնտեսական աճ արձանագրվում է, երբ կառավարությունները իրականացնում են այնպիսի քաղաքականություններ, որոնք ուժեղացնում են տնտեսական ազատությունը և անհատներին տալիս են ավելի մեծ ընտրության հնարավորություն ու ավելի շատ իրավունքներ: Տնտեսական ազատության առաջխաղացումը կայուն տնտեսական աճի և իրական առաջընթացի համար պարտադիր պայման է, անկախ նրանից, թե ինչպիսին կարող է լինել երկրի ներկայիս զարգացման մակարդակը:

 

Գծապատկեր 3

 

Ինչպես ցույց է տալիս գծապատկեր 3-ը, տնտեսական ազատության ընդլայնման և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճի մակարդակների միջև առկա է ամուր կապ: Թե՛ երկարաժամկետ (25 տարի), թե՛ կարճաժամկետ (5 տարի) հատվածում տնտեսական ազատությունն առաջ մղող փոփոխությունների և տնտեսական աճի տեմպերի միջև կապը կայուն դրական է: Տնտեսական ազատության բարելավումը կարևոր բաղադրիչ է տնտեսական աճի բարձր տեմպերի հասնելու համար, ինչն էլ իր հերթին բավականաչափ կարևոր է աղքատության կրճատման համար:

 

Երկրները, որոնք գնում են տնտեսական ազատության ընդլայնմանը, հակված են հասնելու մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի ավելի բարձր տեմպերի: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճի տեմպերն այն երկրներում, որոնք ունեն տնտեսական ազատության ավելի բարձր մակարդակ, միջին հաշվով առնվազն 50 տոկոսով ավելի բարձր են, քան այն երկրներում, որտեղ տնտեսական ազատությունը լճացել կամ սահմանափակվել է: Լավագույն օրինակը Հյուսիսային և Հարավային Կորեաներն են։ Նրանք ունեին նույն մշակույթը և մոտավորապես զարգացման նույն մակարդակը, երբ 1948 թ․-ին առանձնացվեցին: Բայց հետո նրանք գնացին տարբեր ուղիներով․ Հարավային Կորիան շարժվեց տնտեսական ազատության ուղով, իսկ Հյուսիսայինը՝ ոչ: Արդյունքը մենք գիտենք․ Հարավային Կորեայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այժմ 20 անգամ ավելի բարձր է, քան Հյուսիսայինում:

 

Տնտեսական ազատության բարձր մակարդակը, լինելով աղքատության վերացման ամենաարդյունավետ միջոցներից մեկը, դրական մեծ ազդեցություն ունի նաև աղքատ համարվող մարդկանց կենսամակարդակի վրա: Աղքատության ինտենսիվությունը, որը չափվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բազմակողմանի աղքատության ինդեքսով, միջինում բավական ցածր է տնտեսական ազատության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներում: Զարգացող երկրներում, որոնց տնտեսությունները հիմնականում համարվում են ազատ կամ չափավոր ազատ, աղքատության ինտենսիվությունը մոտ երեք անգամ ցածր է, քան տնտեսական ազատության ավելի ցածր մակարդակ ունեցող երկրներում։

 

Սակայն վերջին տարիներին աղքատության կրճատման տեմպը նվազել է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Այդ միտումը առկա է նաև Հայաստանում։ Ավելին, նրանց համար, ովքեր կարողացել են դուրս գալ աղքատությունից, այդ ձեռքբերումը, ցավոք, հաճախ ժամանակավոր է լինում. տնտեսական ցնցումները, պարենային անապահովությունը և կլիմայի փոփոխությունը նրանց սպառնում են զրկել իրենց՝ դժվարությամբ ձեռք բերված արդյունքներից և վերադարձնել աղքատության: Հետևաբար, չափազանց կարևոր է գտնել այդ խնդիրները լուծելու ուղիներ մեր հետագա հետագա զարգացման ընթացքում:

 

Մինչ շատերը կենտրոնանում են կառավարության հաջորդ ծրագրի վրա, որը, ինչպես իրենք են վստահ, աղքատությունը կրճատելու հիմնական միջոցը կլինի, լավագույն լուծումը պարզապես պայմաններ ստեղծելն է, ինչը մարդկանց թույլ կտա բարգավաճել՝ վերացնելով կառավարության օրենքներն ու կարգավորումները, որոնք տնտեսական և անձնական ազատությունները սահմանափակելով՝ խորացնում են աղքատությունը:

 

Անկասկած, ազատ շուկայական համակարգը, որն արմատավորված է տնտեսական ազատության սկզբունքներով՝ անհատի ուժեղացում, խտրականության բացակայություն, բաց մրցակցություն, խթանել է տնտեսական աճը: Ավելի ու ավելի շատ մարդկանց համար բարգավաճման հնարավորություններ բացելով՝ տնտեսական ազատությունը մեր աշխարհը դարձրեց ավելի լավը: Ավելի շատ մարդիկ են ավելի լավ ապրում, քան երբևէ: Իսկ համաշխարհային աղքատության կրճատումը նվաճում է, որը պետք է նպաստի ազատ շուկայական համակարգի տարածմանը, դրա ավելի խորը գիտակցմանը և առաջ մղմանը:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր