Ո՞րն է «թավշյա հեղափոխության» բնույթը: Որո՞նք են հետհեղափոխական շրջանի հասարակական-քաղաքական-մշակութային բնույթի հիմնական ձեռքբերումները և բացթողումները: Արդյո՞ք ի դեմս այդ հեղափոխության մենք գործ ունենք արժեքային փոխակերպումների հետ: Արդյո՞ք հեղափոխության մասնակիցների մեծ մասն ուներ բարձր մակարդակի քաղաքացիական գիտակցություն: Ի՞նչ տեսակի քաղաքացիական, քաղաքական մշակույթ է գերիշխում մեր հասարակությունում: Ի՞նչ պետք է անել, որպեսզի Հայաստանում ամրապնդվեն ակտիվիստական (մասնակցային) քաղաքական մշակույթը և դեմոկրատական ինստիտուտները: