Սպասվում է, որ 12-ամսյա գնաճը կլինի 3 տոկոսի սահմաններում, այսօր խորհրդարանում լրագորղներին ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա նշեց, որ ցածր գնաճ ունենք, որի վրա տարբեր գործոններ են ազդել։ «Հենց հիմա ավելի շատ սեզոնային գնանկում կա։ Այս պահին ոչ թե սպառման ծավալներն են նվազել, այլ սպառման ծավալների աճի տեմպը»,- ասաց նա։
Հարցին, թե մարդկանց եկամուտների աճ կա՞, ԿԲ նախագահը պատասխանեց․ «Իհարկե, մարդկանց եկամուտներն աճում են։ Դրա մասին մեր Վիճպետկոմը հրապարակումներ է արել։ Եվ վարկավորման ծավալների աճերն էլ հենց դրա մասին են խոսում։ Մենք գնահատումներ ենք անում վարկավորման վերաբերյալ և շատ շուտով կհրապարակենք։ Եվ ամենամենակարևորը՝ խարսխվել են ցածր գնաճային սպասումներ։ Ժամանակակից տնտեսագիտության մեջ ամենակարևոր խնդիրը հենց սպասումներ են՝ տնտեսական աճի, գնաճի»,- հավելեց նա։
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: