Բիզնես Արմենիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ, Ավստրիական զարգացման գործակալության ֆինասնավորմամբ ստեղծված «http://armenia.eregulations.org/» հարթակի շնորհիվ Հայաստանում օտարերկրյա ներդրումները դարձել են ավելի դյուրին։ Հարթակը ստեղծվել է «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Բիզնես Արմենիայի Հանրային կապերի թիմ:
Համակարգը բիզնես սկսելու և գործարարությամբ զբաղվելու արդեն 8 ընթացակարգ է ներկայացնում, որի մաս է դարձել նաև Հայաստանը՝ 2018 թվականից։ Ինչպես աշխարհի այլ 30 երկրներում, Հայաստանում նույնպես օտարերկրյա ներդրողներին քայլ առ քայլ ներկայացված են բիզնեսի, մտավոր սեփականության գրանցման, կացության կարգավիճակի ձեռքբերման ընթացակարգերը։
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: