Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE-ՄԱԿԵՏՀ) Առևտրի կարողությունների և ստանդարտների կոմիտեի տարեկան նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ: