Ես՝ Մատիտս. եւ իմ տոհմածառը, ինչպես որ պատմեցի Լեոնարդ Ռիդին

Ծանոթանանք։ Ես ընդամենը մատիտ եմ՝ ամենասովորական փայտից պատրաստված մի մատիտ, որին քաջ ծանոթ են տառաճանաչ բոլոր տղաները, աղջիկներն ու մեծերը։

 

Գրելը ե՛ւ հիմնական գործս է, ե՛ւ զբաղմունքս, քանի որ արածս միայն դա է։

 

Գուցե զարմանաք, թե ինչու որոշեցի շարադրել իմ տոհմաբանությունը։ Ասեմ։ Նախ՝ իմ պատմությունը հետաքրքիր է, եւ ապա՝ ինքս խորհրդավոր մի գաղտնիք եմ՝ ավելին, քան ծառը կամ արեւամուտը կամ նույնիսկ կայծակը։ Բայց ցավոք, գործածողներս ինձ ընկալում են որպես տրվածք, ասես պատմությունից զուրկ մի դիպված լինեմ ընդամենը։ Այս մեծամիտ վերաբերմունքն ինձ հետզհետե իջեցնում է հասարակ առարկայի աստիճանի, մինչդեռ սա այն ցավալի սխալներից է, որում մարդկությունը չի կարողանա երկար մնալ՝ առանց վտանգի ենթարկվելու, քանի որ, ինչպես իմաստուն Գ. Չեսթերթոնն է նկատել. «Հրաշալիքների պակասը չէ, որ կործանում է մեզ, այլ հրաշալիի զգացողության պակասը»։

 

Ես՝ Մատիտս, որքան էլ թվամ ձեզ պարզունակ, արժանի եմ բոլորիդ զարմանքին ու ակնածանքին, ինչը եւ հավակնում եմ ապացուցել։ Եւ իսկապես, եթե կարողանաք ինձ հասկանալ – բայց, ո՛չ, դա անհաղթահարելի է որեւէ մեկիդ համար – եթե կարողանաք ըմբռնել ինձնով նշանավորվող հրաշքը, կարող եք օգնել փրկել այն ազատությունը, որը մարդկությունն այդքան ցավալիորեն կորցնում է։ Ես ձեզ դաս ունեմ սովորեցնելու՝ կարեւոր դաս, եւ կարող եմ անել դա անհամեմատ ավելի լավ, քան կաներ մեքենան, ինքնաթիռը կամ աման լվացող սարքը, քանի որ, ի՞նչ ասեմ, թվացյալ հասարակ բան եմ։

 

Բայց իրո՞ք հասարակ եմ ես։ Եթե այո, ապա ինչո՞ւ աշխարհում չկա՛ մեկը, որ իմանա, թե ինչպես են ինձ պատրաստում։ Ֆանտաստիկ հնչեց, չէ՞… Առավել եւս, եթե մտաբերենք, որ ԱՄՆ-ում ամեն տարի իմ տեսակից արտադրվում է մեկից մեկուկես միլիարդ։

 

Վերցրեք ինձ ձեր ձեռքն ու մի լավ տնտղեք։ Ի՞նչ եք տեսնում։ Ոչ մի առանձնակի բան՝ մի քիչ փայտ, փայլալաք, տպագիր մեկ-երկու բառ, գրաֆիտից գրաձող, մի կտոր մետաղ եւ ռետին։ Վերջ։

 

Անհամար նախնիներ

 

Ինչպես ոչ ոք չի կարող իր տոհմածառը հասցնել մինչեւ հեռու անցյալ, այնպես էլ ինձ համար է անհնարին անուն առ անուն կոչել եւ նկարագրել բոլոր նախնիներիս։ Այնուամենայնիվ, փորձեմ ներկայացնել նրանց բավարար քանակություն՝ իմ պատմության ու բարդության ամբողջ հարստությանը ձեզ հասու դարձնելու համար։

Պարզ է, որ տոհմածառս պիտի սկսենք հենց ծառից՝ ուղղաբուն մայրուց, որն աճում է Կալիֆոռնիայի հյուսիսում եւ Օրեգոնում։ Իսկ հիմա փորձեք պատկերացնել սղոցների, բեռնատարների, ճոպանների եւ անթիվ այլ սարքավորումների բազմությունը, որ գործի է դրվում մայրու անտառը հատելու եւ մշակված գերանները երկաթգիծ հասցնելու համար։ Պատկերացրեք նաեւ մարդկանց եւ հմտությունների այն վիթխարի քանակը, որ անհաժեշտ է եղել այդ գործիքների արտադրության համար՝ հանքանյութի ստացում, պողպատի ձուլում, սղոցների, կացինների, շարժիչների նախագծում, կանեփի մշակություն, դրա հումքից ամուր ու ծանր պարանների պատրաստման երկարատեւ գործընթաց, անտառհատման ճամբարների կահավորում մահճակալներով եւ ճաշարաններով, խոհանոցի կազմակերպում ու սննդի արտադրություն։ Փայտահատների ամենօրյա սուրճի յուրաքանչյուր բաժակում իրենց նպաստն ունեն հազարավոր մարդիկ։

 

Հատվելուց հետո գերանները փոխադրում են Կալիֆոռնիայի Սան Լեանդրո քաղաքի փայտամշակման գործարան։ Կարո՞ղ եք պատկերացնել բոլոր նրանց, ովքեր արտադրում են անհրաժեշտ փոխադրավագոնները, ռելսերն ու գնացքների շարժիչները, կառուցում ու տեղադրում են կապի օժանդակ համակարգեր։ Իմ նախնիների թվում նաեւ այս լեգեոններն են։

 

Վերադառնանք Սան Լեանդրոյի գործարան, ուր մայրու գերանները կտրատում են մատիտի երկարության եւ մեկ քառորդ մատնաչափ բարակության փոքր տախտակների, ապա չորացնում վառարանում եւ գունավորում միեւնույն պատճառով, որով կանայք ծածկում են այտերը կարմրաներկով։ Մարդիկ գերադասում են ինձ տեսնել գեղեցիկ, այլ ոչ թե դալուկ ու սպիտակ։ Տախտակներն ապա պատում են մոմով եւ կրկին չորացնում։ Թե որքան գիտելիք ու հմտություն է անհրաժեշտ ներկ ու վառարան արտադրելու, գործարանին ջերմություն, լույս, էներգիա, հաղորդափոկեր, շարժիչներ եւ հազար ու մի այլ պարագաներ մատակարարելու համար, դժվար է անգամ թվել։ Իմ նախնիների թվում են նույնիսկ գործարանի հավաքարարները։ Գումարեք սրան բոլոր այն բանվորներին, որոնք ժամանակին բետոնել են գործարանին էլեկտրաէներգիա մատակարարող PG&E ընկերության հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Չմոռանանք նաեւ հին ու նոր բոլոր նախնիներին, որոնք մասնակցել են երկրով մեկ վաթսուն վագոն տախտակ փոխադրելու գործին։

 

Մատիտի գործարանում, որի սարքավորման եւ շինության արժեքը 4,000,000 դոլար է (ձեւավորված իմ տնտեսող ու ձեռներեց ծնողների միջոցներից), հատուկ հաստոցը տախտակներից յուրաքանչյուրի վրա փորում է ութ ակոս, ինչից հետո մյուս հաստոցը դրանցում մեկ առ մեկ գրաձողեր է զետեղում, սոսինձ քսում եւ ծածկում ճիշտ նույնպիսի տախտակով՝ վերածելով ինձ ասես գրաձողից պատրաստված սենդվիչի։ Իսկ ամենավերջում, ես եւ իմ յոթ եղբայրները հաստոցով առանձնացվում ենք փայտե այդ սենդվիչից։

 

Եկեք չմոռանանք նաեւ իմ գրաձողը, որն ինքնին իսկ բարդ է։ Դրա գրաֆիտն արդյունահանում են Ցեյլոնում։ Ուրեմն, պետք է հաշվի առնենք նաեւ այդտեղի հանքափորներին եւ նրանց բոլոր գործիքները պատրաստողներին։ Գումարենք նրանց, ովքեր արտադրում են թղթե պարկեր, որոնցով գրաֆիտը փոխադրվում է տարբեր երկրներ, նրանց, ովքեր արտադրում են այդ պարկերը կապող թելերը, ինչպես նաեւ նրանց, ովքեր այդ ամբողջը բարձում են նավերին, եւ նրանց, ովքեր արտադրում նույն այդ նավերը։ Իմ ստեղծմանն օժանդակել են նույնիսկ փարոսպաններն ու երթուղու վրա ընկած նավահանգիստների նավատարները։

 

Իմ գրաֆիտը հետագայում շաղախում են Միսիսիպիում արդյունահանված եւ ամոնիումի հիդրօքսիդով զտված կավով եւ հավելում մակերեւութային ակտիվ նյութերով, որոնցից է սուլֆոնացված ճարպը՝ կենդական ճարպի եւ ծծմբաթթվի քիմիական միացություն։ Բազմաթիվ հաստոցներով անցնելուց հետո խառնուրդը նմանվում է մսաղացից դուրս եկած անվերջ արտազատուկների, որոնք ապա կտրատվում են մատիտի երկարության չափով, չորացվում եւ մի քանի ժամ թրծվում 1010°C ջերմաստիճանի ներքո։ Գրաձողերի ամրությունն ու ողորկությունը բարելավելու նպատակով դրանք մշակվում են Մեքսիկայում աճող մոմածաղկից ստացված մոմից, պարաֆինային մոմից եւ հիդրոգենացված բնական յուղերից բաղկացած տաք խառնուրդով։

 

Իմ մայրեփայտը վեց անգամ պատվում է փայլալաքով։ Ծանո՞թ եք դրա բոլոր բաղադրիչներին։ Ո՞ւմ մտքով կանցնի, որ դրան մասնակից են տզկանեփ աճեցնողներն ու տզկանեփի յուղ արտադրողները։ Տեսնո՞ւմ եք։ Իսկ փայլալաքի արտադրությո՞ւնը… Դրա գեղեցիկ դեղինի ստացումը… Սրանում եւս ներգրավված են անթիվ-անհամար մարդկանց զանազան հմտությունները։

 

Նայենք տպված գրությանը։ Դրա բարակ ժապավենը ստանում են խեժանյութի եւ տեխնիկական ածխածնի խառնուրդը բարձր ջերմաստիճանում մշակելով։ Իսկ ինչպե՞ս են ստացվում ա՛յդ խեժանյութերը։ Չհարցնեմ արդեն, թե ինչ ասել է տեխնիկական ածխածին։

 

Մետաղի ճարմանդս պատրաստվում է արույրից։ Չմոռանանք ուրեմն բոլորին, ովքեր ցինկ ու պղինձ են արդյունահանում եւ նրանց, ովքեր գիտեն, թե բնական այս տարրերից ինչպես են ստանում արույրե փայլաթիթեղ։ Տեսնո՞ւմ եք ճարմանդիս սեւ օղակները… Դրանք սեւ նիկելից են։ Իսկ ի՞նչ է սեւ նիկելը, ինչպե՞ս են դա՛ ստանում ու նստեցնում։ Էջեր են պետք՝ բացատրելու, թե ինչու ճարմանդիս կենտրոնին մոտ չկա սեւ նիկել։

 

Վերջապես, իհարկե, գանք փառավոր թագիս, որն արտադրության մեջ անփառունակ կերպով կոչում են «խցան»։ Խոսքն իհարկե այն կտորի մասին է, որով մարդ ջնջում է ինձնով իսկ արած սխալները։ Ջնջելու գործը վերապահված է «ֆակտիս» կոչվող նյութին։ Սա ռետինանման զանգված է, որը պատրաստում են Հոլանդական Արեւելյան Հնդկաստանից ներկրված սեւուկի յուղը ծծմբի քլորիդի հետ խառնելով։ Ռետինը, ի հեճուկս տարածված կարծիքի, ծառայում է սոսկ իբրեւ կցանյութ։ Եւ իհարկե, գործին անմասն չեն նաեւ բազմաթիվ վուլկանացնող եւ արագացուցիչ նյութերը. պեմզան ստացվում է Իտալիայից, իսկ պիգմենտը, որը հատկանշական գույն է տալիս «խցանին», կադմիումի սուլֆիդն է։

 

Ոչ ոք չգիտի

 

Այսքանից հետո կա՞ մեկը, որը դեռ կասկածի կառնի իմ սկզբնական պնդումը, որ աշխարհում չկա՛ մեկը, որ իմանա, թե ինչպես են ինձ պատրաստում։

Իրականում, իմ ստեղծմանը մասնակցել են միլիոնավոր մարդիկ, որոնցից ոչ ոք չգիտի ավելին, քան մյուսները կամ նրանցից առավել լուսավորյալները։ Անշուշտ, յուրաքանչյուրդ կարող է մատնանշել, որ ընկնում եմ չափազանցության գիրկը, երբ նախնիներիս շարքն եմ դասում Բրազիլիայի խորքերում սրճենի մշակողներին կամ այլուրեք սնունդ աճեցնողներին, եւ կասի, որ դա ծայրահեղ դիրքորոշում է։ Բայց ես, միեւնույն է, կպնդեմ, որ միլիոնավոր այս մարդկանց շարքում չկա մեկը, ներառյալ մատիտ արտադրող ընկերության նախագահին, որի ներդրումը՝ նրա նոու-հաուն, նվազագույնս իսկ ավելին է, քան ամենաաննշան մասնակցինը։ Այս իմաստով՝ Ցեյլոնում գրաֆիտ արդյունահանողի եւ Օրեգոնում անտառ հատողի միջեւ միակ տարբերությունը նոու-հաուի տեսակն է։ Ո՛չ հանքագործը եւ ո՛չ փայտահատը անտեսելի չեն հօգուտ գործարանում աշխատող քիմիկոսի կամ նավթահանքում բանող աշխատավորի (պարաֆինը նավթամշակման կողմնակի արդյունքներից է)։

 

Բերեմ ապշեցուցիչ մի փաստ։ Ո՛չ նավթահանքերի բանվորը, ո՛չ քիմիկոսը, ո՛չ գրաֆիտ կամ կավ այդյունահանող հանքափորը, ո՛չ նավ, բեռնատար ու գնացք արտադրող կամ գործարկող մեկը, ո՛չ նա, որ աշխատեցնում է իմ ճարմանդն ագուցող հաստոցը, ո՛չ անգամ ընկերության նախագահը չեն կատարում իրենց գործը՝ ինձ ունենալու ցանկությունից դրդված։ Նրանցից յուրաքանչյուրին ես պետք եմ գուցեեւ պակաս, քան որեւէ առաջին դասարանցու։ Ասեմ ավելին. այս հսկայական բազմության մեջ կան այնպիսիք, որոնք երբեք մատիտ չեն տեսել եւ ինձ բռնել անգամ չգիտեն։ Նրանց շարժառիթը միանգամայն այլ է, որը կձեւակերպենք այսպես. միլիոնավոր մասնակիցներից յուրաքանչյուրը գիտի, որ կարող է սեփական փոքրիկ նոու-հաուն փոխանակել իրեն անհրաժեշտ կամ ցանկալի ապրանքների ու ծառայությունների հետ։ Եւ այդ ապրանքների շարքում ես գուցե լինեմ, գուցե չլինեմ։

 

Չկա Ղեկավարող

 

Նշեմ է՛լ ավելի ապշեցուցիչ մի հանգամանք. չկա ոչ մի Ղեկավարող՝ մարդ, որը կթելադրի կամ ստիպողաբար կուղղորդի ինձ լույս աշխարհ բերող անթիվ քայլերը։ Նմանի հե՛տքն անգամ չի նկատվում։ Փոխարենը տեսնում ենք Անտեսանելի Ձեռքի գործը։ Սա է իմ այն խորհրդավորությունը, որը սկզբից եւեթ նշեցի։

 

Ասում են, թե «միայն Աստված կարող է ծառ ստեղծել»։ Ինչո՞ւ ենք համաձայնում այս մտքին։ Գուցե որովհետեւ գիտակցում ենք, որ ինքներս դա չենք կարող անել։ Իսկապես, կարո՞ք ենք գոնե փորձել նկարագրել, թե ծառն ինչ է։ Ո՛չ, կամ գուցե մի քանի մակերեսային բառով միայն՝ որ «մոլեկուլային որոշակի կառուցվածքն իրեն դրսեւորում է իբրեւ ծառ»… Բայց կա՞ մեկը, մարդկային որեւէ ուղեղ, որ կարողանա գրանցել, էլ չասած՝ ուղղորդել մոլեկուլների այն մշտական փոփակերպումները, որ տեղի են ունենում ծառի գոյության ընթացքում։ Առհասարակ աներեւակայելի է։

 

Ուստիեւ ես՝ Մատիտս, բազում հրաշալիքների՝ ծառի, ցինկի, պղնձի, գրաֆիտի եւ շատ ուրիշների բարդագույն մի զուգակցությունն եմ։ Բնության մեջ ի հայտ եկող այս հրաշալիքներին, սակայն, գալիս է հավելելու առառավել բացառիկ եւ անօրինակ մեկը՝ մարդկային ստեղծագործ եռանդի ինքնակազմակերպումը։ Սա միլիոնավոր մանր նոու-հաուների բնական եւ ինքնածին կազմակերպումն է՝ մարդու կարիքներին ու ցանկություններին ի պատասխան եւ անհատական որեւէ ղեկավարող մտքի բացակայությամբ։ Քանի որ միայն Աստված կարող է ծառ ստեղծել, ես կպնդեմ, որ միայն Աստված կարող է ստեղծել ինձ։ Մարդը չի կարող ավելի մեծ չափով ուղղորդել ինձ ստեղծելու համար անհրաժեշտ միլիոնավոր նոու-հաուները, քան կշարեր բոլոր մոլեկուլները միասին՝ ծառ ստեղծելու համար։

 

Սա է, ինչ նկատի ունեի սկզբում, երբ գրում էի, որ «եթե կարողանաք ըմբռնել ինձնով նշանավորվող հրաշքը, կարող եք օգնել փրկել այն ազատությունը, որը մարդկությունն այդքան ցավալիորեն կորցնում է», քանի որ եթե մեկը գիտակցում է, որ այս նոու-հաուները մարդու կարիքներին ու պահանջներին ի պատասխան եւ կառավարական կամ հարկադրող որեւէ ղեկավարման բացակայությամբ բնական կերպով կինքնակազմակերպվեն ստեղծագործ եւ արգասաբեր կառուցվածքների, ապա նա իր ձեռքում է կրում ազատության ամենաէական տարրերից մեկը՝ հավատն առ ազատ մարդը, առանց որի ազատություն չկա եւ չի կարող լինել։

 

Երբ կառավարությունն իրեն է վերապահում ստեղծագործ մոտեցում պահանջող որեւէ ոլորտի մենաշնորհը, ինչպիսին, օրինակ, փոստային ծառայությունն է, մարդիկ հետզհետե սկսում են հավատալ, որ ազատաբար գործող մարդիկ չեն կարող նամակներն արդյունավետ կերպով առաքել հասցեատերերին։ Սրա պատճառը պարզ է։ Յուրաքանչյուրը գիտակցում է, որ ինքը չգիտի նամակը տեղ հասցնելու համար պահանջվող բոլոր քայլերը։ Նա գիտի նաեւ, որ ուրիշը եւս չունի այդ կարողությունը։ Սրանք ճշմարիտ ենթադրություններ են։ Իրոք, ոչ մի անհատ չունի ավելի շատ գիտելիք պետության մասշտաբով փոստային ծառայություն իրականացնելու համար, քան տիրապետում է մատիտի պատրաստման ամբողջ նոու-հաուին։ Ազատ մարդու նկատմամբ հավատի բացակայության դեպքում, երբ չես գիտակցում, որ միլիոնավոր փոքրիկ ու աննշան նոու-հաուները կարող են հրաշքով եւ բնականորեն ինքնակարգավորվել եւ համագործակցել այս կարիքները բավարարելու համար, անհատը հարկադրաբար հանգում է սխալ եզրակացության, որ փոստը կարող է աշխատել միայն կառավարության «Ղեկավարող» ձեռքի միջամտությամբ։

 

Վկայությունները բազմաթիվ են

 

Եթե ես՝ Մատիտս, լինեի միակը, որը կվկայեր, թե ինչպես կարող են մարդիկ հաջողությամբ գործել ազատ ձեռներեցության պայմաններում, չհավատացողների փաստարկները գուցեեւ զորեղ լինեին։ Այնինչ, վկայություններն իրոք բազմաթիվ են, ամենուրեք եւ ամեն ինչում։ Փոստային առաքումն անչափ պարզ կթվա մեզ, երբ համեմատենք, ասենք, ավտոմեքենայի, հաշվիչի, կոմբայնի կամ տասնյակ հազարավոր այլ առարկաների արտադրության հետ։ Կամ վերցնենք նույն ինքը առաքումը։ Այստեղ եւս, երբ մարդը մնում է ազատ փորձի ոլորտում, նա հաջողացնում է մեկի ձայնը վայրկենաբար հասցնել աշխարհով մեկ, իրադարձության շարժական կամ անշարժ պատկերն անհապաղ հաղորդել մարդկանց տները, 150 ուղեւորի չորս ժամում Սիեթլից տեղափոխել Բալթիմոր, Տեխասից գազը բերել հասցնել Նյու Յորք՝ մարդկանց խոհանոց, ընդ որում՝ անհավանական ցածր գնով, առանց պետական նպաստների, ինչպես նաեւ աշխարհը կեսն անցնելով՝ 100 գրամ նավթը Պարսից Ծոցից տեղափոխել ԱՄՆ-ի ատլանտյան ափ ավելի էժան, քան կառավարությունը գանձում է 25 գրամանոց նամակը փողոցի մյուս կողմն անցկացնելու համար։

 

Դասը, որ ուզում էի սովորեցնել, սա է՝

 

Անկաշկանդ թողեք ողջ ստեղծագործական ներուժը։ Ընդամենը կազմակերպեք հասարակությունն այնպես, որ գործի այս դասին համահունչ։ Հասարակության իրավական համակարգը թող ըստ կարելվույն վերացնի բոլոր խոչընդոտները։ Թույլ տվեք, որ ստեղծագործ նոու-հաուները հոսեն ազատորեն։ Վստահ եղեք, որ ազատ մարդը կարձագանքի Անտեսանելի Ձեռքին, եւ ձեր հավատը կհաստատվի։

 

Ես՝ Մատիտս, որքան էլ թվացյալ պարզ լինեմ, իմ արարման հրաշքն ի սպաս եմ դնում իբրեւ վկայություն, որ սա գործնական հավատ է՝ նույնքան գործնական, որքան արեւը, անձրեւը, մայրին եւ ինքը՝ երկիրը։

 

Թարգմանիչ՝ Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր