ՀՀ վիճակագրական կոմիտեի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021 թվականի հունվար-մայիսին 2020 թվականի հունվար-մայիսի նկատմամբ կազմել է 4,3 տոկոս: 2020թ․ մայիսի նկատմամբ այս տարվա մայիսին ՏԱՑ-ն աճել է 10,9%-ով։
ՏԱՑ-ի աճին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը։ Մասնավորապես՝ արդյունաբերությունն աճել է 2,3 տոկոսով, շինարարությունը՝ 14,3 տոկոս աճերով, ծառայությունների ոլորտը (առանց առևտրի)՝ 0,9 տոկոսով։ Գյուղատնտեսության վերաբերյալ թվերը հրապարակվում են եռամսյակային կտրվածքով։ Առևտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում աճել է 7,4 տոկոսով։
2021 թվականի հունվար-մայիսին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2860,7 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11,6 տոկոսով։ Ընդ որում՝ արտահանումը կազմել է 1082,9 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 20,8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1777,8 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 6,7 տոկոս:
Նշված ժամանակահատվածում դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 523,87 դրամ։