2021-06-23

Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են

Այս տարվա առաջին չորս ամիսներին (2021 հունվար-ապրիլ) բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել 573.5 մլն դոլարին համարժեք գումար: 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստան հոսող գումարներն աճել են 129 մլն դոլարով կամ 29.1%-ով:

 

Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տրամադրած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս աճը մեծ մասամբ պայմանավորված է ԱՄՆ-ից Հայաստան ուղարկվող գումարների կտրուկ ավելացմամբ: Նման միտում նկատվում է դեռևս 2020 թվականի կեսերից: Այս տարվա հունվար-ապրիլին ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել մոտ 166 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մոտ 82 մլն դոլարի դիմաց: Այլ խոսքով՝ այս չորս ամիսներին ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կրկնակի ավելացել է:

 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱՄՆ-ից հոսող գումարների աճը պայմանավորում է ԱՄՆ-ում քաղաքացիների ստացած պետական օժանդակությամբ: Դա դրական է ազդել նաև ԱՄՆ-ում գտնվող հայերի եկամուտների վրա, քանի որ նրանք գումարներ են ուղարկում Հայաստանում ապրող իրենց հարազատներին:

 

ԱՄՆ-ից ուղարկվող գումարների աճի մասին հարցրել ենք նաև Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանին, երբ ամփոփվում էր բանկերի գործունեությունը այս տարվա առաջին եռամսյակում: Սեյրան Սարգսյանը, սակայն, դժվարացավ կոնկրետ բացատրություններ նշել ԱՄՆ-ից Հայաստան ուղարկվող գումարների աճի վերաբերյալ:

 

«Դրանք մասնավոր փոխանցումներ են և գաղտնիք են համարվում, չեն հրապարակվում, թե ովքեր են փոխանցողներն ու ստացողները: Բայց ես չեմ կարծում, թե այդ գումարները այլ նպատակներով են փոխանցվում, մշտական փոխանցումներն են»,- ասաց Բանկերի միության գործադիր տնօրենը:

 

Դրամական փոխանցումների էական աճ է նկատվում նաև Ղազախստանից (+3.7 անգամ), Գերմանիայից (+72.3%) ու Ֆրանսիայից (+83.9%):

 

Չնայած այս աճերին՝ արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների գլխավոր աղբյուրը մնում է Ռուսաստանը, որտեղից ևս վերջին ամիսներին գումարների ներհոսքի աճ է նկատվում: Հունվար-ապրիլին ֆիզիկական անձինք բանկերով Ռուսաստանից Հայաստան են ուղարկել մոտ 218 մլն դոլար՝ 19 մլն դոլարով կամ 9.4%-ով ավել, քան նախորդ տարվա նույն ամիսներին:

 

Այս տարվա չորս ամիսների կտրվածքով՝ բանկերով Հայաստան ուղարկվող գումարների մոտ 38%-ը Ռուսաստանից է, 29%-ը՝ ԱՄՆ-ից: Մյուս երկրներից համեմատաբար տեսանելի կշիռ ունեն Գերմանիան, Ղազախստանն ու Ֆրանսիան: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում:

 

 

2020 թվականին բազմաթիվ հայաստանցիներ չկարողացան մեկնել արտերկիր՝ արտագնա աշխատանքի: Սկզբում համավարակն ու փակ ճանապարհները պատճառ դարձան, հետո՝ սեպտեմբերի վերջին Արցախում սկսված պատերազմը: Արդեն տարեվերջից նրանց մի մասը կարողացավ մեկնել երկրից: Ներկայում դրամական փոխանցումների՝ տրանսֆերտների աճին նպաստել է նաև այս գործոնը: Ենթադրելի է, որ մայիս-հունիս ամիսներին ևս այս միտումները պահպանվել են, սակայն ԿԲ-ն դեռևս չի հրապարակել նշված ամիսների վիճակագրությունը:

 

Հայաստանցիները, սովորաբար, արտագնա աշխատանքի են մեկնում հիմնականում Ռուսաստան, ինչպես նաև՝ Ուկրաինա, Բելառուս և այլն:

 

Հայաստան հոսող տրանսֆերտները էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար: Դրանք ավելացնում են մարդկանց եկամուտները, դրական ազդում առևտրաշրջանառության և առհասարակ ամբողջ տնտեսության վրա:

 

Պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է, որ այս տարվա մարտ և ապրիլ ամիսներին Հայաստանի տնտեսությունն աճում է: Տարվա չորս ամիսների կտրվածքով՝ 2021-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 2.6%-ով: Ճիշտ է՝ իշխանությունները դա որպես իրենց աշխատանքի բացարձակ ձեռքբերում են ներկայացրել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության վրա ներկայում էապես դրական են ազդում արտաքին գործոնները: Դրանցից առաջինը հենց տրանսֆերտներն են:

 

Մեծ ազդեցություն ունի նաև միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների աճը. Հայաստանը, լինելով հանքահումք արտահանող երկիր, շահում է մետաղների գնաճից: Այս թեմային առանձին անդրադառնալու առիթ դեռ կունենանք:

 

11.8%-ով ավելացել է նաև գումարների արտահոսքը

 

2021 թվականի հունվար-ապրիլին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են ուղարկել 370.3 մլն դոլարին համարժեք գումար: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 39 մլն դոլարով կամ 11.8%-ով:

 

Դրամական փոխանցումների արտահոսքի կազմում ևս առաջին տեղում Ռուսաստանն է. հունվար-ապրիլին փոխանցվել է 121.1 մլն դոլար, որն աճել է 14 մլն դոլարով կամ 13%-ով: Մյուս առավել տեսանելի աճը գրանցվել է Չինաստանի մասով: Չորս ամիսներին Հայաստանից Չինաստան է ուղարկվել մոտ 20.5 մլն դոլար, աճը՝ մոտ 11 մլն դոլար կամ 2.2 անգամ: Քանի որ տրանսֆերտների այս վիճակագրության մեջ ներկայացվում են ֆիզիկական անձանց փոխանցումները, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, ենթադրվում է, որ Հայաստանից Չինաստան ուղարկվող գումարների աճը պայմանավորված է հենց անհատ ձեռնարկատերերի գործունեությամբ, որոնք զբաղվում են Չինաստանից ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով:

 

Հիշեցնենք, որ 2020 թվականին դեպի Հայաստան տրանսֆերտները կազմել են 1 մլրդ 842 մլն դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 6%-ով: Միևնույն ժամանակ, 13%-ով կրճատվել են Հայաստանից դուրս եկող գումարներն ու կազմել 1 մլրդ 267 մլն դոլար:

 

Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր