Մեծ Բրիտանիայի դպրոցական կրթությունը

Տասնամյակներ առաջ աշխարհակալ Մեծ Բրիտանիայում «արևը երբեք մայր չէր մտնում»։ Շուտով նրա գաղութները բռնեցին անկախության ուղին, և չնայած դրան՝ «բրիտանական արևը դարձյալ մայր չմտավ», քանի որ անկախացած պետությունները շարունակեցին կրել բրիտանական մշակույթն ու կառավարման ավանդույթները։ Երբ անդրադարձանք կրթական երկնակամարում փայլող Հոնկոնգին ու Սինգապուրին, նկատեցինք, որ այնտեղ մեծ է բրիտանական կրթության հետքը։ Այսօր կտեսնենք, թե ինչպիսին է բրիտանական դպրոցը հենց այնտեղ՝ Միացյալ Թագավորությունում։

 

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատասխանատու է Անգլիայի կրթական ոլորտի համար, իսկ թագավորության մյուս երկրների՝ Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի կրթական ոլորտները կառավարվում են իրենց գործադիր իշխանությունների կողմից։ Թեպետ նրանց կրթական համակարգերում կան որոշ կառուցվածքային տարբերություններ, սակայն կրթության ընդհանուր փիլիսոփայությունն ու քաղաքականությունը գրեթե նույնական է։

 

Ընդհանուր պատկերը

 

Բրիտանական դպրոցը լավագույններից է Եվրոպայում: «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) վերջին արդյունքներով բրիտանացի դպրոցականները աշխարհում 13-րդ տեղում են գիտությունից, մաթեմատիկայից ու ընթերցանությունից ունեցած կարողություններով։ Գրագետ է բնակչության 99%-ից ավելին, բարձրագույն կրթություն ունի ավելի քան 45%-ը։

 

Մեծ Բրիտանիան կրթության ոլորտին է հասցեագրում պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 14%-ից ավելին (ինչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 54%-ը): Ընդհանուր առմամբ՝ ուսուցչի աշխատավարձը շատ բարձր է։ Սակայն, չնայած այդ հանգամանքին, բրիտանական դպրոցներում ուսուցիչների շատ թափուր տեղեր կան։ Ըստ վիճակագրության՝ բրիտանական դպրոց մտնող ամեն 3-րդ ուսուցիչ առաջիկա 5 տարում լքում է դպրոցը։ Աշակերտների թիվը գնալով մեծանում է, իսկ կառավարությունը արդեն յոթ տարի է ձախողում է նպատակադրած թվով ուսուցիչների հավաքագրումը։ Պարզվում է՝ ուսուցիչների 75%-ը տառապում է աշխատանքի հետ կապված սթրեսից։ Ծանրաբեռնվածությունը այնքան շատ է, որ ամսական միջինում 3500 ԱՄՆ դոլար աշխատավարձը գրավիչ չէ ուսուցիչների համար։

 

Մեծ Բրիտանիայում առաջադիմության ու քննությունների վրա կենտրոնանալը վնասում է ոչ միայն ուսուցիչների, այլ նաև երեխաների հոգեկան առողջությանը։ Այդպիսի խնդիրները օրեցօր ավելանում են։ Ըստ մասնագետների՝ պատճառն այն է, որ դպրոցն արդեն տարիներ շարունակ «կենտրոնանում է առաջադիմության վրա և անտեսում երեխայի՝ լավ կամ վատ լինելը»։ Մանկական տարիքում ծագած հոգեկան խնդիրները ազդում են ողջ կյանքի վրա և հետագայում հանգեցնում բարդագույն, հաճախ անլուծելի հասարակական հիմնահարցերի։ Սխալն ուղղելու համար այժմ Մեծ Բրիտանիայում փորձ է արվում հոգեբանական կրթության միջոցով հոգալ երեխաների հոգեկան առողջության մասին։

 

Բրիտանական կրթությունը բնորոշվում է չափազանց մեծ անհավասարություններով։ The Guardian-ի հաղորդմամբ՝ Բրիտանիայում «լավ» դպրոցները ընտրում են միայն «լավ» ընտանիքների երեխաներին, ովքեր առավել բարենպաստ մեկնարկային հնարավորություններ ունեն սովորելու համար։ «Ոչ նպաստավոր» ծագումով, հատուկ կարիքներով երեխաները կենտրոնացած են այն դպրոցներում, որտեղ առանձնապես ուշադիր չեն ու չեն հետևում, որ երեխան լավ սովորի։ Խտրականությունները առկա են նաև ֆինանսական և ռասայական հիմքերով։

 

Դպրոցական կրթության համակարգը

 

Բրիտանական կրթության հիմնական դեմքը Անգլիան է, որին սերտորեն հարում է Ուելսը, ապա նաև Հյուսիսային Իռլանդիան։ Շոտլանդիայի հետ նրանց տարբերությունը կարելի է ներկայացնել այսպես․ եթե Անգլիայում, Ուելսում ու Հյուսիսային Իռլանդիայում կրթությունը բնորոշվում է խորությամբ, ապա Շոտլանդիայում՝ լայնությամբ։ Այսպես, ի տարբերություն Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում քիչ, բայց բավականին լուրջ ու խորը քննությունների, Շոտլանդիայում առկա են բազմաթիվ, բայց ոչ այնքան խորքային քննություններ։

 

Կրթական համակարգի կառուցվածքը նույնն է Անգլիայում և Ուելսում, իսկ Հյուսիսային Իռլանդիայում ու Շոտլանդիայում կան չնչին տարբերություններ։

 

 

Նախադպրոցական կրթությունը 3-5 տարեկանների համար է։ Անվճար նախադպրոցական կրթությունը ընդգրկում է տարեկան միջինում 600 ժամ խնամք և կրթություն մանկապարտեզներում։ Դրանից ավելիի համար նախադպրոցական կրթությունը վճարովի է․ կեսօրյայի դեպքում՝ շաբաթական 158 ԱՄՆ դոլար (82 000 դրամ), լրիվօրյայի դեպքում՝ 302 ԱՄՆ դոլար (157 000 դրամ)։ Նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներից են երեխայի սոցիալական հմտությունների և ստեղծագործականության զարգացումը, որը տեղի է ունենում խաղերի, նկարելու, ներկելու, երգելու և այլ զբաղմունքների միջոցով։

 

Միացյալ թագավորության ողջ տարածքում լայնորեն կիրառվում է երեխաների տնային ուսուցումը։ Երեխաների մեծամասնությունը հաճախում է պետական դպրոց, և միայն 7%-ն է ընտրում մասնավոր, այսպես կոչված, անկախ դպրոցները։ Համազգեստը պարտադիր է և որոշվում է դպրոցի կողմից։ Դպրոցը աշակերտներին առաջարկում է նաև արտադասարանային խմբակներ, որոնց դասերը հիմնական դասաժամերից հետո են․ լեզուներ, սննդի պատրաստում, արվեստ, արհեստներ, աշխարհագրություն և պատմություն, այգեգործություն, սպորտ, ընթերցանություն, գիտություն, մաթեմատիկա և այլն։

 

Տարրական դպրոց հաճախում են 5 տարեկանից, սակայն Հյուսիսային Իռլանդիայում հնարավոր է նաև 4 տարեկանից։ Դասավանդվող առարկաները գրեթե նույնն են ինչպես Անգլիայում, այնպես էլ մյուս երեք բաղկացուցիչ երկրներում․ անգլերեն, մաթեմատիկա, գիտություն, արվեստ և դիզայն, համակարգչային գիտություն, դիզայն և տեխնոլոգիա, օտար լեզուներ (3-րդ դասարանից), աշխարհագրություն, պատմություն, կրոն, երաժշտություն, ֆիզիկական կրթություն։ Տարրական դպրոցի ողջ ընթացքում երեխաները չեն փոխում դասասենյակը․ բացառություն են միայն անգլերենի ու մաթեմատիկայի դասաժամերը։

 

Անգլիայում ընդունված է երբեմն դասասենյակները անվանել ինչ-որ կենդանիների, անհատների, պետությունների կամ մայրցամաքների անուններով՝ դասարանի հերթական համարի փոխարեն։ Բրիտանական դպրոցներում օրվա առարկաները պատահական չեն բաշխվում առավոտյան ուսումնասիրում են մաթեմատիկա, գիտություն ու անգլերեն, իսկ կեսօրին՝ արվեստ և դիզայն, պատմություն, կրոն, աշխարհագրություն, դիզայն և տեխնոլոգիա և այլն։ Լայնորեն տարածված են նաև միջառարկայական թեմաները (աշխարհի հարցեր, առողջ սնունդ, բնություն, շրջակա միջավայր․․․), որոնց ուսումնասիրությունը լայնացնում ու խորացնում է սովորողների մտահորիզոնը։

 

Դպրոցական կրթությունը Անգլիայում բաժանված է 4 հատվածների, որոնք կոչվում են հիմնարար փուլեր (ՀՓ)։ ՀՓ1-ն ընդգրկում է տարրական դպրոցի 1-2-րդ, ՀՓ2-ը՝ 3-6-րդ դասարանները։ ՀՓ3-ը միջնակարգ դպրոցի 7-9-րդ, իսկ ՀՓ4-ը՝ 10-11-րդ դասարաններն են։ Տարրական դպրոցի երկու հիմնարար փուլերից հետո կան թեստային քննություններ ընթերցանությունից, քերականությունից, կետադրությունից, ուղղագրությունից և մաթեմատիկայից։ Բացի քննություններից աշակերտները ուսուցիչների կողմից ստանում են նաև ամփոփ գնահատականներ բոլոր առարկաներից։

 

Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանից ուսումնական ծրագրից դուրս են գալիս արվեստը և դիզայնը, դիզայնը և տեխնոլոգիան, աշխարհագրությունը, պատմությունը և երաժշտությունը։ Ավելանում են անգլիական գրականությունը, դրաման և մեդիա արվեստը, բիզնեսը և տնտեսագիտությունը, լուսանկարչությունը, ճարտարագիտությունը (ինժինիրինգ), քաղաքացիական կրթությունը և այլն։ Հետաքրքիր է, որ քաղաքացիական կրթության շրջանակներում որոշակի քննարկումներ կամ ուսումնասիրություններ կատարվում են և՛ վաղ առավոտյան, և՛ ուշ կեսօրին։

 

ՀՓ4-ի ընթացքում աշակերտներին առաջարկվում են նաև ընտրովի առարկաներ։ Ընտրությունը կատարվում է՝ ելնելով սեփական հետաքրքրություններից ու ապագա հեռանկարներից։ Անգլերեն լեզուն ու գրականությունը, մաթեմատիկան, գիտությունը, քաղաքացիական կրթությունը, կրոնը, համակարգչային գիտությունը և ֆիզկուլտուրան մնում են հիմնական։ Դպրոցները կարող են նաև ըստ իրենց ցանկության ներմուծել ոչ պարտադիր առարկաներ, որոնցից են լրագրությունը, թվային տեխնոլոգիաները, տնային տնտեսագիտությունը։ Անգլիայում աշակերտները ավելի վաղ են սկսում մասնագիտանալ կոնկրետ ուղղությամբ, քան շատ այլ երկրներում։

 

Միջնակարգ դպրոցում ուսումնական գործընթացի լավ կառավարման համար աշակերտներին տրամադրում են, այսպես կոչված, «դպրոցական պլանավորիչներ», այսինքն՝ պլանավորման համար նշումների գրքեր, որոնցում կան ոչ միայն ժամանակացույցը և կազմակերպչական այլ հարցերի պատասխաններ, այլ նաև ուսումնական ռեսուրսներ։

 

Չորրորդ հիմնարար փուլին (ՀՓ4) հաջորդում է «16 տարեկանից հետո» կրթությունը, որը Անգլիայի տարածքում անվանում են հինգերորդ հիմնարար փուլ (ՀՓ5)։ Հետաքրքրական է, որ դպրոցում կրթությունը պարտադիր է մինչև 16 տարեկանը, սակայն ավարտելուց հետո շրջանավարտը պարտավոր է կրթությունը շարունակել ևս 2 տարի՝ ընդգրկվելով կրթության մեկ այլ ձևում, օրինակ՝ քոլեջներում, և ստանալ 3-րդ մակարդակի որակավորում (A մակարդակ, արհեստագործական ազգային որակավորում (NVQ) և այլն)։

 

Նախորդ տարի Անգլիայում ներկայացվել ու 3 տարիների ընթացքում ամբողջապես ներդրվելու է «T մակարդակի» որակավորումը (T – technical, տեխնիկական)։ Նախատեսվում է մասնագետներ պատրաստել հետևյալ ոլորտներում․

 

    • հաշվապահություն,
    • գյուղատնտեսություն, հողերի կառավարում և արտադրություն,
    • կենդանիների խնամք և կառավարում,
    • շինարարական ծառայությունների ճարտարագիտություն (ինժինիրինգ),
    • սննդի կազմակերպում,
    • արհեստ և դիզայն,
    • մշակութային ժառանգություն և այցելուների գրավում,
    • նախագծում, գեոդեզիա և պլանավորում,
    • թվային բիզնես ծառայություններ,
    • թվային արտադրություն, դիզայն և մշակում,
    • թվային աջակցություն և ծառայություններ
    • վարսահարդարում, գեղեցկություն ու գեղագիտություն,
    • և այլն։

 

Բացի քոլեջներից, Անգլիայում գոյություն ունի նաև Աշկերտության ազգային ծառայություն, որը օգնում է 16 տարեկաններին որևէ արհեստ ձեռք բերել և մտնել աշխատաշուկա։ Արհեստագործի մասնագիտության նկատմամբ այսպիսի լուրջ վերաբերմունքը, անշուշտ, պետության հասունության ու իրականությունից կտրված չլինելու մասին է հուշում չէ՞ որ լավ ծրագրավորողից պակաս կարևոր չէ լավ զոդող ունենալը։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր