7-րդ գումարման ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է 56 նիստ, որից 37-ը՝ հերթական, 19-ը՝ արտահերթ: Հանձնաժողովը գլխադասային է նշանակվել 121 օրենքի նախագծի, որից 15-ը՝ օրենքների նախագծերի փաթեթներ են:
Ամբողջությամբ ընդունվել է 90 օրենքի նախագիծ: Դրանցից 66-ի հեղինակը Կառավարությունն է, 16-ինը՝ պատգամավորները, իսկ 8-ինը՝ ԱԺ խմբակցությունները: 27 նախագիծ էլ հանվել է շրջանառությունից:
Հանձնաժողովը քննարկել է նաև 18 համաձայնագիր, 6 հաղորդում, 20 տեղեկանք, ինչպես նաեւ 2 զեկույց:
Անցկացվել է 2 խորհրդարանական լսում՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց բարելավման ուղիները», «Վարկային քաղաքականությունը և ֆինանսական գրագիտության խնդիրները Հայաստանում» թեմաներով:
Կայացած 6 քննարկումների արդյունքում հանձնաժողովը պետական մարմիններում թափուր մնացած տեղերի համար առաջարկել է ԱԺ-ին պաշտոնատար անձանց 5 թեկնածություն:
7-րդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում հանձնաժողովը քաղաքացիներից ստացել է 49 դիմում-բողոք, 1 հանրագիր. պատասխանվել է բոլոր դիմումներին: Կազմակերպվել է շուրջ 70 քաղաքացու ընդունելություն: