«Տասնիններորդ դարում դպրոցները գուցե հարուստ չէին ու չունեին լավագույն հարմարությունները, բայց նրանք ունեին մի մթնոլորտ, որում անհատը պատասխանատվություն էր կրում իր սեփական զարգացման և ուսման համար… Քսաներորդ դարի հայեցակարգում դպրոցն արտահայտում է հասարակության արժեքներն ու հետաքրքրությունները, որոնք պետք է պարտադրվեն երեխային»․
Ֆրիդմանը բազմաթիվ ծնողների հետ կայացած հանդիպման ընթացքում խոսում է հանրային կրթության խնդիրների, մասնավորապես՝ ֆինանսական ներդրումների անարդյունավետության մասին։ Խնդիրը անհատի կերպարն է, ով այլևս ընկալվում է ոչ թե որպես պատասխանատու, այլ մեկը, ով վերահսկվում է սոցիալական ուժերի կողմից։ Ըստ Ֆրիդմանի՝ ակնհայտ լուծումը իշխանությունը ծնողներին վերադարձնելն է՝ վաուչերային համակարգի միջոցով, որը կարող է խթանել մրցակցությունը պետական և մասնավոր հաստատությունների միջև, դրդել նրանց ավելի որակյալ կրթական «արտադրանք» առաջարկել:
1977 թվական, Նյու Յորք