Մասնագիտացում և հարստություն

Դուայթ Ռ. Լի

 

Սոցիալական համագործակցության մի զգալի մաս առաջանում է շուկայական հաղորդակցման արդյունքում: Այժմ դիտարկենք այդ համագործակցության արդյունքում մեր ունեցած առավելություններից մի քանիսը: Ընդհանուր առմամբ, այդ առավելություններն ակնհայտ են: Միանգամայն տրամաբանական է, որ կարող ենք ավելի շատ արտադրել այն ժամանակ, երբ մեր գործողությունները համաձայնեցված են, քան երբ հակասող նպատակներ ենք հետապնդում: Բայց տնտեսագիտությունն իսկապես հասկանալու համար պետք է մանրամասն դիտարկենք համագործակցության և արտադրողականության միջև առկա կապը:

 

Հարստությունը հազվադեպ է երկնքից մանանայի պես թափվում: Այն պետք է ստեղծել՝ մարդկային ջանքեր, մտավոր կարողություններ ներդնելով և համբերատարություն ցուցաբերելով բնության՝ մեզ այդքան դժվար տրվող բարիքների հանդեպ: Սա ակնհայտ է: Սակայն շուկայում մեր արտադրողականության հնարավորությունների մեծացման հաջողության ցուցանիշներից մեկն այն է, որ մարդկանց համար հարստությունը շատ հեշտ դարձավ կյանքի բնականոն ընթացքի մի մաս:

 

Գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներն ու փորձագետ-վերլուծաբանները հարստության բաշխումը դիտարկում են որպես առաջնային հարց՝ վանելով բոլոր մտավախություններն առ այն, որ իրենց քաղաքական դիրքորոշումները կարող են խանգարել հարստության գոյացմանը: Նրանք անդադար խոսում են աղքատության (կամ հարստության «ոչ ճիշտ» բաշխման) պատճառների շուրջ՝ ակնհայտորեն չգիտակցելով, որ հարստության պատճառները որոշելը լուրջ մարտահրավեր է: Կապիտալիզմի հաջողությունն այլ ոլորտներում զգալի թվով գիտակ մարդկանց ստիպել է անտեսել այն պարզ ճշմարտությունը, որ արտադրությունը նախորդում է բաշխմանը:

 

Մասնագիտացման hատուկ դերը

Երբ 18-րդ դարի վերջերին տնտեսագիտությունն ի հայտ եկավ որպես առանձին գիտական ճյուղ, ակնհայտ դարձավ, թե որն է տնտեսագիտության գլխավոր խնդիրը: Ադամ Սմիթը տնտեսագիտության մասին իր գիրքն անվանել է «Ազգերի հարստության բնույթի և պատճառների ուսումնասիրություն», և հարստության մասին խոսելիս առաջին իսկ էջից ակնհայտորեն զգացվում է նրա մտահոգությունը:

 

Սմիթը սկսում է հետևյալ դիտարկումով. «Աշխատանքի արտադրական ուժի մեծագույն առաջընթացը … թվում է՝ աշխատանքի բաժանման արդյունք է»: Նա ցույց է տալիս մասնագիտացման կամ աշխատանքի բաժանման կարևորությունը՝ դիտարկելով առավելությունը, որն ակնհայտ է, երբ գնդասեղներ արտադրող ֆաբրիկայում յուրաքանչյուր աշխատող կենտրոնանում է արտադրության որոշակի փուլի, այլ ոչ գնդասեղի՝ սկզբից մինչև վերջ արտադրության գործընթացի վրա:

 

Մասնագիտացման շնորհիվ աշխատողները կարող են ավելի հմտանալ, օգտագործել իրենց արտադրողականությունը բարձրացնող հաստոցներ և խուսափել գործողություններն անընդհատ փոխելու արդյունքում առաջացող ժամանակի կորստից: Այս առավելությունները բավականին ակնհայտ են, բայց այս դեպքում արտադրողականության բարձրացումը շատ ավելի մեծ է, քան կարելի էր ակնկալել:

 

Ըստ Սմիթի, եթե գնդասեղ արտադրող տասը վարպետ մասնագիտանա տարբեր գործողություններում, օրական մոտ 48 հազար գնդասեղ կարտադրի: Բայց եթե յուրաքանչյուրը փորձի գնդասեղի արտադրության բոլոր գործողություններն ինքնուրույն կատարել, Սմիթը կասկածում է, որ նրանցից յուրաքանչյուրը կկարողանա օրական պատրաստել քսան կամ բոլորը միասին՝ երկու հարյուր գնդասեղ:

 

Սակայն արտադրողականության իրական աճ ապահովելու համար միայն ավելի մեծ քանակով արտադրելը բավարար չէ: Մասնագետը շատ ավելի շատ ապրանք կամ ապրանքի մաս է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է անձնական սպառման համար: Շատ արտադրանք թողարկելը արդյունավետ չէ, քանի դեռ տվյալ ապրանքը չի հասնում այն մարդկանց, որոնք դրանք արժևորում են: Այսինքն՝ մասնագիտացման առավելության կարելի է հասնել միայն այն առումով, որ մարդիկ կարողանան համագործակցել այնպես, որ յուրաքանչյուրը մասնագիտանա այն ապրանքների արտադրության մեջ, որոնք անհրաժեշտ են մյուսներին և կարողանա ձեռք բերել այն, որ ցանկանում է ունենալ ուրիշների մասնագիտացած արտադրությունից: Այս համագործակցությունը և հետևաբար՝ մասնագիտացման արտադրողականությունն ապահովելու միակ ճանապարհը փոխանակումն է:

 

Ադամ Սմիթը ընդունեց փոխանակման և արտադրողականության միջև գոյություն ունեցող այս կարևոր կապը՝ նշելով, որ «[աշխատանքի] բաժանման այս ծավալը մշտապես պետք է սահմանափակվի… շուկայի ծավալով»: Եթե փոխանակում կատարելու ձեր հնարավորությունը միայն մի փոքր գյուղի մակարդակով է, ապա արտադրական մասնագիտացման ձեր ունակությունը խիստ սահմանափակ է: Օրինակ՝ քանիսը կկարողանային հաջողության հասնել նովելներ գրելով, բնանկարներ նկարելով կամ վարպետորեն երաժշտական գործիքներ նվագելով՝ անկախ ունեցած տաղանդից, եթե նրանց աշխատանքը գնահատեր և վարձատրեր ընդամենը մի քանի մարդ: Այսպիսի պայմաններում մարդիկ սովորաբար սկսում են զբաղվել մի շարք արվեստներով, բայց ոչ մեկին չեն տիրապետում: Որքան սահմանափակ է շուկան, այնքան ավելի սահմանափակ է մասնագիտացման արտադրական պոտենցիալը:

 

Շուկայի ընդլայնում

Մասնագիտացման և շուկայի ծավալի միջև առկա կապն իր հերթին բացատրում է մասնավոր սեփականության և կամավոր փոխանակման վրա հիմնված շուկայական համագործակցության կարևորությունը: Համագործակցությունը հնարավոր է առանց շուկաների, առնվազն՝ առանց մեր պատկերացրած շուկաների: Ընտանիքի անդամները համագործակցում են՝ միմյանց հիմնովին ճանաչելու և ընդհանուր խնդիրների հիման վրա: Փոքր ընկերությունների անդամները կարող են համագործակցել՝ ելնելով ընդհանուր նպատակից և կոլեկտիվի ազդեցության ճնշման տակ: Նույնը կարելի է ասել եկեղեցիների, ակումբների և այլ համեմատաբար փոքր հասարակական կազմակերպությունների մասին:

 

Ընտանիքներում, մասնավոր ընկերություններում և հասարակական կազմակերպություններում տեղի ունեցող համագործակցությունը կարելի է բացատրել որպես հարաբերությունների փոխանակման արդյունք: (Նման բացատրությունների լավ օրինակներ են Հարի Բեքերի ընտանիքի մասին աշխատությունները և կազմակերպության պատկերումը որպես «պայմանագրային կապերի հանգույց»): Սակայն, քանի որ այդպիսի հարաբերությունները բխում են անձնական գործոններից և ընդհանուր նպատակներից, դրանք միայն համեմատաբար փոքր խմբերում են առկա:

 

Շուկայի արտադրողականության հիմնական դրույթն այն է, որ այն մեծապես նպաստում է համագործակցության շրջանակի ընդլայնմանը՝ արդյունքում մեծացնելով արդյունավետորեն մասնագիտանալու մեր ունակությունը:

 

Ակնհայտ է, որ շուկաների ընդլայնմանը նպաստել է տրանսպորտի և հաղորդակցության ցանցերի կատարելագործումը: Սակայն առանց շուկայական գների միջոցով հաղորդված տեղեկության և այդ գներով պայմանավորված համագործակցության՝ տրանսպորտային և բանավոր ու գրավոր հաղորդակցման միջոցների կատարելագործումը բավարար չէր լինի, որպեսզի մասնագիտացման առավելությունից օգտվեինք լիարժեք չափով: Բրազիլացիները կարողացել են ավելի շատ ջինսե հագուստ գնելու իրենց ցանկության մասին հայտնել աշխարհի տարբեր երկրների հագուստ արտադրողներին՝ նրանց ուղղելով բազմաթիվ ֆաքսեր, էլեկտրոնային նամակներ և հեռախոսազանգեր, ընդ որում հագուստը կարող էր առաքվել մեկ գիշերվա ընթացքում աշխարհի ցանկացած կետից: Սակայն եթե տեղեկությունը փոխանցվեր առանց հարաբերական շուկայական գների փոփոխությունների, բրազիլացիները չէին կարողանա շահագրգռել բամբակ աճեցնողներին, գյուղատնտեսական քիմիկատներ, ներկանյութեր և տեքստիլ արտադրողներին, բեռնատարների վարորդներին, օդաչուներին, առևտրականներին և այլոց, որպեսզի կարողանային մասնագիտացված ջանքերը համակարգել ջինսե հագուստն անհրաժեշտ քանակով և նախընտրելի ճանապարհներով Բրազիլիա հասցնելու համար:

 

Անդեմ շուկա

Հաճախ քննադատում են, որ շուկան անդեմ է: Հնարավոր է, բայց դա է պատճառը, որ այն մեծապես ընդլայնում է համագործակցային մասնագիտացման շրջանակը: Շուկայական գներին արձագանքելիս պարտադիր չէ, որ մարդիկ ճանաչեն կամ մտահոգվեն նրանց մասին, որոնց ծառայում են իրենց համագործակցային ջանքերը:

 

Շուկան շատ ավելի մեծ չափով է նպաստում միջմշակութային համագործակցությանը և գլոբալ ներդաշնակությանը, քան պետական դիվանագետները՝ իրենց անձնական ջանքերով: Հենց շուկայական հարաբերություններում առկա համագործակցությունն ու համաձայնությունը, ինչպես նաև դրանց ստեղծած մասնագիտացումն էլ բացատրում են հարստության ստեղծումը:

 

Արտատպված է Ջ. Գուարթնիի, Ռ. Սթրոուպի, Դ. Լիի, Թ. Ֆեռարինիի, Ջ. Կալհունի և Ռ. Ֆայլերի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքից

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր