2021-06-02

Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները

Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» Ֆինանսների, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Հանրային ծառայությունները կարգավորող եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների, Պետական եկամուտների, Կադաստրի, Քաղաքաշինության կոմիտեների տարեկան կատարողականները:

 

ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանատվության ներքո նախատեսված 4 ծրագրերի շրջանակներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել էր շուրջ 171.2 մլրդ դրամ, ապահովվել 98.8 տոկոս կատարողական: Ըստ Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի՝ նախորդ տարվա համեմատ նախարարության ծախսերն աճել են 4.1 տոկոսով կամ 6.6 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված պետական պարտքի կառավարման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի աճով:

 

Անդրադառնալով 2020-ի ընթացքում պետական համակարգում տրված պարգեւավճարների չափին, նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ պետական կառավարման համակարգում աշխատակիցների համար նախատեսված հանրագումարային հատուցման միջին ցուցանիշն ամսական 360 հազար դրամ է: Նույն թվականին, ըստ հաշվարկային մեծության, 19 հազար 709 մարդ զբաղված է եղել պետական կառավարման համակարգում, որոնց աշխատանքի վարձատրության համար նախատեսված է եղել 87.4 մլրդ դրամ:

 

2020-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն կազմել է 9 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսերը՝ 8.4 մլրդ դրամ:

 

«Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրի իրականացման համար 2020-ի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել էր 5.2 մլրդ դրամ: Ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է շուրջ 3.9 մլրդ դրամ, ծախսերը՝ 3.7 մլրդ դրամ՝ ապահովելով 97.2 տոկոս կատարողական:

 

2020-ին քաղաքաշինության կոմիտեին հատկացվել է շուրջ 4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ ծախսերը նվազել են 89.4 տոկոսով:

 

Էկոնոմիկայի նախարարությանը նախատեսված 12 ծրագրերի իրականացման համար հատկացվել էր 34.1 մլրդ դրամ: Տարվա ընթացքում կատարված փոփոխություններով, մասնավորապես՝ համավարակի կանխարգելման նպատակով, 20.8 մլրդ դրամ միջոցներ են հատկացվել ճգնաժամերի հակազդմանը եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցմանն ու վերացմանը միտված ծրագրի իրականացման համար: Կատարողականը եղել է շուրջ 82 տոկոս:

 

Համավարակով եւ պատերազմով պայմանավորված՝ ՊԵԿ-ն աշխատանքը 2020-ին կազմակերպել է ստեղծված իրավիճակին համապատասխան: Միջոցառումների մի մասն ուղղված է եղել օրինախախտ հարկ վճարողների դեմ պայքարին եւ ստվերային տնտեսության կրճատմանը: Հարկային վարչարարության եւ բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացվել են բարեփոխումներ: Իրականացվել է հակաճգնաժամային 5 միջոցառում:

 

Կառույցը հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ուղարկել է մոտ 25 հազար ծանուցում, ստացել՝ 5 հազար բացատրություն: Սեպտեմբերի տվյալների համաձայն՝ եկամուտ-հարկման բազա ապահոված աշխատատեղերի քանակը կազմել է 632 հազար, եկամուտ ապահոված աշխատատեղերինը՝ 636.6 հազար: Համեմատության համար նշվեց, որ այս թիվը 2019-ին պակաս է եղել 18 հազարով:

 

Հաշվետու տարում համալիր հարկային ստուգումները, վերստուգումներն ու լուծարային ստուգումները 2019-ի համեմատ նվազել են 10.2 տոկոսով: Սա ՊԵԿ որդեգրած քաղաքականության շրջանակում է, որի նպատակն է նվազեցնել ստուգումների քանակը եւ գործել հնարավորինս հասցեական:

 

2020-ի ընթացքում կառույցն իրականացրել է մոտ 14 հազար թեմատիկ ստուգում, ինչը 2019-ի համեմատ ավելի է եղել 2400-ով կամ 21 տոկոսով: Հաշվետու տարում իրականացվել է 12 հազարից ավելի ՀԴՄ ստուգում, որը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել 3100-ով կամ ավելի քան 34 տոկոսով: 2020-ին հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 385.2 մլրդ դրամ, իսկ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը՝ 22.4 տոկոս:

 

ՊԵԿ-ի ծախսերը 2020-ին կազմել են մոտ 29.3 մլրդ դրամ, իրականացվել է 10 միջոցառում, կատարողականը կազմել է 28.8 մլրդ դրամ: Կոմիտեում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ: Գործառույթների կրկնման պատճառով 52-ով կրճատվել է հաստիքների թիվը:

 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաշվետու տարում պատասխանատու է եղել 22 ծրագրի իրականացման համար: 181 միջոցառման իրականացման համար հատկացվել է 207.9 մլրդ դրամ՝ նախատեսված 243 մլրդի դիմաց, կատարողականը կազմել է 85.6 տոկոս:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր