Ազատ շուկայի բացարձակ կողմնակից էր նաև ամերիկացի փիլիսոփա, գրող Այն Ռանդը։
1959 թվականին հեռարձակված հարցազրույցում Ռանդը, պատասխանելով ամերիկացի հայտնի լրագրող Մայք Ուոլեսի հարցերին, ներկայացնում է իր տեսակետը շուկայական տնտեսության ու պետական միջամտության մասին։
Ներկայացված հատվածում Ռանդը, մասնավորապես, խոսում է տնտեսական մենաշնորհների, դրանցում պետության անհերքելի դերի և, ի վերջո, ազատ շուկայի անփոխարինելիության մասին։