2021-06-01

2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում

Հունիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

 

Աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններն իրենց ազդեցությունն են ունեցել 2020-ի բյուջեի կատարման ինչպես ընթացքի, այնպես էլ արդյունքների վրա:

 

Հաշվետու տարվա ընթացքում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու համար անհրաժեշտություն է եղել Կառավարությանը վերապահված լիազորություների շրջանակում անդրադառնալու առաջնահերթությունների վերանայմանը եւ ըստ այդմ՝ փաստաթղթում փոփոխությունների իրականացմանը, որոնք չեն պահանջել օրենսդրական վերանայումներ:

 

Տարվա ընթացքում վերանայվել է հարկաբյուջետային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով տնտեսական անկման ժամանակահատվածին:

 

63.5 տոկոս է կազմել Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, բյուջեի դիֆիցիտը՝ շուրջ 5 տոկոս: «Պետական բյուջեի պակասուրդը եւ Կառավարության պարտքը կրկին Հայաստանի համար չեն ունեցել բացառիկ զարգացում: Աշխարհի բոլոր երկրները գործնականում ունեցել են համանման իրավիճակ»:

 

2020-ին ՀՀ տնտեսությունը, կրելով համավարակի եւ Արցախյան պատերազմի բացասական ազդեցությունները, նվազել է՝ տարեկան արդյունքներով գրանցելով իրական ՀՆԱ-ի 7.6 տոկոս անկում: Ընդ որում, ՀՆԱ-ի անկումը պայմանավորված է եղել տնտեսության բոլոր ճյուղերի՝ ծառայությունների, գյուղատնտեսության, շինարարության եւ արդյունաբերության համապատասխանաբար 10.1 տոկոսով, 4.0 տոկոսով, 6.6 տոկոսով եւ 1.5 տոկոսով անկմամբ: Սպառման նվազումը կազմել է 10.2 տոկոս, հիմնական միջոցներում համախառն կուտակումը նվազել է 8.6 տոկոսով, արտահանումը՝ 31.4 տոկոսով, ներմուծումը՝ 32.1 տոկոսով:

 

Ընթացիկ հաշվի պակասուրդը բարելավվել է՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը՝ ի հաշիվ ներմուծման ավելի առաջանցիկ կրճատման, քան արտահանման:

 

Հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 561 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 895 մլրդ դրամ: Արձանագրվել է 334 մլրդ դրամի պակասուրդ:

 

Անդարադառնալով պետական պարտքի մակարդակին՝ զեկուցողը տեղեկացրեց, որ այն կազմել է 7 մլրդ 968 մլն ԱՄՆ դոլար:

 

Հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2020-ի հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է խթանող ազդեցություն համախառն պահանջարկի վրա եւ հարկաբյուջետային ազդակը կազմել է 5: Հաշվետու տարում հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնող քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունություն:

 

Հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի դրական եզրակացությունը ներկայացնելով՝ Լեւոն Յոլյանը բարձրաձայնեց մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Նշվեց, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող բաժնետիրական ընկերությունների, հիմնադրամների ու ՀՈԱԿ-ների հաշիվները դեռեւս շարունակում են մնալ առեւտրային բանկերում, չեն շրջանառվում գանձապետական միասնական համակարգով: Զեկուցողի գնահատմամբ՝ դա չի բխում հանրային միջոցների կառավարման թափանցիկության եւ վերահսկելիության պահանջներից: Հաշվեքննիչ պալատի նախագահն ակնկալում է, որ այս խնդրի ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:

 

Եկամուտների պլանավորման եւ հետագա հաշվետվողականության գործընթացի արդյունավետության բարձրացման համար պալատն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել եւ պետական բյուջեին վերաբերող օրենքներում ու տարեկան հաշվետվություններում ներառել պլանավորված ցուցանիշները՝ ըստ եկամտատեսակների:

 

Յոլյանը խոսեց նաեւ ներքին աուդիտի ոլորտում առկա բացթողումների մասին:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր