ՀՀ վիճակագրական կոմիտեի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021 թվականի հունվար-ապրիլին 2020 թվականի հունվար-ապրիլի նկատմամբ կազմել է 2,6 տոկոս: 2020թ․ ապրիլի նկատմամբ այս տարվա ապրիլին ՏԱՑ-ն աճել է 23,2%-ով։
ՏԱՑ-ի աճին նպաստել են արդյունաբերությունը՝ 0,9 տոկոս, շինարարությունը՝ 20,3 տոկոս աճերով։ Սակայն 2021թ․ հունվար-ապրիլին ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,9 տոկոսով։ Առևտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում աճել է 4,8 տոկոսով։ Գյուղատնտեսության վերաբերյալ թվերը հրապարակվում են եռամսյակային կտրվածքով։
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2021 թվականի հունվար-ապրիլին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 7,2 տոկոսով, ընդ որում՝ արտահանումն աճել է 16,7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 2,2 տոկոսով:
Նշված ժամանակահատվածում դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 524,50 դրամ։