Լենինի Նոր տնտեսական քաղաքականությունը․ երբ խորհուրդների (սովետների) ընդունած սոցիալիզմը չի աշխատում

Լոուրենս Վ. Ռիդ
Տնտեսագիտական կրթության հիմնադրամի (FEE) պատվավոր նախագահ

 

Ո՞րն էր Վլադիմիր Լենինի դեղամիջոցը դեռ 1921 թվականի սկզբին ի հայտ եկած սոցիալիստական աղետի դեմ։ Ազատ շուկան։

 

Մեկ դար առաջ սոցիալիզմի մայրը՝ Խորհրդային միությունը, երերում էր անդունդի առաջ: Լեհերն ուղղակի խորտակել էին բռնապետ Վլադիմիր Լենինի՝ Եվրոպայով մեկ տարածվելու հույսերը: Մարքսիստական կենտրոնական պլանավորման մահակի տակ տնտեսությունը փլուզվել էր՝ հասնելով նախապատերազմական չափերին: Երկրում դժգոհություն էր տիրում: Ապստամբությունը մոտ էր: 1921 թվականի մարտ ամիսը սկսվեց խորհրդային սոված զինվորների ու նավաստիների կողմից բարձրացված Կրոնշտադտի ապստամբությամբ:

 

Ո՞րն էր Լենինի դեղամիջոցը վերահաս սոցիալիստական աղետի դեմ: Դա ավելի շատ «սոցիալիզմը» չէր, գոնե այդ պահին: Դա նման կլիներ մի բաժակ աղտոտված ջրից հետո մի գալոն քլոր խմելուն:  Սոցիալիզմի հետևանքներից հուսահատված` Լենինը դիմեց դրա միակ հակաթույն կապիտալիզմին:

 

Այս տարի լրացավ Լենինի Նոր տնտեսական քաղաքականության մեկնարկի 100-ամյակը: 1921թ․ մարտի 21-ին Նոր տնտեսական քաղաքականությունը սկսեց չեղյալ համարել նախորդ չորս տարիների գործունեությունը: Դադարեցվեց բիզնեսների բռնագրավումն ու արդյունաբերության ազգայնացումը: Լենինը հայտարարեց, իր իսկ խոսքով, «ազատ շուկայի և կապիտալիզմի» մասնակի վերականգնման մասին։ Անգամ պետական ձեռնարկություններն էին ձգտում գործել «շահույթի» հիման վրա: Անհատները կրկին կարող էին ունենալ փոքր ձեռնարկություններ: Պետական հրահանգների փոխարեն թույլատրվելու էին շուկայական գները:

 

Մի փոքր ազատությունը մեծ նշանակություն ունեցավ: Այն շրջեց տնտեսությունը և պահպանեց նոր ծնված բոլշևիկյան բռնակալությունը: Բայց դա երկար չտևեց: Երեք տարի անց Լենինը մահացավ: Մինչ տասնամյակի վերջը, Ստալինը ոչնչացրեց Նոր տնտեսական քաղաքականությունը զանգվածային կոլեկտիվիստական արշավներով տնտեսությունը վերասոցիալականացնելու նպատակով: Նոր տնտեսական քաղաքականության մասին ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին իր 1989թ․ գրված «Մեծ ձախողում» գրքում գրում է. «Շատ ռուսների համար անգամ ավելի քան 60 տարի անց սրանք դարաշրջանի լավագույն տարիներն էին, որոնք սկիզբ էին առել 1917թ․-ի հեղափոխությունից ի վեր»:

 

1921թ․-ի այդ օրը, հենց այն օրը, երբ ձմեռը զիջեց իր տեղը գարնանը, սոցիալիստները Մոսկվայում փաստորեն խոստովանեցին, որ ստիպված են դադարեցնել թալանը: Պարզապես շատ բան չէր մնացել գողանալու համար: 1990-ի հոդվածում տնտեսագետ Փիթեր Բյոտկեն մեջբերում է խորհրդային առաջավոր մտավորականների «մեակուլպաների» շարքը, ներառյալ սոցիալիստ ճարտարապետ Նիկոլայ Բուխարինի կողմից արտահայտված բացահայտ հարգանքը ազատ շուկայի տնտեսագետ Լյուդվիգ ֆոն Միզեսի նկատմամբ: Նա դժկամորեն խոստովանում է, որ Միզեսի՝ սոցիալիզմի քննադատությունը նրան դարձրել է «ամենամեծ գիտնականներից մեկն աշխարհում»:

 

Գրեթե 30 տարի անց «Մարդկային գործողություն» աշխատությունում հենց Միզեսն էր, ով արտահայտեց սոցիալիզմի և կապիտալիզմի տարբերությունը հետևյալ խոսուն ձևով.

 

«Մարդը, ով ընտրում է մի բաժակ կաթ խմել, թե կալիումի ցիանիդի լուծույթ, երկու ըմպելիքների մեջ չէ որ ընտրություն է անում նա ընտրում է կյանքի ու մահվան միջև։ Հասարակությունը, որն ընտրություն է կատարում կապիտալիզմի և սոցիալիզմի միջև, ոչ թե ընտրում է երկու սոցիալական համակարգերից մեկը, այլ ընտրություն է անում հասարակության համագործակցության ու կազմալուծման միջև։ Սոցիալիզմը կապիտալիզմի այլընտրանքը չէ դա այլընտրանք է ցանկացած համակարգի, որի պայմաններում մարդիկ, առհասարակ, կարող են ապրել որպես մարդ արարածներ»:

 

Այնուամենայնիվ, շատ սոցիալիստներ համառորեն հետևում են իրենց տեսլականին, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում այդ ճանապարհին: Ոմանք կկարդան վերը նշված պարբերությունները և կառարկեն, որ այն, ինչը Լենինը փորձում էր փոխել, իրենց փիլիսոփայության ավելի արմատական տարբերակն էր պարզապես: Նրանք կասեն՝ «Մենք այդպիսին չենք։ Մենք ժողովրդավար սոցիալիստներ ենք», կարծես ժողովրդավարության պիտակը օրհնում է սոցիալիզմի բազմաշերտ մեղքերը: Ճշմարտությունը սա է. աղետալի քաղաքականությունը աղետալի քաղաքականություն է, այնքան էլ նշանակություն չունի, որ նրանց կողմնակիցները պաշտպանում են այն:

 

20-րդ դարի սոցիալիզմ բրենդի պատմությունը, որը հաճախ անվանում են «կոմունիզմ», սարսափելի է․ դա զանգվածային սպանությունների ամենավատ «պատճառն» է համաշխարհային պատմության մեջ: «Կոմունիզմի սև գիրքը» փաստագրեց  դրա հանցագործությունները՝ ներառելով ավելի քան 100 միլիոն մարդու սպանություն:

 

«Ժողովրդավարական սոցիալիզմը» կարող է լինել ավելի հրապուրիչ և պակաս արյունոտ, բայց այն ևս թշվառ պատմություն ունի: Իր ավելի խելագար կոմունիստ զարմիկի նման, այն սպառում է կյանքն ու հարստությունը, և վաղ թե ուշ կապիտալիստական հակաթույն է պետք լինում: Եթե պետությունները ընդունում են ժողովրդավարական սոցիալիզմը և դեռ մնում են ջրի վրա, նրանց երկարակեցությունը միշտ բացատրվում է ոչ թե իրենց որդեգրած սոցիալիզմով, այլ այն կապիտալիզմով, որը դեռ չեն հասցրել ոչնչացնել: Եվ որքան շատ է երկիրը խեղդվում ժողովրդավարական սոցիալիզմի մեջ, այնքան ավելի է ժողովրդավարության մասը հօդս ցնդում կենտրոնացված պետական իշխանության առջև:

 

Սոցիալիստները և սոցիալիզմը չունեն հարստության ստեղծման տեսություն։ Իսկապես, նրանք անգամ չեն հետաքրքրվում դրանով: Հարստությունը պարզապես «այնտեղ» է, որպեսզի նրանք անարգեն, բռնագրավեն և վերաբաշխեն, մինչև որ արտադրողներն այլևս ոչինչ չեն արտադրի: Երկարաժամկետ մտածողությունը նրանց  ուժեղ կողմը չէ:

 

Հաջորդ անգամ, երբ լսեք, որ դեմոկրատ սոցիալիստը հայտարարում է, թե իրենց համակարգը դեռևս չի փորձարկվել, աչքի անցկացրեք այս ցանկը։

 

Հին Հռոմի Հանրապետությունը ժողովրդավարական սոցիալիզմի իր մահացու փորձը սկսեց մ.թ.ա. 2-րդ դարում: Այն սկսվեց որպես սոցիալական պետություն, դարձավ կարգավորումների մղձավանջ և վերջապես փլուզվեց կայսերական ինքնավարության մեջ: Հռոմեական ընտրազանգվածի կողմից ընտրված օրենսդիր մարմինները աղյուս առ աղյուս կառուցեցին սոցիալիստական ապարանքը: Հռոմը մեկ օրում չի կառուցվել, բայց կենտրոնացված պետական ​​իշխանությունը չդժվարացավ այն ամբողջությամբ քանդել:

 

Տասնյոթ դար անց Մասաչուսեթսի Պլիմութի ուխտավորները ժողովրդավարական սոցիալիզմի մեկ այլ տարբերակ փորձեցին: Դա համայնական բազմազանությունն էր, որում նրանք իրենց աշխատանքի պտուղները դնում էին ընդհանուր պահեստում և այնուհետև հավասարապես բաժանում միմյանց միջև: Նրանց նահանգապետն ընտրվեց, ի դեպ, ինչը նրան ժողովրդավարական դարձրեց: Շուտով սովը ստիպեց նրանց բավականին արագ հրաժարվել սոցիալիզմից հօգուտ մասնավոր սեփականության:

 

Ադոլֆ Հիտլերի նացիոնալ-սոցիալիստները իշխանության եկան 1933թ.-ին կայացած ժողովրդավարական գործընթացի արդյունքում։ Այս մեկին ևս կարելի է ավելացնել սոցիալիստների շարքին։

 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիան քվեարկեց ժողովրդավար սոցիալիստների իշխանության օգտին և երկիրը վերածեց «Եվրոպայի հիվանդ մարդու»: Մարգարետ Թետչերը կապիտալիզմի մեծ չափաբաժին ներարկեց 30 տարի անց մինչ «հիվանդի» մահանալը:

 

Սկանդինավիան ընդունեց սոցիալիզմի բարեկեցիկ պետության տարբերակը մոտավորապես նույն ժամանակ, ինչ Բրիտանիան: Այդ պահից տնտեսական անկումը սկսված էր։ Բայց նորվեգացիները, դանիացիները և շվեդները շատ բան սովորեցին իրենց սխալներից և ուղղեցին դրանցից շատերը: Այսօր նրանց տնտեսությունն ամենաազատականներից մեկն է աշխարհում:

 

1980-ականներին Նոր Զելանդիան հայտնվեց ժողովրդավարական սոցիալիզմի ծանր վիճակում, բայց արմատապես վերականգնվեց կառավարության կտրուկ կրճատման շնորհիվ։ Ամեն ինչ շարունակվում ու շարունակվում է փչացած ձայնապնակի նման։ Սոցիալիստները մեծ խոստումներ են տալիս, փաթաթում են դրանք թավշով և տնտեսությունը հնազանդեցնում են երկաթե բռունցքով: Այնուհետև, երբ զոհերը արդեն չափից դուրս շատ են լինում, կապիտալիզմը պետք է գա փրկելու:

 

Արդյո՞ք շատ ավելի խելամիտ չի լինի պարզապես խուսափել սոցիալիստական ծուղակներից:

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Նասիբյանի

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր