Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) գլոբալ հոսքերը 2020-ի արդյունքներով նվազել են 38%–ով՝ մինչեւ 846 մլրդ դոլար, ինչը 15 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է:
Միաժամանակ, օտարերկրյա ուղղակի ներդրումներին բաժին է հասել համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 1%-ն, ինչը 1999 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Առաջին կիսամյակում ՕՈՒՆ-ի ծավալը կրճատվել է 37%-ով, երկրորդում՝ 17%-ով:
Անցած տարի ներդրումների ներհոսքը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, ՕECD) երկրներ ընկավ 51%-ով՝ հիմնականում Շվեյցարիայի և Նիդեռլանդների պատճառով, իսկ դեպի G20 երկրներ, որոնք ներառված չեն կազմակերպությունում, կրճատվեց ընդամենը 9%-ով՝ Չինաստանի և Հնդկաստանի լավ ցուցանիշների հաշվին:
Չինաստանն առաջ անցավ ԱՄՆ-ից եւ դարձավ ՕՈՒՆ հիմնական ստացողը (համապատասխանաբար 212 եւ 177 մլրդ դոլար), վերջիններին հաջորդում են Հնդկաստանը (64 մլրդ դոլար) և Լյուքսեմբուրգը (62 մլրդ դոլար): ՕՈՒՆ-ի հիմնական աղբյուրներն էին Լյուքսեմբուրգը, Միացյալ Նահանգները եւ Ճապոնիան:
Զեկույցում նշվում է, որ անդրսահմանային միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A) գործարքները, որոնք զարգացած տնտեսությամբ երկրներում մեկնարկել են 2020-ի երկրորդ կեսին և շարունակվել այս տարվա հունվար-մարտ ամիսներին, կարող են խթանել ՕՈՒՆ-ի աճին:
1961 թվականին ստեղծված Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը աշխարհի առաջատար տնտեսական կառույցներից մեկն է, որն ընդգրկում է 37 առավել զարգացած երկրներ:
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: