Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. ապրիլը 2020թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 6.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%։
2021թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.7% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.9-1.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով։
Սպառողական գների փոփոխություններն ըստ սպառման հիմնական խմբերի
Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե
2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.3%, իսկ 2021թ. մարտի համեմատ 2.6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, յուղերի և ճարպերի, ձկան և ծովամթերքի, շաքարի և շաքարավազի, մրգի ապրանքախմբերում գրանցված 5.3-7.8% գնաճերը: Մրգի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ`7.8% գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 41.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 7.5% գնաճ: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 6.7% գնաճ: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 28.6%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.9% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 73.5%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 11.0%):
Բանջարեղենի ապրանքախմբում1 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.3% գնաճ:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 13.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.4% գնաճ: Ձվի գինը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ աճել է 55.7%-ով, իսկ 2021թ. մարտի համեմատ՝4.7%-ով: 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 4.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.6% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.8%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.1% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 8.7%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.8%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.1% և 1.6%:
2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 7.6%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.5% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.1% և 9.9%, իսկ 2021թ. մարտի համեմատ գրանցվել է 0.1% գնաճ և 0.2% գնանկում): 2021թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի և սուրճի, թեյի, կակաոյի՝ համապատասխանաբար 0.6% և 0.7% գնաճ:
2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.7% գնաճ: 2021թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.6% և 6.1%-ով։ 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 31.1% և 11.1%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 18.1% և 25.3% գնաճ:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սակագների 2.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.1% հավելաճ: 2021թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենցաղային սարքերի նորոգման՝ 0.1%, բնակարանի նորոգման և սպասարկման՝ 0.3%, սպասարկման ծառայությունների՝ 0.6%, վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների՝ 1.4%, հանգստի կազմակերպման ծառայությունների 2.5% հավելաճ:
Արտարժույթի շուկա
2021թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գների 1.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.4% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2021թ. ապրիլին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.1% և 1.3% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.6% և 2.2% հավելաճ: 2021թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 525.6 դրամ, ինչը 7.6%-ով բարձր է 2020թ. ապրիլի համապատասխան ցուցանիշից (488.7 դրամ):