Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրման մեխանիզմի բարելավման նպատակով կատարելագործվել է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ստանալու առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն ներգնա և արտագնա զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ, ըստ՝
-
- քաղաքացիության,
- սեռա-տարիքային խմբերի,
- տրանսպորտային միջոցների
- սահմանային անցման կետերի,
- այցի տևողության,
- զբոսաշրջային կրկնվող այցելությունների քանակի
Հայաստանում ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար նախկինում հիմք էր հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` Հայաստան ժամանողների և Հայաստանից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ԱԱԾ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչպես նաև 2013թ. «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքները, ինչը ներկա պայմաններում բավարար ճշգրտություն չէր ապահովում զբոսաշրջության վիճակագրության վարման համար:
Համապատասխան համակարգչային ծրագրի կիրառման արդյունքում, արդեն իսկ 2020 թվականից սկսած, ներդրվել է առավելագույն ճշգրիտ տվյալներ ստանալու մեխանիզմը Հայաստան այցելած զբոսաշրջիկների վերաբերյալ։
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է կատարելագործված ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված 2021թ․ առաջին եռամսյակի վիճակագրական տվյալները։
ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված տվյալների համաձայն` 2021թ․ առաջին եռամսյակում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 86 524 մարդ նախորդ տարվա 307 590-ի համեմատ և նվազել շուրջ 72%-ով։ Նույն ժամանակահատվածում արտագնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 44 574 մարդ։
Հայաստան են ժամանել հիմնականում Ռուսաստանից՝ 31 331 այցելություն, որից 12 358-ը 21 և ավելի օր ժամանակով։ Ժամանումների թվով հաջորդ երկրներն են Իրանը, Վրաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան։
Ներգնա զբոսաշջային այցելություններում 2021 թվականի առաջին եռամսյակում գեչկշռել են տղամարդիկ։ Նույն ժամանակահատվածում Հայաստան են ժամանել հիմնականում 36-63 տարեկան անձինք։