«Սովորեցրու ինձ ինքնուրույն սովորել»․ Մոնտեսորի

Մարիա Մոնտեսորին իտալացի ֆիզիկոս և բժիշկ էր, ով կյանքի որոշակի փուլում սկսեց հետաքրքրվել մանկավարժությամբ։ Շփվելով երեխաների հետ՝ նա նկատեց, որ թույլ երեխաներ չկան․ պարզապես պետք է օգնել, որ երեխան կենտրոնանա։ Մոնտեսորիի մանկավարժության հիմքում բազմաթիվ գիտափորձերն են, որոնք նա արել է իր սաների հետ։ Այս է պատճառը, որ ինքը՝ Մոնտեսորին իր ուսմունքը կոչում է «գիտական մանկավարժություն»։ Այն հիմնականում կենտրոնանում է նախադպրոցական տարիքի վրա, քանի որ մեծ մանկավարժը գիտեր՝ ամենակարևորը արժեքներն են, իսկ դրանք ձևավորվում են շատ վաղ տարիքում։

 

Մեթոդոլոգիայի հիմքում սովորողի ազատություններն ու ինքնուրույնությունն են, ինչպես նաև հարգանքը երեխայի անհատականության նկատմամբ։ Հետաքրքիր զուգադիպությամբ Մոնտեսորիի կրթություն են ստացել շատ հաջողակ ձեռներեցներ․ Ջեֆ Բեզոս՝ աշխարհի ամենահարուստ մարդը ըստ Forbes ամսագրի, Սերգեյ Բրին և Լարի Փեյջ՝ մարդիկ, ովքեր ստեղծեցին Google-ը: Ըստ որոշ չհաստատված տեղեկությունների՝ Մոնտեսորիի կրթություն են ստացել նաև Բիլ Գեյթսն (Microsoft) ու Մարկ Ցուկերբերգը (Facebook): Աշխարհը ինչ-որ կերպ փոխած շրջանավարտների շարքը շարունակում են մեծ գրող Մարկեսը, նացիստական ուժերի ահեղ «դատավոր» Աննա Ֆրանկը և այլք։

 

Մոնտեսորիի մեթոդաբանության զարգացմամբ ու տարածմամբ զբաղվում են երկու կառույցներ։ Դրանցից մեկը Մոնտեսորիի ամերիկյան հասարակությունն (AMS) է, իսկ մյուսը՝ Մոնտեսորիի միջազգային ասոցիացիան (AMI), որը հիմնադրվել է Մարիա Մոնտեսորիի կողմից։ Հայաստանում գործում է այդ կառույցին անդամակցող Հայաստանի Մոնտեսորիի ասոցիացիան (AMA), որի կողմից հիմնադրվել է Վիլլա Մոնտեսսորի կենտրոնը՝ առաջին Մոնտեսորի մանկապարտեզը Հայաստանում։

 

Կարևոր է նկատել, որ ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի որոշման համաձայն՝ ««Մոնտեսորի» եզրույթն ունի ընդհանուր և (կամ) նկարագրական բնույթ»: Այսպես՝ ապրանքային նշանի պաշտպանության բացակայությունը հանգեցրել է մեթոդի հանրային թյուրըմբռնումների, արդյունքում՝ որոշ դպրոցներ օգտագործում են եզրույթը, սակայն հավատարիմ չեն մնում Մոնտեսորիի սկզբունքներին։

 

Մոնտեսորիի ուսմունքը ունի երկու հիմնական սկզբունք․

 

    1. Երեխաները հոգեբանորեն ինքնազարգանում են՝ միջավայրի հետ փոխազդեցության արդյունքում։
    2. Նրանք ունեն զարգացման բնածին ուղի, բնական ձգտում դեպի գիտելիքը։ Պարզապես պետք է ստեղծել միջավայր և տալ ազատություն, այդ դեպքում երեխաներն ինքնաբերաբար կսովորեն ու կզարգանան։

Մոնտեսորիի մեթոդաբանությունը չի խրախուսում ակադեմիական նվաճումների չափումները, ինչպես օրինակ՝ գնահատականներն ու թեստերը։ Մոնտեսորիի մանկավարժության ամենաբնորոշ մեթոդներն են․

 

    • Խառը տարիքի դասարաններ։ Փոքրերը սովորում են մեծերից, մեծերը առաջնորդում են փոքրերին․ սա խորացնում է կապերը, մեծացնում երեխաների տեսահորիզոնը։

 

    • Ընտրելու ազատություն։ Ե՛վ զբաղմունքների, և՛ խաղերի, և՛ սննդի համար երեխաները ունեն ընտրության (սահմանափա՛կ ընտրության) ազատություն։ Օրինակ՝ Հայաստանում առաջին Մոնտեսորիի մանկապարտեզում՝ Վիլլա Մոնտեսսորի կենտրոնում ամեն անգամ երեխաներին առաջարկվում է երկու ճաշատեսակ ու տրվում է դրանցից մեկը ընտրելու ազատություն։

 

    • Չընդհատվող աշխատաժամանակ։ Մոնտեսորիի մանկապարտեզներում չկա այս կամ այն զբաղմունքի կոնկրետ ժամ ու ժամանակահատված․ երեխաները ունեն, օրինակ, 3 ժամ, որի ընթացքում անում են այն, ինչ ուզում են։

 

    • Ոչ թե հրահանգավորում, այլ «գյուտ»։ Քանի որ ընդհանուր աշխատաժամանակը բաժանված չէ, միջավայրում սահմանափակումներ չկան, երեխան էլ չի ստանում հրահանգներ, նա զբաղվում է նրանով, ինչ ձեռքն է ընկնում։ Այդ գործընթացում անխուսափելին են «գյուտերն» ու «էվրիկաները»։

 

Նկարները՝ Վիլլա Մոնտեսսորի կենտրոնի կայքից

 

Կրթական զարգացման 4 փուլերը

 

Մոնտեսորին անձի կրթական զարգացումը բաժանում է 4 փուլերի՝ վաղ մանկության, մանկության, պատանեկության և չափահասության։ Զարգացման յուրաքանչյուր փուլի համար Մոնտեսորին մշակել է մանկավարժական առանձին մոտեցումներ։

 

 

Վաղ մանկության փուլում երեխան անցնում է ֆիզիկական ու հոգեբանական զարգացման մեծ տեղաշարժերի միջով, ինքնազարգանում է ու քիչ-քիչ անկախանում։ Մոնտեսորին համարում է, որ այս փուլում երեխայի միտքը ունի կլանելու մեծ հակում ու ունակություններ, ուստի շատ կարևոր է, թե նա ինչ մտքեր կկլանի այդ տարիքում։

 

Մոնտեսորին նկատում էր նաև, որ մոտավորապես 6 տարեկանից հետո երեխայի մոտ կլանելու այդ հակումը քիչ-քիչ նվազում է։ Ընդ որում՝ կան նաև կոնկրետ ժամանակահատվածներ, որոնցից յուրաքանչյուրում առավել ցայտուն է արտահայտված զարգացման այս կամ այն բաղադրիչը։ Օրինակ՝

 

    • Լեզվական կարողությունները զարգանում են ծնունդից մինչև մոտ 6 տարեկանը,
    • Փոքրիկ առարկաների նկատմամբ հետաքրքրությունը արտահայտվում է 18 ամսականից մինչև 3 տարեկանը,
    • Նկարներով և այլ առարկաներով համապատասխանեցումներ անելու համար նպաստավոր է 1-3 տարեկանը,
    • Սոցիալական վարքագծի սաղմերը դրվում են 2․5-ից 4 տարեկանում։

 

Ընդհանուր առմամբ, վաղ մանկության փուլը Մոնտեսորին բնորոշում է երեք հայեցակարգերով․ կլանող միտք, ճանաչողություն զգայությունների հիման վրա և, այսպես կոչված, «նորմալացում»։ «Նորմալացումը» ի հայտ է գալիս 3-6 տարեկան երեխաների մոտ, երբ նրանք կարողանում են կենտրոնանալ որևէ գործի վրա, սովորել ու կատարելագործվել դրանում։ Այս շրջանում երեխան սկսում է դրսևորել «ինքնաբուխ կարգապահություն, ոգևորվածությամբ ու ուրախությամբ աշխատելու կարողություն, օգնելու պատրաստակամություն, ինչպես նաև համակրանք մյուսների նկատմամբ»։

 

Մանկության փուլում զարգանում է այն ամենը, ինչի սաղմերը դրվել էին մինչև 6 տարեկանը։ Մոնտեսորին նկատում է, որ այս տարիքում ձևավորվում է երեխայի մտավոր անկախությունը՝ ինքնուրույն մտքեր, սեփական կարծիք, որոնց շուրջ էլ երեխան ձեռք է բերում ընկերներ, ձևավորում մտերմիկ խմբեր։ Ըստ Մոնտեսորիի՝ այս տարիքում ձևավորվում է անձի, այսպես կոչված, «հոտային բնազդը»։

 

Պատանեկության փուլում երեխայի արժեքային համակարգում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ։ Ընդունված է ասել, որ սա անցումային տարիք է։ Պատանուն սկսում են մտահոգել այնպիսի բաներ, ինչպիսիք են «արդարությունն ու անձնական արժանապատվությունը»։ Այստեղ Մոնտեսորին կիրառում է «վալորիզացիա» եզրույթը․ երեխան ձգտում է, որ հասարակությունը գնահատի իրեն, իր արժեքը։ Այս փուլում հասարակության մեջ ձևավորվում է հասուն «Ես»-ը։

 

Վերջինը չափահասության փուլն է՝ 18-24 տարեկանը։ Մեծ մանկավարժը ենթադրում է, որ ցածր տարիքում Մոնտեսորիի կրթություն ստացած անհատի համար կրթությունը բարեհաջող շարունակվում է նաև այս տարիքում։ Մոնտեսորին չի մշակել ուսումնական որևէ ծրագիր այս փուլի համար, բայց հատկանշական է, որ նա 18-24 տարեկանների համար կարևոր է համարում տնտեսական անկախությունը, այսինքն՝ աշխատելն ու գումար վաստակելը։

 

Արդյունավետությունը

 

Մոնտեսորիի կրթությունը, հատկապես մանկապարտեզները լայն համբավ ու ճանաչում ունեն ողջ աշխարհում։ Բայց արդյո՞ք այն իսկապես արդյունավետ է։ Սա բավականին նուրբ հարց է, որովհետև երբևէ կատարված հետազոտությունները անտեսում են բազմաթիվ արտաքին գործոններ, որոնք իրականում էական դեր ունեն։ Օրինակ՝ Մոնտեսորիի մանկապարտեզներ ու դպրոցներ հաճախում են այն երեխաները, որոնց ծնողները ունեն կրթական բարձր աստիճան ու ավելի բարձր մտավոր գիտակցություն, ու դժվար է ասել՝ արդյո՞ք երեխայի հետագա հաջողության պատասխանատուն Մոնտեսորին էր, թե՞ պարզապես նա լավ ընտանիքում էր ապրում։

 

Կարևոր է նաև տնտեսական գործոնը։ Մոնտեսորիի հաստատությունները էժան հաճույք չեն․ դրանք հաճախում են բարեկեցիկ ընտանիքների երեխաները, ովքեր հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն։ Եվ վերջապես ամենակարևոր հանգամանքը․ Մոնտեսորիի մեթոդաբանությունը հիմնականում տարածված է մանկապարտեզներում, և չենք կարող միանշանակորեն պնդել, որ անձի հաջողությունը պայմանավորված էր մանկապարտեզում կամ տարրական դպրոցում ստացած Մոնտեսորիի և ոչ թե, օրինակ, համալսարանական որակյալ կրթությամբ։

 

Ավելի արժանահավատ են այն հետազոտությունները, որոնք կատարվել են հենց Մոնտեսորիի ուսումնառության ընթացքում կամ անմիջապես հետո։ Այդպիսի առաջին հետազոտությունները տեղի են ունեցել 1960-ական թվականներին, որոնք պարզել են, որ Մոնտեսորիի և ավանդական մանկապարտեզի (կամ դպրոցի) երեխաների մոտ գրեթե չկա IQ-ի (ինտելեկտի գործակից) տարբերություն։

 

Ինչպես վստահ էր Մոնտեսորին, անձի հաջողության պատասխանատուն արժեքներն են, որոնք նա կրում է իր մեջ։ Ինքնուրույնություն, ազատություն, անհատականություն․ սրանք ամենակարևորն են։

 

«Սովորեցրու ինձ ինքնուրույն սովորել»

Մոնտեսորիի այս միտքը կարելի է համարել նրա ուսմունքի կարգախոսը և արդյունավետ կրթության բանալին։

 

Կատարված և կատարվող բոլոր հետազոտությունները միաբերան փաստում են, որ Մոնտեսորիում սովորող երեխաները, այնուամենայնիվ, տարբերվում են մյուսներից իրենց արժեքներով։ 2006 թվականին Վիսկոնսինում կատարված հետազոտությունները և բազմաթիվ այլ հետազոտություններ փաստում են, որ Մոնտեսորիի երեխաներն ավելի արդարամիտ ու կարեկցող են։ Շնորհիվ կարեկցանքի զգացողության՝ նրանք լավ են համագործակցում և թիմային մոտեցում ունեն։ Քանի որ Մոնտեսորիում ուսուցիչները նրանց հարգում են, երեխաները լուրջ են վերաբերվում իրենք իրենց, ուստի ավելի կայուն ու ինքնուրույն են։ Այդ երեխաների մոտ ավելի լավ են զարգացած մտածելու, տրամաբանելու, լուծումներ գտնելու կարողությունները, չէ՞ որ նրանց ազատ են թողել գլուխկոտրուկների ու խնդիրների հետ, ոչ թե «հրահանգավորել» ու պատրաստի լուծումներ տվել։ Նրանք փոքրիկ նորարարներ են, իսկ ժամանակակից աշխարհում հաջողությունը անհնար է առանց նորարարության։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր