Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021թ. ապրիլի 30-ի դրությամբ (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 63 449.0 դրամ։
Այն գերազանցում է 2021թ. ապրիլի 1-ին հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին (60 603.7 դրամ) 4.7 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի 30-ի դրությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ( 61 321.5 դրամ) բարձր է 3.5 տոկոսով։