Մեկնարկել է «Ապագա Հայկականը» (The FUTURE ARMENIAN) հանրային նախաձեռնությունը։ Այն մեկնարել է հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնման շրջանակ: Յուրաքանչյուր անձ կարող է ներգրավվել, դառնալով ստորև ներկայացված 15 նպատակների ցանկի համանախաձեռնող, մասնակցել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ծրագրի ԻՆՉ-երի և ԻՆՉՊԵՍ-ների առաջիկա քննարկումներին և հավաքականորեն ծրագրել հետագա քայլերը:
Նախաձեռնության 15 նպատակներն են.
1. Տեսլականի սահմանում. Հավաքականորեն սահմանել և տեր կանգնել Հայաստանի ապագային:
2. Երաշխավորված պետականություն. Ընդունել մեր անվտանգության դեմ սպառնալիքի առկայությունը և կառուցել ավելի արդյունավետ ու հեռանկարային պաշտպանական համակարգ:
3. Պատմական պատասխանատվություն. Հարգել Հայոց ցեղասպանության նահատակների, այն վերապրածների և նրանց փրկողների հիշատակը միջազգային իրազեկման և մարդասիրական աջակցության միջոցով՝ կանխարգելելու համար մարդկության դեմ բռնությունը, պայքարելու դրա դեմ և վերացնելու համար դրա հետևանքները:
4. Ազատ Արցախ. Երաշխավորել Արցախի ֆիզիկական անվտանգությունը և հաստատել նրա իրավական կարգավիճակը:
5. Հայաստան-Սփյուռք միասնականություն. Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունները վերածել փոխադարձության և վստահության վրա հիմնված հարաբերությունների:
6. Ուժեղ սփյուռք. Թարմացնել և ընդլայնել սփյուռքյան կազմակերպություններն ու կառույցները՝ դրանց կենսունակությունն ապահովելու և ողջ աշխարհում հայոց ժառանգությունը պահպանելու համար:
7. Ուժեղ դաշինքներ. Հակազդել մեկուսացմանը և կարևորություն ձեռք բերել՝ տարածաշրջանային և համաշխարհային ռազմավարական գործընկերությունների միջոցով:
8. Հարաճում. Խթանել մարդկային ու ֆինանսական կապիտալ ներգրավող մրցունակ տնտեսություն:
9. Բնակչության աճ. Կենտրոնանալ Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներին լուծում տալու վրա՝ Հայաստանի ապագան երաշխավորելու համար ապահովելով բնակչության աճ, հայրենադարձություն և մասնագետների ներհոսք:
10. Կրթության գերազանցություն. Առաջնահերթություն հաղորդել կրթությանը՝ որպես աշխարհի հայության բարձրագույն սոցիալական արժեք:
11. Գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործականության գերակայություն. Ներդրումներ կատարել գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործականության մեջ՝ նորարարությունն ու զարգացումը խթանելու համար հատկապես առողջապահության, շրջակա միջավայրի և գիտելիքահեն տնտեսության ոլորտներում:
12. Ողջամիտ կառավարում. Զարգացնել արդյունավետ և հաշվետու ինստիտուտներ, հավատարիմ մնալ կառավարության ու հասարակության մեջ կատարելության և պրոֆեսիոնալիզմի ձգտմանը:
13. Արդար հասարակություն և նվազեցված անհավասարություններ. Արմատախիլ անել աղքատությունը և հասնել հասարակության մեջ ազնվության և արդարության տիրապետման:
14. Ժառանգության պահպանում. Հիմնվելով մեր եզակի ինքնության ու պատմական փորձի վրա՝ այն օգտագործել ոգեշնչելու և առաջնորդելու համար մեր ապագան:
15. Փաստերի վրա հիմնված որոշումների կայացում. Ղեկավարությունից և հասարակությունից պահանջել, որ ազգային որոշումների կայացումը հիմնված լինի ոչ թե պատրանքների, այլ փաստերի վրա։
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը կապված չէ քաղաքական որևէ խմբի կամ կազմակերպության հետ: Այն ֆինանսավորվում է շահույթ չհետապնդող «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամի նախաձեռնողների կողմից։ Այն նպատակ ունի խթանելու Հայաստանի և հայության ապագայի վերաբերյալ հանրային դիսկուրսը: