Երկարացվել են անձնական կարիքների համար ֆիզիկական անձանց կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետները։ Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Ժամկետը երկարացվել է 6 ամվսով՝ մինչև 2021թ սեպտեմբերի 30-ը. նախկին որոշմամբ՝ այն լրանում էր մարտի 2021թ մարտի 31-ին։
Ըստ ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Օլեգ Պանկրատովի՝ վերջնաժամկետի երկարացումը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների պատճառով սահմանները փակ են եղել։
Օլեգ Պանկրատովը նաև նշել է, որ ժամկետի երկարացման որոշումը համաձայնեցված է Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ COVID-19 համավարակի ընթացքում աշխատելու վերաբերյալ հրապարակված առաջարկներին։
Այսպիսով, այն մարդիկ, որոնք ժամանակավորապես մեքենաներ կամ այլ տեխնիկա էին ներմուծել, մինչև սեպտեմբերի 30-ը կազատվեն դրանք՝ ԵԱՏՄ տարածքից դուրս հանելու պարտավորությունից։
Որոշումը վերաբերում է նաև այն քաղաքացիներին, որոնք եկել էին Կալինինգրադի մարզից արտոնյալ պայմաններով մաքսազերծված իրենց սեփական մեքենաներով և չեն կարողանում տուն վերադառնալ:
Մինչև 2021թ սեպտեմբերի 30-ը Եվրասիական տնտեսական հանձաժողովը կասեցրել է նաև 18-ամսյա ժամկետի ընթացքը, որով օտարերկրյա քաղաքացիները, որոնք ստացել են ԵԱՏՄ-ում մշտական բնակության համար վերաբնակեցված անձի, հարկադիր վերաբնակեցվածի, փախստականի կարգավիճակ, հնարավորություն ունեին ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծել անձնական գույք՝ արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսատուրք։
Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am: