2021-04-21

Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն

2021 թ․ պետք է լինի այն տարին, երբ կլիմայի փոփոխության հրատապության հարցը իրապես ներթափանցի հավաքական գիտակցության մեջ և հաջորդեն տևական գործողություններ։ Այնպես, ինչպես կլիմայի պատճառած վնասի ազդեցություններն են հաճախ բնորոշվում որպես անշրջելի, այդիսին էլ պետք է լինի նաև փոփոխության կոչ անող շարժումը։

 

ՄԱԶԾ կողմից 2020 թ․ անցկացված կլիմայի փոփոխության վերաբերյալ երբևէ իրականացված հանրային կարծիքի ամենամեծ հարցմամբ ստացված արդյունքներով պարզվել է, որ աշխարհի մարդկանց գրեթե երկու-երրորդը կլիմայի փոփոխությունը համարում է համաշխարհային արտակարգ իրավիճակ, որը պետք է  առաջնահերթություն ստանա։ Համավարակն այս ուղերձն ավելի հնչեղ է դարձրել․ այն առավել ողբերգական հանգամանքներում ցույց տվեց, որ մեր նախկին արարքներն ու վարքագծերը կարող են փոխվել։ Որ արտանետումները կարող են նվազել և որ մենք բոլորս այսօր հաշվետու ենք մեր մոլորակի համար, ուր բնակվում ենք։

 

2050 թ․ ընդառաջ ողջ աշխարհում կառավարությունները և կորպորացիաները հանձն են առել ապահովել զուտ զրոյական արտանետումներ և կլիմայական չեզոքության թիրախներ, և անհրաժեշտ է, որ այս շարժման ընթացքը պահպանվի տարեվերջին Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությանը նվիրված կողմերի կոնֆերանսին (COP26) անցկացմանը մոտենալուն զուգահեռ։ Չնայած համավարակից արված հետևություններին, որ մենք կարող ենք փոխվել, և ստանձնած պարտավորություններին, 2020 թ․ վերջին արտանետումները կրկին վերադարձան նախահամավարկային մակարդակին։

 

Ողջ աշխարհում առաջնային ուշադրությունը կենտրոնացած է ՔՈՎԻԴ 19-ի վրա։ Բացի միլիոնավոր կյանքերի նման ցավալի կորստից, մարդիկ նաև տնտեսական ցավ են զգացել՝ այս հարկադրված անցումը հանդուրժելու համար։ Բիզնեսները փակվել են, աշխատատեղերը կրճատվել, իսկ ապրուստի միջոցները՝ վտանգվել։ Քաղաքականություն մշակողներն այժմ դիտարկում են համաշխարհային տնտեսությունը կյանք վերադարձնելու հարցը, ընդ որում կայունությունը դրա հիմքում է ընկած։

 

Եվրոպայում կարելի է տնտեսական վերաիմաստավորման հիանալի օրինակի հանդիպել։ ԵՄ հավակնոտ «Կանաչ գործարքը» կլիմային ուղղված գործողությունների խիզախ տեսլական է, որով կարևորվում է  ածխածնազերծման, կլիմայական դիմակայունության, բնական կապիտալի և սոցիալական ներառման միջև կարևոր կապը։ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում «Կանաչ գործարքը» կրճատելու փոխարեն, ԵՄ-ն կրկնապատկել է ջանքերը՝ կլիմայական ավելի բարձր հավակնություններ սահմանելով և ռազմավարությունը իր 2+տրիլիոն դոլար վերականգնման ծրագրի առաջին պլան մղելով։

 

Համավարակի պայմաններում Համաշխարհային բանկը շարունակում է զարգացող երկրներում կլիմայական ներդրումների ամենախոշոր բազմակողմ ֆինանսավորողը մնալ՝ վերջին հինգ տարիների ընթացքում հանձն առնելով 83 միլիարդ դոլար տրամադրելու պարտավորություն։ Ողջ աշխարհում, կլիմայական խիզախ նպատակները քաղաքականության և ներդրումների վերածելու համար պահանջվելու է մեծ ուշադրություն դարձնել առանձին երկրների հանգամանքներին և ազգային կառավարությունների և միջազգային հաստատությունների միջև հզոր համագործակցությանը։ Կլիմայի փոփոխության վատագույն ազդեցություններին հակազդելու համար քաղաքականություն մշակողներն անհրաժեշտ է, որ դիտարկեն երեք առանցքային առաջնահերթություն․

 

Նախ՝ ընդլայնեն միջին և ցածր եկամտով երկրների ֆինանսական աջակցության մասշտաբներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մաքուր էներգետիկ տեխնոլոգիաները, էլեկտրաէներգիայի մատչելիությունը, կայուն անտառաբուծությունը, ինչպես նաև դիմակայունության և մեղմման միջոցառումները՝ կլիմայի փոփոխության պատճառով առաջացած տարերային աղետների նվազման համար։ Այն ընդգրկում է ավելի հարուստ պետությունների կողմից ավելի աղքատ երկրներում կայուն աճի սատարումը՝ կենսամակարդակի բարձրացմանն օգնելու և շրջակա միջավայրը պաշտպանելու համար։ Մեր դերի շրջանակում Համաշխարհային բանկի խումբը հանձն է առնել հավակնոտ թիրախ՝ հաջորդ հինգ տարիներին մեր ֆինանսավորման 35 տոկոսը կուղղվի կլիմայական հավակնոտ գործողությունների իրականացման նպատակով երկրների օժանդակությանը։ Այն վճռական նշանակություն կունենա նաև երկրների մեր գործընկերներին, այդ թվում՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, 2015 թ․-ին փարիզային համաձայնագրի շրջանակում ստանձնած իրենց կլիմայական պարտավորությունների կատարմանն օգնելու հարցում։

 

Երկրորդ՝ քաղաքականություն մշակողները պետք է կլիմայի փոփոխությունը դիտեն բազմակողմ տեսապակու միջոցով։ Անցյալում շատ հաճախ  կլիմային ուղղված կամ «կանաչ» ներդրումներն  անարդարացիորեն էին բնութագրվում՝ շրջակա միջավայրի համար լավ, սակայն ծախսատար և անմրցունակ։ Օրինակ՝ հուսալի էլեկտրաէներգիայի մատչելիությամբ կարող են ձեռներեցների համար զարգացող երկրներում աշխատանքային ժամերը երկարացվել։ Այն երեխաներին տալիս է գիշերը սովորելու և իրենց հեռանկարները բարելավելու հնարավորություն։ Նմանատիպ ձևով կերակուր պատրաստելու և ջեռուցման մաքուր նյութերի օգուտներն անժխտելի են կյանքի սպասվող տևողությունը երկարացնելու և առողջապահական ծախսերը նվազեցնելու հարցում։ Դա խնայում է տանը գտնվողների՝ հաճախ կանանց, ամեն օրը կենսազանգվածը հավաքելու վրա ծախսելուց, օրինակ՝ հավաքված փայտը կամ գոմաղբը հասարակ վառարանում այրելու համար։ Այս ժամանակը կարելի էր ծախսել կրթություն ստանալու կամ բիզնես սկսելու վրա։ Մեզ արդեն հայտնի է, որ կլիմայական այս «արտաքին գործոնները» բոլորն էլ տնտեսության համար գին ունեն։ Դրանց չհակազդելու հետևանքները բացասական են աղքատության նվազեցման, հարկաբյուջետային կատարողականի, հանրային առողջապահության և ի վերջո՝ տնտեսական աճի համար։ Համաշխարհային բանկի նման կառույցները տեխնիկական աջակցություն և քաղաքականության շուրջ խորհուրդներ են տրամադրում ներդրումների միջոցով այս օգուտներն առավելագույնի հասցնելու եղանակների մասին։

 

Երրորդ՝ ցածր ածխածնային տնտեսության անցում կատարելու հետևանքով խոցելի խմբերին կլիմայական ցնցումներից պաշտպանելը և մարդկանց ու վայրերին աջակցելը ազդեցություն կկրեն։ Ինչպես և ՔՈՎԻԴ-19 համավարակի դեպքում, կառավարությունները, բիզնեսները և միջազգային կառույցները պետք է պատրաստ լինեն մարդկանց և ռեսուրսներ ներգրավելու՝ մեր հասարակությունների առավել վտանգված խմբերին պաշտպանելու համար։ Սա նշանակում է միշտ պատրաստ լինել չսպասված իրադարձությունների՝ կառուցելով դիմակայունության հիմնարար սկզբունքի վրա հիմնված ծրագրեր։ Համաշխարհային բանկը Եվրոպական հանձնաժողովին օժանդակում է իր 18 միլիարդ եվրո արժեքով «Just Transition Fund»  հիմնադրամի  միջոցով (թարգմանաբար՝ «Արդար անցման հիմնադրամ))՝ անդամ պետություններին, մասնավորապես՝ Կենտրոնական, Արևելյան և Հարավային Եվրոպայում գտնվող, ԵՄ կլիմայի չեզոքության նպատակը մինչև 2050 թ․  իրագործելու համար։ Այսպիսի անցումը մեծ մասամբ ածխի կիրառման աստիճանական դադարեցումն է։ Բանկն օգնում է քաղաքականություն մշակողներին Հունաստանի, Բուլղարիայի, Արևմտյան Բալկանների և Ուկրաինայի ծրագրերից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Լեհաստանի և Ռումինիայի երկարամյա փորձից դասեր քաղելու հարցում։ «Just Transition»-ը համապարփակ մոտեցում է ապահովում էներգետիկայի քաղաքականության փոփոխություններին և անցումներին  և խիստ արդիական է Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից դուրս։

 

Իրականությունն այն է, որ կլիմայի փոփոխությունը շրջակա միջավայրի, սոցիալական, քաղաքական և տնտեսական մարտահրավերների բարդ խումբ է։ Չկա բոլոր իրավիճակներին համապատասխանող մեկ լուծում, և այդ պատճառով էլ դժվար է այն արագ վերացնել և անհնար է մեկուսի հաղթահարել։ Այստեղ է, որ յուրաքանչյուր երկիր, մեծ, թե փոքր, այսպես, թե այնպես ունի համաշխարհային առաջնորդությամբ հանդես գալու հնարավորություն։  Համաշխարհային և միջազգային ֆինանսական կառույցներն ընդհանուր սպառնալիքին դիմագրավելու համար սեղանի շուրջ երկրներին միավորելու համար կարևոր  համախմբող դեր ունեն կատարելու։

 

Եկեք 2021 թ․ հիշենք որպես այն տարին, որի ժամանակ ՔՈՎԻԴ-19-ն այլևս կյանքեր չէր խլում և վերականգնումն ընթանում էր ամբողջ թափով՝ միևնույն ժամանակ նպաստելով հավաքական զուտ զրոյական արտանետումների թիրախին։

 

Աննա Բյերդե

Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ

 

Նյութի սկզբնաղբյուրը` Համաշխարհային բանկ

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր