2021թ․-ի 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում են ընդգրկվել 34 ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ընկերություններ, որոնք վճարել են շուրջ 7.85 մլրդ դրամի հարկեր և վճարներ՝ 40.5%-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Վճարած հարկերի չափով առաջատարը SoftConstruct-ն (1,346 մլն դրամ) է, որին հաջորդում են Synopsys-ը (1,081 մլն դրամ) և Digitain-ը (765 մլն դրամ)։
2021թ․-ի 1-ին եռամսյակում առաջատար 34 հարկ վճարող ընկերություններից միայն 3-ի դեպքում է վճարված հարկերը և վճարները պակաս եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: