Ինչպես հպարտանալ, երբ բյուջե մտնող հարկերը նվազում են

2021 թվականի հունվար-մարտ ամիսներին 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ Հայաստանի պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները նվազել են 16.1 միլիարդ դրամով կամ 4.6%-ով:

 

Հայաստանի իշխանությունները մոտ երեք շաբաթ առաջ, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի՝ կառավարության նիստին ու դրանից հետո մի քանի առիթով հայտարարեցին, որ բյուջեի հարկային եկամուտները այս տարվա առաջին եռամսյակում (2020թ. հունվար-մարտ) գերակատարվել են ավելի քան 22 մլրդ դրամով։

 

2021 թվականի պետական բյուջեն պլանավորելիս նախատեսվել էր հավաքագրել 305 մլրդ դրամ, հավաքագրվել է 332.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ սահմանված ցուցանիշը գերակատարվել է 27.9 մլրդ դրամով, որից էլ հանվում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող դրոշմանիշային վճարների գծով մուտքերը (5.6 մլրդ դրամ), և ստացվում է, որ հարկային եկամուտների պլանը գերակատարվել է 22.3 մլրդ դրամով:

 

Սա ներկայացվեց որպես տնտեսության տեսանելի ձեռքբերում։ Այնուհետև, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում փորձեց բացատրել, թե ինչով է պայմանավորված այդ «դրական լուրը»։ Եվ բացատրությունը հարկային մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումն էր՝ ստվերն են կրճատել։

 

Այդ ժամանակ ՊԵԿ-ը դեռ չէր հրապարակել բյուջեի եկամուտների առաջին եռամսյակի բացվածքը, որը թույլ կտար հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել։ Օրեր առաջ հրապարակվեցին այդ ցուցանիշները, և պարզվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ բյուջեի հարկային եկամուտները նվազել են։

 

Չնայած հարկային պլանն իսկապես առաջին եռամսյակում գերակատրվել է, սակայն ավելի քիչ հարկ է հավաքագրվել, քան նախորդ տարվա նույն եռամսյակում։ Բայց գերակատարման մասին խոսելիս թե՛ վարչապետը, թե՛ ՊԵԿ նախագահը այս մասին «մոռացել են»։

 

Առաջին եռամսյակում բյուջե հաշվեգրված հարկերը նվազել են 16.1 մլրդ դրամով կամ 4.6%-ով

 

Այսպես, ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկի՝ 2021 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե է հաշվեգրվել 332.9 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ 2020 թվականի նույն ժամանակաշրջանում այն կազմել էր 349 մլրդ դրամ։ Այսինքն՝ հարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 16.1 մլրդ դրամով կամ 4.6%-ով։

 

Հարկերի ծավալի անկումը տրամաբանական է։ Ավելի զարմանալի կլիներ, եթե հարկերն աճած լինեին, քանի որ այս տարվա առաջին երկու ամիսը համեմատում ենք նախորդ տարվա նույն երկու ամսվա հետ, երբ տնտեսությունը դեռևս չէր կրել ոչ կորոնավիրուսի, ոչ էլ պատերազմի հետևանքները։

 

Վիճակագրական կոմիտեն դեռևս չի հրապարակել այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ամենաթարմը հունվար-փետրվարի տվյալներն են. 2021 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով։

 

Այս համատեքստում դրական դինամիկա է նկատվում միայն մարտ ամսվա կտրվածքով: Եթե 2020 թվականի մարտին հավաքագրվել է 117 մլրդ դրամ, ապա 2021-ի մարտին՝ 121.1 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտից սկսած արդեն տնտեսությունը անկում էր ապրում։ Համավարակի տարածման պայմաններում տնտեսական մի շարք գործունեության տեսակներ սահմանափակվեցին, ինչը չէր կարող չազդել բիզնեսից ու բնակչությունից ստացվող հարկերի վրա։ Այդ սահմանափակումները էլ ավելի խստացվեցին ապրիլին։

 

Վերադառնալով այս տարվա եռամսյակային ցուցանիշներին՝ նշենք, որ առավել մեծ ծավալի հարկային եկամուտներ են գոյացել ավելացված արժեքի հարկի (գոյացած հարկերի մոտ 35%-ը) և եկամտային հարկի գծով (33%-ը): Համեմատաբար տեսանելի են նաև շահութահարկի, մաքսատուրքի և ակցիզային հարկի կշիռները։

 

ՊԵԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ բացի մաքսատուրքից, մյուս չորս հարկատեսակների գծով անկում է գրանցվել։ Առավել մտահոգիչ է հատկապես շահութահարկի գծով գրանցված 35.9% անկումը, ինչը վկայում է, որ բիզնեսը դեռևս չի վերականգնվել։ Այդ մասին է վկայում նաև շրջանառության հարկի ծավալի 13.4% նվազումը: Ակցիզային հարկի գծով ևս էական անկում կա՝ 32%։ Իսկ եկամտային հարկից գոյացած հարկերը կրճատվել են 0.5%-ով։

 

Հարկատեսակներից յուրաքանչյուրի նվազումը պայմանավորված է տնտեսության այս կամ այն ճյուղի անկումով, սակայն ընդհանուր մեկ բացատրությունն այն է, որ տնտեսությունը դեռևս «ոտքի չի կանգնել»։

 

Տվյալներն առավել մանրամասն ներկայացված են այս ինֆոգրաֆիկայում։

 

 

13.2 մլրդ դրամ էլ կազմել է միասնական հաշվի մնացորդը:

 

Ինչպես երևում է, որոշ հարկատեսակների գծով աճ է գրանցվել։ Օրինակ՝ մաքսատուրքի, սոցիալական վճարի (կուտակային կենսաթոշակային ֆոնդերին փոխանցված գումարներ), բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների և այլն: Հատկապես տեսնալի է սոցվճարների աճը: Դրանք աշխատողների աշխատավարձերից կուտակային կենսաթոշակային համակարգին ուղղվող գումարներն են, որոնց պարտադիր դրույքաչափերն այս տարի բարձրացել են՝ 2.5%-ից դառնալով 3.5%:

 

Սակայն այս հարկատեսակների տեսակարար կշիռը հարկերի ընդհանուր ծավալում մեծ չէ, հետևաբար՝ ընդհանուր ցուցանիշի վրա այդ աճերը էական ազդեցություն չեն ունեցել։

Թե ինչպես և ինչ տեմպերով կշարունակվի հարկերի հավաքագրումը արդեն երկրորդ եռամսյակում, կախված կլինի տնտեսության ու բիզնեսի վիճակից։ Բոլոր դեպքերում Հայաստանի տնտեսությունը դեռևս չի վերականգնվել և կտրուկ դրական փոփոխություններ սպասելն անիրատեսական է։

 

Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր