Հայաստանի տնտեսության ամենամսյա տեսություն – ապրիլ, 2021թ.

Փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (ՆՏՆԺՀ) տնտեսական ակտիվության ցուցիչը (ՏԱՑ) կրճատվեց 5.3 տոկոսով՝ վերականգնվելով հունվարի ՆՏՆԺՀ 8.2 տոկոս կրճատման համեմատ: Արդյունաբերությունում (որտեղ ՆՏՆԺՀ տեղի ունեցավ 5 տոկոսի անկում) արձանագրվեց կրճատման ավելի ցածր տեմպ փետրվարին, մինչդեռ շինարարության ոլորտը ՆՏՆԺՀ աճեց 1.1 տոկոսով: Ծառայությունների և առևտրի ոլորտները (որտեղ ՆՏՆԺՀ տեղի ունեցավ համապատասխանաբար 12 և 11 տոկոսի անկում) մնում են ծանր վիճակում: Կուտակային արտահայտությամբ ՏԱՑ-ը նվազեց 6.7 տոկոսով 2021թ. առաջին երկու ամսում: Քանի որ 2020թ. մարտ ամսից սկսած «ՔՈՎԻԴ-19»-ի հետևանքով տնտեսական ակտիվությունը դանդաղեց, ապա սպասվում է, որ ՆՏՆԺՀ աճի տեմպը կուժեղանա գալիք ամիսներին: Կանխատեսվում է ՀՆԱ-ի 3.4 տոկոսի աճ 2021թ.՝ ելնելով այն ենթադրությունից, որ չեն լինի նոր սահմանափակումներ, իսկ քաղաքական լարվածությունը կվերանա:

 

Տնտեսական ակտիվության վերականգնման վրա կարող է բացասաբար ազդել «ՔՈՎԻԴ-19»-ով վարակման դեպքերի աճը: Վերջին շաբաթներին Հայաստանում օրական գրանցվեց վարակման շուրջ 900 դեպք (փետրվարին արձանագրված 200-ի համեմատ), երբ օրական կտրվածքով թեսթերի դրական պատասխանների թիվը, որը փետրվարին 6 տոկոս էր, ապրիլի սկզբին գերազանցեց 20 տոկոսը: Ինչևէ, դեպքերի աճը չի ուղեկցվել լրացուցիչ սահմանափակումներով, և նախաքովիդյան մակարդակի համեմատ փետրվարին գրանցված միջինում 75 տոկոս շարժունակությունը ապրիլի սկզբին բարձրացավ 86 տոկոսի: Պատվաստումները սկսվեցին մարտին, բայց դրանց կատարման տեմպին խոչընդոտում է նա, որ ստացված պատվաստանյութի քանակությունը սահմանափակ է: Մինչ օրս Հայաստանը ստացել է 17000 չափաբաժին «Sputnik V» և 24,000 չափաբաժին «Astra Zeneca» պատվաստանյութ:

 

Մարտին ՆՏՆԺՀ գնաճը է՛լ ավելի մեծացավ՝ հասնելով 5.8 տոկոս մակարդակին և դրանով իսկ խախտելով ՀՀ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ-ի) նպատակային գնաճի միջակայքի վերին շեմը: Սա պայմանավորված էր որոշ ապրանքների, հատկապես սննդամթերքի միջազգայինգների աճով, ինչպես նաև ՀՀ դրամի արժեզրկման ազդեցությամբ: Գների աճ է տեղի ունեցել սպառողական զամբյուղի համարյա բոլոր ապրանքների մասով, իսկ մարտին սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գները ՆՏՆԺՀ բարձրացան 7.4 տոկոսով (փետրվարին ՆՏՆԺՀ 7.8 տոկոսով աճից հետո): Որոշ պարենային ապրանքների, օր.՝ հավկիթի, գները համարյա կրկնապատկվեցին Սբ. Զատիկի տոներից առաջ: Հաշվի առնելով փետրվարին 25 բազային կետով վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը և պահանջարկի ընդհանուր ցածր մակարդակը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը մարտի 16-ին որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն է՝ 5.5 տոկոս:

 

Գծապատկեր 1. Գնաճը կտրուկ աճեց՝ հատելով ՀՀ ԿԲ-ի նպատակային միջակայքի վերին շեմը

(ՍԳՑ գնաճ, ՆՏՆԺՀ փոփոխություն, տոկոս)

 

Փետրվարին ՆՏՆԺՀ արտահանման ծավալները փոքր-ինչ (2 տոկոսով) նվազեցին, մինչդեռ պահպանվեց ներկրման թույլ դինամիկան, ինչը հանգեցրեց առևտրային մնացորդի բարելավմանը: Օգտակար հանածոների արտահանման ուղղությամբ գրանցված աճը, որը պայմանավորված էր պղնձի ավելի բարձր գներով (նույնիսկ պղնձի արտահանման ծավալների անկման պարագայում), չեզոքացնող ազդեցություն ունեցավ սննդամթերքի և թանկարժեք քարերի արտահանման ծավալների կրճատման վրա: Ներկրման գործառնությունները փետրվարին ՆՏՆԺՀ նվազեցին 13.6 տոկոսով՝ արտացոլելով ներքին պահանջարկի դանդաղ վերականգնումը: 2021թ. առաջին երկու ամսում առևտրային դեֆիցիտը ՆՏՆԺՀ նվազեց 30 տոկոսով: Ելնելով վերջերս հրապարակված 2020թ. վճարային հաշվեկշռի (ՎՀ) տվյալներից՝ ընթացիկ հաշվի դեֆիցիտը բարելավվել է՝ 2019թ. ՀՆԱ-ի 7.2 տոկոսի համեմատ կազմելով 2020թ. ՀՆԱ-ի 3.1 տոկոսը, քանի որ ներկրման ծավալների էական կրճատումը մասամբ չեզոքացվեց 2020թ. ՆՏՆԺՀ մասնավոր տրանսֆերտների 12 տոկոսով նվազման արդյունքում:

 

ՀՀ դրամը շարունակեց մնալ ճնշման տակ: Մինչև ապրիլի 8-ը դրամն արժեզրկվեց 2 տոկոսով, համեմատած նախորդ ամսվա հետ, բերելով ՀՀ ԿԲ միջամտությանը՝ արտարժույթի փոխարժեքի կտրուկ փոփոխությունները հարթելու նպատակով: Եվրոպարտատոմսերի ստացման արդյունքում միջազգային պահուստները փետրվարին աճեցին՝ հասնելով 3.2 մլրդ ԱՄՆ դոլար մակարդակին, բայց մարտի վերջին նվազեցին՝ կազմելով 3 մլրդ ԱՄՆ դոլար: Ամեն դեպքում, պահուստներն ապահովում են մոտավոր 7 ամսվա ներկրումների ծածկույթ: ՆՏՆԺՀ դրամական ներհոսքերն աճեցին 7 տոկոսով (ԱՄՆ-ից եկող ներհոսքերի աճը չեզոքացրեց Ռուսաստանից եկող ներհոսքերի ծավալի նվազումը), մինչդեռ փետրվարին ՆՏՆԺՀ արտահոսքերը կրճատվեցին 4 տոկոսով:

 

Հունվարին 65 մլրդ դրամի հավելուրդ ունենալուց հետո փետրվարին բյուջեն գրանցեց 47 մլրդ դրամի դեֆիցիտ: Վերջինս պայմանավորված էր ծախսերի կտրուկ աճով (ՆՏՆԺՀ 10 տոկոս սոցիալական և 75 տոկոս կապիտալ ծախսերի աճ) և ՆՏՆԺՀ եկամուտների 6 տոկոս նվազմամբ: Փետրվարին ՆՏՆԺՀ ԱԱՀ-ի գծով հավաքագրումները կտրուկ կրճատվեցին, ինչը մասամբ չեզոքացվեց ակցիզային հարկերից և մաքսատուրքերից ստացված մուտքերի աճով (ՆՏՆԺՀ համապատասխանաբար 16 և 21 տոկոսով): Փետրվարի վերջի դրությամբ բյուջեն ունեցավ 18 մլրդ դրամի կուտակային հավելուրդային մնացորդ:

 

Բանկային ոլորտի աճի տեմպի դանդաղումը շարունակվեց, իսկ հուսալիության ցուցանիշները թուլացան փետրվարին: Վարկերը (ճշգրտված փոխարժեքային փոփոխություններով) ՆՏՆԺՀ կրճատվեցին 2 տոկոսով, թեպետ շինարարության ոլորտին տրամադրվող և հիպոթեքային վարկերի ծավալը մեծացավ: Ավանդները ևս նվազեցին 2 տոկոսով ՆՏՆԺՀ, իսկ չաշխատող վարկերը փետրվարի վերջին աճեցին՝ կազմելով 7.5 տոկոս, մինչդեռ շահութաբերության ցուցանիշները ընկան: Կապիտալի համարժեքության ցուցանիշը մնաց շուրջ 17 տոկոսի մակարդակում, ինչը 12 տոկոս նվազագույն շեմից շատ ավելի բարձր է:

 

Ամբողջական հոդվածը` այստեղ:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր