Իռլանդիայի դպրոցական կրթությունը

Իռլանդիայի՝ 1960-ական թվականներից մեկնարկած տնտեսական աճը (գծ. 1) հնարավոր դարձավ հիմնականում ի շնորհիվ կրթական բարեփոխումների: Սկզբում ուշադրության կենտրոնում հանրակրթությունն էր, ապա նաև գիտությունը, որոնցով զբաղվում էր Իռլանդիայի կառավարության Կրթության և գիտության դեպարտամենտը:

 

Գծ. 1. Իռլանդիայի ՀՆԱ-ն 1960-2020 թթ.

 

2010 թվականից կրթության ու գիտության ոլորտները զատվեցին միմյանցից: 2010-2020թթ. գործում էին հանրակրթության համար պատասխանատու վարչությունը («Կրթության և հմտությունների») և բարձրագույն կրթության, գիտության ոլորտը համակարգող մարմիններ՝ Ազգային որակավորման մարմինը, Բարձրագույն կրթության մարմինը և տեղական մակարդակում գործող Կրթության և ուսուցման խորհուրդները: 2020 թվականի օգոստոսից այս մարմինների փոխարեն ստեղծվեց Հետագա և բարձրագույն կրթության, հետազոտությունների, նորարարության և գիտության դեպարտամենտը՝ ավարտին հասցնելով երկու ոլորտների առանձնացման գործընթացը:

 

Հանրակրթության վերակառուցման 2016-2019թթ. «Գործողությունների ծրագրի» համաձայն՝ Իռլանդիայի կրթական համակարգը պետք է դառնա լավագույնը Եվրոպայում հաջորդ տասնամյակի ընթացքում: Մեկնարկային պայմաններում, ըստ այդ ծրագրի, իռլանդական կրթական համակարգը մոտավորապես 7-րդ տեղում էր եվրոպական պետությունների շարքում: Իռլանդական կրթության հնարավորինս օբյեկտիվ գնահատականը կարելի է ստանալ՝ դիտարկելով 15-ամյա իռլանդացի դպրոցականների կատարողականը «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) ստուգատեսներին (գծ․ 2):

 

Գծ 2. Իռլանդացի 15-ամյա պատանիների կատարողականը ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշի հետ համեմատած

 

Գծապատկերից կարելի է նկատել, որ իռլանդացի երեխաները մրցակիցներին ավելի շատ զիջում են բնագիտամաթեմատիկական բնագավառներում: Սա հաշվի առնելով՝ հանրակրթության 2016-2019թթ. «Գործողությունների ծրագրով» նախատեսված է մեծացնել կրթության հնարավորությունները ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ծրագրավորման և համակարգչային գիտությունների բնագավառներում: Ծրագրի նպատակների մեջ կարևոր է նաև գործատուների հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնումը՝ մեծացնելով փորձառության և աշկերտության տեղերի թիվը՝ 2020-ին դարձնելով շուրջ 13 հազար:

 

Իռլանդիան կրթության ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել՝ ապահովելով պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 14%-ի (որը կազմում է ՀՆԱ-ի 3-4%-ը) հասցեագրումը այդ ոլորտին: Սակայն COVID-19-ի պատճառած տնտեսական հետևանքները չեն շրջանցելու նաև կրթության ոլորտը. 2021 թվականի պետական բյուջեի նախագծով կրթության ոլորտ կուղղվի 8.9 միլիարդ եվրո, ինչը կկազմի պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 9.9%-ը (որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 2.6%-ը): Համեմատելու համար նշենք, որ ՀՀ պետական բյուջեի 2021 թվականի նախագծով կրթության ոլորտին է ուղղվել ընդհանուր պետական ծախսերի 8.4%-ը, որը 2020 թվականի ցուցանիշից ավելի է 0.1%-ով:

 

Իռլանդիայում կրթությունը պարտադիր է 6 տարեկանից: Սակայն դպրոց կարելի է հաճախել նաև 4 տարեկանից. ըստ վիճակագրության՝ 4-ամյա երեխաների 40%-ը և 5-ամյա գրեթե բոլոր երեխաները հաճախում են տարրական դպրոցի մանկական դասարաններ: Իհարկե բացի դպրոցից նախադպրոցական տարիքի երեխաների համար կան ընտրության այլ հնարավորություններ՝ մանկապարտեզներ, նախակրթարաններ, մանկամսուրներ և այլն: Դրանք գտնվում են ոչ թե Կրթության, այլ Երեխաների ու երիտասարդների հարցերի դեպարտամենտի հովանավորության ներքո: Այս դեպարտամենտը համագործակցում է կրթական գործակալությունների հետ և հովանավորում նրանց մշակած ծրագրերը, ինչպես օրինակ՝ «Aistear»-ը, «Síolta»-ն, «Անվճար նախադպրոցական տարվա սխեման» և այլն:

 

Aistear

Այս ծրագիրը նախատեսված է 0-6 տարեկան երեխաների նախադպրոցական զարգացումն ապահովելու համար: Մշակված ձեռնարկներն ու նյութերը սովորեցնում են երեխաների ծնողներին՝ ինչպես նպաստել երեխայի աճին ու զարգացմանը: Ուսումնասիրվող հիմնական հասկացություններն են երեխայի բարեկեցությունը, ինքնությունն ու պատկանելությունը, շփումը, հետազոտելու ու մտածելու կարողությունները: Ծնողների կրթմանն ուղղված ինտենսիվ աշխատանքների կատարման փորձ ունի նաև Հոնկոնգը:

 

«Síolta»

Սա որակի ապահովման ծրագիր է, որի շրջանակներում մշակվել են վաղ մանկության կրթության 12 սկզբունքներ, որակի 16 ստանդարտներ և 75 բաղադրիչներ: Հետաքրքիր է, որ սկզբունքներից 3-րդի համաձայն՝ երեխայի առաջնային կրթողները ծնողներն են, այսպես՝ կարծես թե հիմնավորվում է Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանի այն միտքը, որ «կրթությունն ավելի արդյունավետ կլինի, եթե դրա համար ապավինենք ծնողների ընտրությանն ու մասնավոր նախաձեռնությանը»: Բացի այդ՝ որքան էլ հանրակրթական հաստատությունները ապահովեն շատ բարձր որակ, դրանց արդյունավետությունը երաշխավորված չի լինի, եթե կրթությունը սկսվում և ավարտվում է այդ հաստատությունների պատերի ներսում:

 

Síolta-ի ծրագիրը ենթադրում է նաև մենթորների պատրաստում և նրանց միջոցով երեխաներին «սովորելու գոտու» մեջ ներգրավում: «Սովորելու գոտու» մոդելն առաջարկել է գերմանացի մանկավարժ Թոմ Զենինգերը։ Ըստ այդ մոդելի՝ մեր իմացության սահմանները ձևավորում են մեր «հարմարավետության գոտին». երբ բախվում ենք նոր տեղեկատվության հետ, մենք մուտք ենք գործում «սովորելու գոտի», սակայն վերջինիս մեջ արագ ու անզգույշ մուտքը կարող է մեզ տանել դեպի «խուճապի գոտի», ինչից էլ սովորողին պետք է հետ պահի մենթորը:

 

Գծ. 3. Զենինգերի «Սովորելու գոտու մոդելը»

 

«Անվճար նախադպրոցական տարվա սխեման» մանկապարտեզների ու նախակրթարանների ծրագիր է, որը նախատեսված է նվազագույնը 2.7 տարեկան երեխաների համար: Ունի մինչև 2 տարի տևողություն: Այն կազմակերպվում է Síolta-ի սկզբունքներին, ստանդարտներին ու բաղադրիչներին համապատասխան:

 

Տարրական կրթություն

Տարրական կրթությունը ներառում է պետական ֆինանսավորմամբ տարրական դպրոցները, հատուկ դպրոցներն ու մասնավոր դպրոցները: Պետական ֆինանսավորման դպրոցները լինում են կրոնական (կաթոլիկ), ոչ դավանաբանական, բազմադավ և իռլանդական-միջին դպրոցներ («gaelscoil» («գելսքոըլ»)): Պատմականորեն դպրոցների մեծ մասը կաթոլիկ է, սակայն վերջին տարիներին, ժամանակակից դպրոցների անհրաժեշտությամբ պայմանավորված, փորձ է արվում փոխել հարաբերակցությունը, շատացնել ոչ դավանաբանական ու բազմադավ դպրոցների թիվը:

 

Տարրական կրթությունը ութամյա է, սակայն դրանում հաշվի են առնված ոչ միայն 1-6-րդ դասարանները, այլ նաև կրտսեր մանուկների (4-ամյա) ու ավագ մանուկների (5-ամյա) խմբերը: Դասարանում աշակերտների թիվը հիմնականում 24-25 է: Աշակերտները դասի են տարեկան նվազագույնը 183 օր: Դպրոցական օրը սկսվում է 8:30-9:20 ընկած ժամանակահատվածում, ավարտվում՝ 14:10-15:00 միջակայքում (մանկական դասարանների համար ավելի վաղ):

 

Այս 8 տարիների ուսումնական պլանը մշակվել է 1999 թվականին՝ 1970-ականների պլանի հիման վրա: Այն սահմանում է, թե երեխաները ինչ և ինչպես պետք է սովորեն: Ուսումնական պլանը ներառում է առարկաների 7 տիրույթ, որը հետագայում վերածվում է ավելի շատ առարկաների. լեզուներ (իռլանդերեն և անգլերեն), մաթեմատիկա, սոցիալական, շրջական միջավայրի ու գիտական կրթություն (պատմություն, աշխարհագրություն և գիտություն), արվեստի կրթություն, (կերպարվեստ, երաժշտություն և դրամա), ֆիզկուլտուրա, սոցիալական, անհատական ու առողջության կրթություն, կրոնական կամ էթիկական կրթություն (դպրոցի տեսակից կախված):

 

Միջնակարգ կրթություն

Միջնակարգ կրթությունը սովորաբար սկսվում է 12 տարեկանից: Այն իր մեջ ներառում է մասնավոր միջնակարգ դպրոցները, Կրթության և ուսուցման խորհուրդների (ETB, Education and Training Boards) պետական դպրոցները և համայնքային քոլեջները:

 

Պետական դպրոցներում միջնակարգ կրթությունը բաղկացած է կրտսեր (3 տարի) ու ավագ (2-3 տարի) պարբերաշրջաններից: Կրտսեր պարբերաշրջանի ավարտին աշակերտները հանձնում են Կրտսեր հավաստագրի քննությունները, որպեսզի կարողանան փոխադրվել ավագ պարբերաշրջան:

 

Կրտսեր պարբերաշրջանի ուսումնական ծրագրի մշակման համար վերջին տարիներին դպրոցներին տրվում են ինքնակառավարման լայն հնարավորություններ: 2014 թվականի լրամշակված ուսումնական ծրագիրը պարունակում է մի շարք առարկաներ ու կարճաժամկետ դասընթացներ, որոնք աշակերտներին ապահովում են ժամանակակից մասնագիտությունների ամուր հիմքով.

  • Իռլանդերեն,
  • Անգլերեն,
  • Չինական լեզու և մշակույթ,
  • Աշխարհագրություն,
  • Փիլիսոփայություն,
  • Պատմություն,
  • Ժամանակակից օտար լեզուներ (գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, ճապոներեն, ռուսերեն և այլն),
  • Երաժշտություն,
  • Կերպարվեստ,
  • Գիտություն,
  • Կրոնական ուսումնասիրություններ,
  • Կիրառական տեխնոլոգիա (ճարտարագիտություն, փայտի տեխնոլոգիա, գրաֆիկա և այլն),
  • Ծրագրավորում,
  • Քաղաքացիական, սոցիալական և քաղաքական կրթություն,
  • Սոցիալական, անհատական և առողջություն կրթություն,
  • Արվեստի կրթություն,
  • Ֆիզկուլտուրա,
  • Տնային տնտեսագիտություն,
  • Բիզնես ուսումնասիրություններ, որը հիմնվում է հիմնական 3 ուղղությունների վրա՝ անձնական ֆինանսներ, ձեռնարկատիրություն և մեր տնտեսությունը (հետաքրքիր է, որ սեփական երկրի տնտեսությունը ուսումնասիրում են իռլանդական դպրոցի դեռևս 7-9-րդ դասարաններում, մինչդեռ ՀՀ տնտեսությունը գործնականում պատշաճ չի ուսումնասիրվում անգամ տնտեսագիտական բուհում),
  • Անտիկ ուսումնասիրություններ (Հին Հունաստան և Հռոմ. մշակույթ, գրականություն, լեզուներ, արվեստ…),
  • Հրեական ուսումնասիրություններ, որը խթանում է հուդայականության ներթափանցումը արևմտյան աշխարհ,
  • Թվային մեդիագրագիտություն,
  • Անհատական նախագիծ. հոգ տանել կենդանիների մասին (սա փորձարարական դասընթաց է, որի ընթացքում աշակերտը փորձում է շփվել, ընկերանալ որևէ կենդանու հետ, ընտելացնել նրան),
  • Քրեադատավարական գիտության ուսումնասիրում (զարգացնում է սովորողի դիտողունակությունը, պատճառահետևանքային կապերը տեսնելու, տրամաբանելու, վարկածներ առաջադրելու ու եզրակացություններ անելու հմտությունները),
  • «Պահել լավ, երևալ լավ, զգալ հիանալի» կարճաժամկետ դասընթաց, որը օգնում է ունենալ մարմնի ու հոգու դրական, առողջ վիճակ: Զարգացնում է նաև համայնքի հետ շփվելու հմտությունները,
  • «80 օր աշխարհի շուրջ» դասընթաց, որը օգնում է ապրել ինքնուրույն, անկախ, ճանաչել աշխարհը ճանապարհորդելու միջոցով,
  • «Սնունդ, փառահեղ սնունդ» դասընթաց այն մասին, թե ինչ գնել, ինչ չգնել, և գնել արդյո՞ք… Այն սովորեցնում է պատրաստել և սնվել առողջ:

 

Կրտսեր պարբերաշրջանը ավարտողները հանձնում են քննություններ գրեթե բոլոր առարկաներից՝ շուրջ 10-11 առարկա:

 

Ավագ պարբերաշրջանի ուսումնական ծրագիրն ունի 2 տարի տևողություն: Կրտսեր և ավագ պարբերաշրջանների արանքում աշակերտը հնարավորություն ունի նաև սովորել անցումային տարում: Կան դպրոցներ, որտեղ անցումային (չորրորդ) տարին պարտադիր է, որոշներում այն ընտրովի է, իսկ որոշներում՝ ուղղակի չկա:

 

Կա ավագ պարբերաշրջանի ուսումնական ծրագրի երեք տարբերակ՝ ավանդական, մասնագիտական կամ կիրառական: Ավանդական ծրագրի դեպքում աշակերտը պետք է ընտրի ու ուսումնասիրի առնվազն 5 առարկա (իռլանդերենը՝ պարտադիր), որոնցից պետք է քննություն հանձնի դպրոցն ավարտելու համար: Կիրառական ծրագիրը ընտրում են նրանք, ովքեր չեն ցանկանում բուհ ընդունվել: Ավարտական հավաստագիրը տրվում է ըստ կատարված գործնական աշխատանքների, որոնք այդ ծրագրում բազմաթիվ են: Մասնագիտական ծրագիրը հիմնականում ուղղված է ձեռնարկատիրական գործունեությանը ու աշխատանքային կյանքի նախապատրաստմանը:

 

Ավագ պարբերաշրջանում կան նեղ մասնագիտացման բազմաթիվ հետաքրքիր առարկաներ, որոնցից պետք է ընտրել ընդամենը մի քանիսը, նաև ըստ դպրոցի հնարավորությունների. հաշվապահություն, գյուղատնտեսություն, գյուղատնտեսական գիտություն, անտիկ հունարեն, արաբերեն, արվեստ, երաժշտություն, կենսաբանություն, աշխարհագրություն, պատմություն, բիզնես, քիմիա, ֆիզիկա, անտիկ ուսումնասիրություններ, շինարարական ուսումնասիրություններ, դիզայն և հաղորդակցական գրաֆիկա, տնտեսագիտություն, տնտեսական պատմություն, ճարտարագիտություն, տեխնոլոգիա, անգլերեն (տարբեր ոլորտների), ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, եբրայերեն, իռլանդերեն, իտալերեն, լատիներեն, ռուսերեն, իսպաներեն և այլն: Կրթության հաջորդ փուլը բարձրագույն կրթությունն է. այն ընտրում է միջնակարգ կրթությունն ավարտողների մոտ 64%-ը:

 

Խելացի ու զարգացած քաղաքացիներ ունենալու հարցում պատասխանատու դեր ունի ոչ միայն ծնողը, այլ նաև, իհարկե, ուսուցիչը: Իռլանդիայում ուսուցչի աշխատանքը բավականին գրավիչ է, քանի որ խոստանում է ամսական ավելի քան 4000 ԱՄՆ դոլար աշխատավարձ, իսկ աշխատանքային փորձից կախված՝ նաև ավելի շատ: Համեմատության համար նշենք, որ Իռլանդիայում ուսուցչի աշխատավարձը երկրի միջին աշխատավարձից (մոտ 4900 ԱՄՆ դոլար) ցածր է ընդամենը 18%-ով, մինչդեռ Հայաստանում ուսուցչի աշխատավարձը միջին աշխատավարձից (մոտ 350 ԱՄՆ դոլար) ցածր է ավելի քան 57%-ով:

 

Իռլանդիայում կա ուսուցչի աշխատանքի նկատմամբ չբավարարված պահանջարկ: Ընդ որում՝ խնդիրը ոչ թե քանակական է, այսինքն՝ ոչ թե ուսուցիչներն են քիչ, այլ նրանցից պահանջվող որակական բնութագրիչներն են չբավարարված: Սա ամենայն հավանականությամբ արդյունք է ավանդաբար գործած կաթոլիկ դպրոցների ու նրանց ուսուցչական անձնակազմի պահպանողական կեցվածքի. իռլանդական կրթության որդեգրած նոր ու ժամանակակից մոտեցումները առաջին հերթին բախվելու էին հենց մարդկային ռեսուրսների անբավարարության խնդրին։ Սա կանխատեսելի խնդիր էր, որը փորձ է արվում լուծել վերապատրաստումների, ապա նաև արտերկրից մասնագետներ ներգրավելու ճանապարհներով:

 

Իռլանդիայում մեծ կարևորություն է տրվում նաև ցկյանս ուսումնառությանը: Իռլանդացիները կրթվում են միշտ: Ըստ վիճակագրության՝ 2014 թվականի տվյալներով 25-64 տարեկանների 7%-ը ներգրավված է ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության որևէ ձևաչափում։ 2018 թվականին նրանց տեսակարար կշիռը հասցվեց 12.5%-ի: Իռլանդական հասարակությունը լավագույն դիրքերում է հասարակության գրագիտության ու ընդհանուր զարգացածության տեսանկյունից:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր