Միաեղջյուրային կառավարում

Մեր խնդիրն այն է, որ մենք ստիպված ենք պայքարել միաեղջյուրների դեմ։ Միաեղջյուրները, ինչպես գիտենք, ձիանման առասպելական արարածներ են, որոնք ճակատին մեծ, պարուրաձև եղջյուր ունեն։ Կարելի է ենթադրել, որ միաեղջյուրները, ըստ էության, կատարյալ կենդանիներ են՝ մարդկային հասարակությունը բարելավելու ու բարեկեցություն տարածելու բանալին։

 

Հիմա դուք ուզում եք առարկել, որ բերված փաստարկի մեջ թերություն կա, քանի որ միաեղջյուրներն իրականում գոյություն չունեն։ Եթե դա ճիշտ լիներ, իհարկե ճակատագրական թերություն կդառնար այն պնդման համար, որ միաեղջյուրները օգտակար են։ Բայց արդյո՞ք այդ թերությունն իսկապես կա։

 

Իհարկե, ո՛չ։ Միաեղջյուրների գոյությունը հեշտությամբ ապացուցվում է։ Փակեք աչքերը։ Հիմա միաեղջյուր պատկերացրեք։ Իմ տեսածը սպիտակ է՝ նարնջագույն եղջյուրով։ Նա շրջապատված է ծիածանով։ Ձեր պատկերացրածը կարող է մի փոքր այլ լինել, բայց կասկած չկա, որ երբ ես ասում եմ «միաեղջյուր», ձեր պատկերացրածը բավականին նման է իմ պատկերացրածին։ Այսպիսով, միաեղջյուրներն իսկապես գոյություն ունեն, և մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպիսին են նրանք։

 

ԽՆԴԻՐԸ։ «Պետությունը» միաեղջյուր է

Երբ Դյուկի համալսարանի իմ գործընկերների հետ քննարկում եմ, թե ինչ է պետությունը, շատ չանցած գիտակցում եմ, որ գրեթե առանց բացառության, նրանց բոլորի համար պետությունը միաեղջյուր է։ Ելնելով հասարակական ընտրության[1] ավանդույթից, որը հակված է ավելի շատ շեշտել կոնսեկվենցիալիզմի[2] փաստարկները, քան բնական իրավունքները, այդ տարբերակումն ինձ համար խիստ կարևոր է դառնում։ Ընկերներս, ընդհանուր առմամբ, չեն սիրում քաղաքական գործիչներին, ժողովրդավարությունը համարում են խառնաշփոթ և անախորժ, պայքարում են արտաքին պատերազմների դաժանության ու բռնությունների, թմրանյութերի դեմ պատերազմի ու Ազգային անվտանգության գործակալության լրտեսության դեմ։

 

Բայց ընկերներիս առաջարկած լուծումը, առանց բացառության, պետության իշխանության ընդլայնումն է։ Դա ինձ համար բառացիորեն խելագարություն է՝ այնպիսի հրեշավոր տարրերից չտրամաբանված եզրակացություն, որ ես դժվարանում եմ դրան լուրջ վերաբերվել։

 

Հետո ես հասկացա, որ նրանք միաեղջյուրի՝ պետության մի տեսակ են ուզում, որն ունի այն հատկությունները, շարժառիթները, գիտելիքներն ու կարողությունները, որոնք իրենք կարող են պատկերացնել պետության համար։ Երբ վերջապես հասկացա, որ մենք իրականում տարբեր բաներից ենք խոսում, ինձ մի տեսակ հիմար զգացի։ Ըստ էության, հենց այդ պատկերացումն է (որ մարդիկ, ովքեր կողմ են կառավարության ընդլայնմանը, պատկերացնում են մի պետություն, որը տարբեր է ֆիզիկական աշխարհում գոյություն ունեցող հնարավոր պետությունից) դասական լիբերալների կողմից առնվազն 300 տարի առաջ բերված փաստարկի հիմնական մասը։

 

Որոշ օրինակներ օգնում են լուսաբանել այդ միտքը։

Էդմունդ Բյորկը շատ լավ է բնորոշում միաեղջյուրի մոլորությունը։ Խնդիրը վատ մարդիկ կամ համակարգերը չեն, որոնք բարեփոխման կարիք ունեն: Եկեք գնանք հաջորդ ընտրություններին, մենք փրկիչ կունենանք: Հաջորդ բարեփոխումները դեպի ուտոպիա են տանելու: Ո՛չ։ Ո՛չ, մենք փրկիչ չենք ունենա և ո՛չ, հաջորդ բարեփոխումները դեպի ուտոպիա չեն տանելու։

 

«Իզուր եք ինձ ասում, որ [կառավարությունը] լավն է, քանի որ միայն այն, ինչի հետ անընդհատ բախվում եմ, չարաշահումներն են։ Բանն ինքնին չարաշահումներն են։ Տե՛ս, Տեր իմ, աղոթում եմ քեզ այդ մեծ սխալի համար, որի վրա հիմնված է ողջ արհեստական օրենսդիր իշխանությունը։ Մարդիկ դեռ վաղուց նկատել են, որ իրենք ունեն անկառավարելի կրքեր, որոնք նրանց ստիպում են պաշտպանվել բռնությունից, որը կարող են գործել միմյանց դեմ։ Այս պատճառով նրանք իրենց համար կառավարիչներ նշանակեցին։ Բայց ավելի վատ և տարակուսելի դժվարություն է առաջանումայժմ ինչպե՞ս պաշտպանվել այդ կառավարիչներից»։

 

Իր «Ազգերի հարստություն» աշխատությունում Ադամ Սմիթը գրում է․

 

«Երբ ես ասում եմ պարսավելի, ի նկատի ունեմ կառավարման համակարգը, իրավիճակը, որում [մարդիկ] գտնվում են, ոչ թե այն մարդկանց բնավորությունը, ովքեր գործում են դրանում։ Այդ մարդիկ գործում են այնպես, ինչպես բնականորեն ուղղորդում է իրավիճակը, և նրանք, ովքեր ամենից բարձր են գոռում այդ մարդկանց վրա, հավանաբար նույնն ավելի լավ չեն անի»։

 

Այս հատվածում Սմիթը խոսում է Արևելահնդկական ընկերության աշխատակիցների մասին։ Բայց ըմբռնումը ընդհանրական է․ կազմակերպության համակարգի ձախողումը հաճախ առաջանում է դրդապատճառներից, գործողությունների տրամաբանությունից կամ այդ համակարգին բնորոշ անհամապատասխանություններից: Մարդիկ, ովքեր աշխատում են այդ համակարգում, հավանաբար ճիշտ նույն կերպ են վարվում, ինչպես որ կվարվեին այլ մարդիկ, եթե իրենք էլ այդ համակարգում հայտնվեին։ Այսպիսով, չնայած ճիշտ է՝ կարելի է պատկերացնել մի պետություն, որն այլ կերպ է գործում, չկան իրական մարդկային արարածներ, ովքեր կարող են աշխատել այդ համակարգում և փոխանցել այն, ինչը էթատիստները (պետության լայն վերահսկողության ջատագովները) կարող են պատկերացնել:

 

Միզեսն ու Հայեկը նույնպես ընդունել են միաեղջյուրների խնդիրը: Տնտեսագիտության իմացաբանական հիմնախնդիրների շրջանակներում Միզեսը ասում է.

 

«Հազիվ թե ինչ-որ մեկը հետաքրքրվի սոցիալական խնդիրներով առանց բարեփոխումները իրականացված տեսնելու ցանկության։ Գրեթե բոլոր դեպքերում նախքան գիտությունը ուսումնասիրելը մարդիկ արդեն հստակ որոշած են լինում, թե ինչ բարեփոխումներ են ուզում անել։ Միայն քչերն են ուժ ունենում ընդունելու այն գիտելիքը, որ այդ բարեփոխումները անիրագործելի են, և քչերն են ուժ ունենում դրանից որոշակի հետևություններ կատարել։ Մարդկանց մեծ մասը ավելի հեշտորեն կզոհաբերի իր բանականությունը, քան անուրջները։ Նրանք չեն կարող համակերպվել, որ իրենց ուտոպիաները պետք է բախվեն մարդկային գոյության անփոփոխելի կարիքների հետ: Նրանք փափագում են մի իրականություն, որը բոլորովին տարբեր է աշխարհում մեզ տրված իրականությունից։ Նրանք ուզում են ազատվել այն տիեզերքից, որի կարգը իրենք չեն հաստատում»։

 

«Միաեղջյուրին խոցելու» թերևս ամենահայտնի ու ջախջախիչ տարբերակը Հայեկինն է, երբ նա իր «Ճակատագրական մեծամտություն» գրքում գրում է, որ «տնտեսագիտության հետաքրքրաշարժ խնդիրը մարդկանց ցույց տալն է, թե իրականում ինչքան քիչ բան գիտեն այն ամենի մասին, ինչը պատկերացնում են, որ կարող են կառուցել»։

 

Մանգերի թեստը

Բանավեճերի ընթացքում ես հասկացա, որ այս խնդիրը հարմար է նկարագրել «միաեղջյուրի խնդիր» անունով, ճիշտ այն պատճառով, որ դա բացահայտում է էթատիզմի փաստարկի ճակատագրական թույլ կողմը։ Եթե դուք ուզում եք միաեղջյուրներին օգտագործել որպես շարժիչներ հասարակական տրանսպորտի համար, կարևոր է, որ այդ կենդանիները իրականում գոյություն ունենան, ոչ թե լինեն միայն ձեր պատկերացումներում։ Այս օրինակով մարդիկ անմիջապես հասկանում են, թե ինչու երևակայական արարածների վրա հույս դնելը գործնականում խնդիր կդառնա հասարակական տրանսպորտի համար։

 

Բայց հնարավոր է, որ մարդիկ միանգամից չտեսնեն, թե ինչու է իրենց պատկերացրած պետությունը միաեղջյուր։ Ուրեմն, նրանց օգնելու համար, ես առաջարկում եմ (առանց համեստության) այն, ինչն ինքս անվանում եմ «Մանգերի թեստ»։

 

  1. Նախ բերեք Ձեր փաստարկը, թե ինչ եք ուզում, որ պետությունը անի և ինչի համար պատասխանատու լինի։
  2. Ապա վերադարձեք Ձեր պնդմանը ու ջնջեք «պետություն» բառը բոլոր տեղերից։ Այն փոխարինեք «իմ ճանաչած քաղաքական գործիչները, ովքեր աշխատում են ընտրական համակարգերում իսկապես գոյություն ունեցող ընտրողների ու շահառուների հետ» բառերով։
  3. Եթե Դուք դեռ հավատում եք ձեր պնդմանը, ապա մենք խոսելու բան ունենք:

Հավատացեք ինձ, սա ձեզ կզվարճացնի։ Երբ որևէ մեկն ասում է «Պետությունը պետք է պատասխանատու լինի հարյուր հազարավոր զինված ուժերի համար՝ այդ հարկադրական ուժը կիրառելու լիազորությամբ», խնդրեք նրանց հանել միաեղջյուրը («պետությունը») և փոխարենը դրեք «Ջորջ Ու․ Բուշը»։ Հիմա այսպես հավանո՞ւմ եք։

 

Երբ ինչ-որ մեկն ասում է «Պետությունը պետք է կարողանա ընտրել սուբսիդիաներ և հարկեր` փոխելու այն խթանները, որոնց բախվում են մարդիկ, երբ որոշում են էներգիայի ինչ աղբյուր օգտագործել», խնդրեք նրանց հեռացնել «պետություն» բառը և փոխարենը ավելացնել «նահանգների սենատորները, ովքեր իրենց եկամտի համար ապավինում են ածխին, նավթին կամ եգիպտացորենի էթանոլին»։ Դեռ լա՞վ գաղափար է թվում։

 

Իսկ ի՞նչ կասեք սրա մասին․ «Պետությունը պետք է կանոններ մշակի բարձր արտադրողական էլեկտրոմոբիլների վաճառքը կարգավորելու համար»։ Հիմա փոխենք․ «Միչիգանի և այլ նահանգների ներկայացուցիչները, ովքեր ներքին այրման շարժիչների դետալներ են արտադրում, պետք է վերահսկեն Tesla Motors-ը»։ Գրողը տանի, միգուցե ո՞չ․․․

 

Իմ փորձից ելնելով՝ մեր ընդդիմախոսների հետ մենք շատ ժամանակ ենք ծախսում կռիվ տալով պետության վերաբերյալ իրենց պատկերացումների շուրջ։ Այսինքն՝ մենք պնդում ենք, որ միաեղջյուրը/պետությունը ինքնին չարիք է, և չի կարող սանձահարվել ազատությանը համահունչ եղանակով։ Հենց միաեղջյուրի մտավոր գոյությունն է մեր փաստարկների թիրախը:

 

Իհարկե, խնդիրն այն է, որ նրանց պատկերացրած միաեղջյուրը իմաստուն է, բարեսիրտ և ամենազոր: Նրանց ասել, որ իրենց պատկերացումները սխալ են, անօգուտ է: Քանի դեռ պնդում ենք, որ մեր ընդդիմախոսները սխալվում են «պետության» հատկությունների հարցում (որոնք նախ գոյություն չունեն, իսկ եթե ունեն, ապա առնվազն ոչ այն տեսքով, ինչպես էթատիստներն են պատկերացնում) մենք կորցնում ենք շատ համակրելի մարդկանց ուշադրությունը, ովքեր առաջին հերթին հետաքրքրված են հետևանքներով:

 

Մի փոքր փոխակերպելով Հայեկի միտքը՝ այսպիսով, ազատության շարժման հետաքրքրաշարժ խնդիրն է համոզել քաղաքացիներին, որ մեր ընդդիմախոսները իդեալիստ են, քանի որ հավատում են միաեղջյուրներին: Նրանք շատ քիչ բան են հասկանում այն պետությունից, որը կարծում են, թե կարող են կառուցել:

 

Մայքլ Մանգեր
Արտատպված է The Freeman պարբերականի 2016թ
տարեվերջյան համարից

 

Ծանոթագրություն

[1] տեսություն, որը ուսումնասիրում է տնտեսական գործիքների կիրառումը քաղաքագիտության ավանդական խնդիրների լուծման համար

[2] բարոյագիտական տեսություն, ըստ որի՝ վարքի բարոյականության ցուցիչը վարքի հետևանքներն են

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր