Կառավարության որոշմամբ՝ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ 2 միլիարդ 784 միլիոն դրամ։
Միջոցառումները նպաստելու են երկրի տնտեսական կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղությունների զարգացմանը։
Ավելացվող միջոցներն ուղղվելու են՝
- ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ), որին հատկացվելու է 1 մլրդ 31 մլն դրամ,
- թեմատիկ գիտական հետազոտություններին, որին հատկացվելու է 1 միլիարդ 638 միլիոն դրամ։