Եվրասիական զարգացման բանկը, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, պատրաստում է թվային անձնագրեր անդամ երկրների համար: Դրանց մշակումը թույլ կտա աշխատանքն ավելի նպատակաուղղված դարձնել՝ միության երկրներին օժանդակելու հարցում՝ նրանց առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համատեքստում: «Республика Армения»-ին տված հարցազրույցում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը պատմել է«Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ի գործունեության ու նոր նախագծերի մասին:
-Պարոն Սարգսյան, կցանկանայի սկսել մեր զրույցը Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ի գործունեությունից, որի աշխատանքը դուք եք համակարգում: Չնայած նրան, որ հիմնադրամը, ըստ էության, երիտասարդ կազմակերպություն է, ստեղծվել է նախորդ տարվա ամռան կեսերին, այն ունի արդեն կոնկրետ մշակումներ՝ ուղղված ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Հատկապես ուղղված է նրանց, որոնք, համավարակով պայմանավորված, փակ սահմանների պայմաններում չէին կարող մեկնել եվրասիական տարածաշրջանի այս կամ այն երկիր: Խոսքը «Ճափորդում եմ առանց COVID-19-ի» նախագծի մասին է, որի փորձնական գործարկումը իրականացվեց նախորդ տարվա վերջին: Ալամթիում կայացած թվային ֆորումի ընթացքում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել Ձեզ հենց այս հավելվածի համար: Իսկ դուք ինչպե՞ս կգնահատեիք այս նախագծի արդյունավետությունը:
-Իրապես, նախագիծը, որը մենք իրականացրել ենք, ստացել է դրական արձագանք, և դա ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների կառավարություններից, որոնք միացել են «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածին: Ի սկզբանե, այս նախագծի իմաստն այն էր, որ հեշտացվեր քաղաքացիների կյանքը այն պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ գնացին արգելափակման, որպեսզի կառավարեն ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Հասկանալի է, որ ազգային կառավարությունները, առաջին հերթին մտահոգված լինելով քաղաքացիների առողջական վիճակով, մտցրեցին սահմանափակումներ տեղաշարժման հետ կապված, որպեսզի առավելագույն ձևով նվազեցնեն վարակի տարածման ռիսկը: Եվ մենք սկսեցինք մտածել այն մասին, թե ինչպիսի ժամանակակից տեխնոլոգիաներ կարելի է կիրառել, որ մի կողմից բացվեն սահմանները, մյուս կողմից՝ կառավարվեն ռիսկերը: Անել դա արագ և արդյունավետ հնարավոր էր թվային տեխնոլոգիաների օգնությամբ, որի օգտագործման համար մեր հիմնադրամը մշակեց «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը, ինչը թույլ տվեց լուծել մի քանի խնդիր:
Նախ և առաջ, համապատասխան մարմինները պետք է վստահ լինեին, որ մարդը, որը հատում է սահմանը, վիրուս կրող չէ: Դա նշանակում է, որ լաբորատորիաները, որոնք վավերացված են համապատասխան երկրների վերահսկիչ մարմինների կողմից, պետք է անցկացնեն հատուկ գործընթացներ՝ թեստեր, վիրուսի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Այդ թեստերի արդյունքները սկսեցին տալ թղթային տարբերակով, որը հանգեցնում էր որոշակի բարդությունների՝ ո՞ւմ կողմից է տրվել թեստի արդյունքների համապատասխան փաստաթուղթը, արդյո՞ք արժե վստահել դրան, կե՞ղծ են, թե ոչ և այլն: Այդ իսկ պատճառով ազգային սեգմենտներ ձևավորելու հարց առաջացավ, որտեղ ազգային կառավարություններն իրենք են ղեկավարում այս գործընթացը: Խոսքն առաջին հերթին լաբորատորիաների հավատարմագրման մասին է, երկրորդ, այն մասին է, թե ինչ տեղեկանք նրանք պետք է տրամադրեն, և վերջապես հաջորդ հարցն ազգային սեգմենտում անձնական տվյալների հաշվառումն ու պահպանումն է: Արդյունքում, ընդգրկելով ազգային սեգմենտների լաբորատորիաները, մենք կառուցեցինք այս առաջին կարևոր համակարգը, որը կուտակում է տվյալները՝ կարգավորող մարմինների կողմից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորություններով:
Երկրորդ կարևոր բաղադրիչն այն է, որ այդ հավելվածը հենց սպառողի մոտ է, ով ներբեռնում է այն իր հեռախոսի մեջ և ամբողջ անձնական տվյալները պահվում են նրա մոտ: Այն, որ անձնական տվյալները անդրսահմանային տեղաշարժերի օբյեկտ չեն, այլ պահվում են ազգային սեգմենտում և չեն փոխանցվում այլ երկրին, շատ կարևոր էր, սկզբունքային քաղաքական հարց էր, որը մենք կարգավորեցինք շնորհիվ հավելվածի համակարգի:
Նախագծի մեկ այլ առանձնահատկությունն այնն է, որ վերահսկող մարմինները հնարավորություն ունեն առցանց ռեժիմով ստուգելու սահմանը հատող քաղաքացիների տեղեկանքի ճշգրտությունը: Օրինակ, ՌԴ վերահսկող մարմինն առցանց ռեժիմով կապվում է Հայաստանի ազգային սեգմենտի հետ և այդ նույն տարբերակով ստանում է հավաստիացում կանաչ QR կոդերի վերաբերյալ, ինչն ապացույցն է այն բանի, որ սահմանը հատող քաղաքացին հանձնել է թեստ ու նրա մոտ չի հաստատվել վիրուս: Այսօր մենք կարող ենք հայտարարել, որ այդ տեխնոլոգիայի շնորհիվ մեզ հաջողվել է բացել սահմանները Ռուսաստանի ու Հայաստանի միջև, որի արդյունքում արդեն ավելի քան 60 հազար քաղաքացի Հայաստանից օգտվել են այդ ծառայությունից և կարողացել են թռչել Երևանից Մոսկվա ու հակառակ ուղղությամբ:
-Արդյո՞ք ներկայում աշխատանք է տարվում «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» նախագծի ծավալները մեծացնելու համար:
-Այո, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մասնավորապես, մեր ղազախ գործընկերների հետ ստեղծում ենք ազգային սեգմենտ Ղազախստանի համար, որ նրանք նույնպես միանան մեր հավելվածին: Մենք նրանց տրամադրել ենք, բոլոր անհրաժեշտ նյութերը, կոնցեպցիաները: Կարծում եմ, որ ամսվա ընթացքում Ղազախստանի հետ մենք կկարողանանք գալ համաձայնության:
Դրանից բացի, աշխատում ենք նաև Տաջիկստանի հետ: Ցանկանում ենք նախագիծ գործարկել նաև Ուզբեկստանում, որպեսզի ամբողջ եվրասիական տարածաշրջանում ստեղծենք հարմարավետ պայմաններ քաղաքացիների համար՝ կապված ազատ տեղաշարժի հետ: Միաժամանակ համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են կիրառել նման տեխնոլոգիաներ և արդեն կիրառում են: Անցկացնում ենք տեխնիկական քննարկում Եվրամիությունից մեր գործընկերների, և այլ միջազգային կազմակերպությունների հետ:
Աշխատանքը ԵԱՏՄ-ում
-Խոսելով թվային լուծումներից, առաջարկելով համագործակցություն ԵԱՏՄ անդամ երկրների միջև (ինչպես «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» նախագիծը), Դուք ավելի վաղ նշել էիք, որ դրանց թիվը կարող է շատ լինել, բայց այդ համատեքստում կա համապատասխան մարմինների աշխատանքի համակարգման անհրաժեշտություն: Ներկայում հիմնադրամն ինչ թվային նախագծերի վրա է աշխատում: Ձեր կարծիքով որքան արդյունավետ է իրականացվում փոխգործակցությունը Միության երկրների համապատասխան մարմինների հետ:
-Մենք հիմա զուգահեռ աշխատում ենք Ռուսաստանի կառավարությունից մեր գործընկերների հետ երկրորդ այդպիսի նախագծի շուրջ, որը կոչվում է «Աշխատանքը ԵԱՏՄ-ում»: Դրա իմաստն այն է, որ հեշտացվի աշխատանքային միգրանտների կյանքը և տրամադրվեն նրանց թվային լուծումներ հեռավար կարգով: Դա մի կողմից թույլ կտա քաղաքացիներին, որոնք աշխատում են ԵԱՏՄ-ի այլ տարածքում, օգտվել բոլոր անհրաժեշտ պետական ծառայություններից, որոնք տրամադրվում են աշխատանքի ընդունման պարագայում, մյուս կողմից հնարավորություն է տալիս համապատասխան պետական մարմիններին կատարել պատշաճ հաշվառում և քաղաքացիների գրանցում: Միաժամանակ դա կարող է նպաստել հուսալի համակարգի ստեղծմանը՝ ուղղված անօրինական գործողություններին, օպերացիաներին հակազդելուն, ինչը ցավոք առկա է միության տարածքում:
Այդ նախագիծը, ինչպես «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» նախագիծը, կիրականացվի թվային հարթակի միջոցով և կունենա հավելվածի տեսք: Ավելին, կլինի ծառայությունների մի ամբողջ հավաքածու, որը կտրամադրվի աշխատանքային միգրանտներին: Հայաստանի համար դա շատ արդիական է, հաշվի առնելով, որ մեծ թվով աշխատանքային միգրանտներ ամեն տարի հատում են սահմանը, աշխատանք են գտնում Ռուսաստանում, ստանում են աշխատավարձ, գրանցվում են, այնտեղ ապրում են, տեղավորում են իրենց երեխաներին և այլն: «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի օգնությամբ նրանք կարող են այդ բոլոր գործընթացները կառավարել Հայաստանից: Օրինակ, գտնել համապատասխան աշխատանք, պայմանավորվել աշխատավարձի հարցի շուրջ, ստանալ դրա համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային տարբերակով և այլն: Ինչ վերաբերում է Միության երկրների համապատասխան մարմինների գործակցությանը, ապա քանի որ ԵԱԶԲ-ն միջազգային կազմակերպություն է, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, մեզ մոտ, միանշանակ, իրականցվում է ուղիղ աշխատանք բոլոր բաժնետերերի հետ, որոնք որոշումներ են կայացնում մեր բանկի խորհրդի մակարդակով: Եվ մեր բոլոր ծրագրերը, նախագծերը, մեր ամբողջ գործունեությունը թափանցիկ է մեր բաժնետերերի համար: Թվային նախաձեռնությունների հիմնադրամն ունի աշխատանքի պլան այս տարվա համար, որտեղ նկարագրվում են այն բոլոր միջոցառումները, որոնք մենք պետք է իրականացնենք: Բնականաբար, մեր բոլոր բաժնետերերը (իսկ դրանք պետական կառույցներն են) տեղյակ են մեր աշխատանքներից: Եվ մենք մեր հերթին փորձում ենք լինել մաքսիմալ թափանցիկ:
Հիմա պատրաստում ենք թվային անձնագրեր ԵԱԶԲ-ի բոլոր մասնակից երկրների համար, այդ թվում թվային անձնագիր Հայաստանի համար: Այս փաստաթղթի իմաստն այն է, որ նկարագրում ենք ԵԱՏՄ անդամ երկրներում առկա իրավիճակը, թե որքանով են առաջադեմ այս կամ այն բիզնես գործընթացների թվայնացման գործում, ինչ ենթակառուցվածքներ են ստեղծվել, ինչպես է կառավարվում թվային վերափոխումը երկրներում և այլն: Նման անձնագրերի մշակումը թույլ կտա քննարկումների միջոցով վերհանել այս կամ այն խնդրահարույց տեղերը և առավելությունները, որոնք առկա են երկրներում: Պետք է մեր աշխատանքն ավելի նպատակաուղղված լինի միության երկրներին օժանդակելուն ՝ նրանց առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համատեքստում:
Ցանց թվային համայնքի փոխգործակցության համար
-Նախորդ տարվա սեպտեմբերին Թվային նախաձեռնությունների հիմնադրամը հայտարարեց ԵԱԶԲ մասնակից երկրների IT ընկերություններից թվային նախագծերի մրցույթ, որի շրջանակում ստացվել է 163 հայտ, որից 16-ն ընտրվել է եզրափակչի համար: Նախատեսվո՞ւմ է արդյոք նման մրցույթ նաև առաջիկայում:
-Առաջին հերթին մենք այդ մրցույթը հայտարարեցինք այն նպատակով, որ մեր առջև խնդիր էր դրված ստեղծել կենտրոն, ցանց ողջ եվրասիական տարածքում. մեզ անհրաժեշտ էր իմանալ, թե ինչպիսի ակտիվ գործող սուբյեկտներ կան այս տարածաշրջանում, ինչ գաղափարներ ունեն, ինչ նախագծերի վրա են այսօր աշխատում, ինչի կարիք ունեն և ինչ աջակցություն մեր կողմից հնարավոր է տրամադրել: Մեկ բառով, այդպիսի ցանցի կարիքը կար թվային հանրության փոխգործակցության համար: Այդ համատեքստում մրցույթը դարձավ գործող գործիքներից մեկը, որով կվերհանվի, թե ինչ ներուժ ունի ԵԱՏՄ-ն այս տեսանկյունից: Ապագայում մենք կիրականացնենք նման մրցույթներ: Չգիտեմ, թե երբ երկրորդը կանցկացնենք, որովհետև դեռ պետք է առաջինի հետ կապված հստակեցումներ մտցնել այն տեսանկյունից, որ մշակվի աշխատանքի ճիշտ ձևաչափ հաղթողների հետ: Ամեն դեպքում հաշվի առնելով այն, որ մեր հիմնադրամը երիտասարդ կազմակերպություն է և նոր-նոր է ձևավորվում ինստիտուտի կարգավիճակով, անհրաժեշտ է ինստիտուցիոնալ դարձնել մեր կրեդիտային հնարավորությունները՝ տրամադրել դրամաշնորհներ, մուտք գործել ընկերությունների կապիտալ: Այսինքն՝ պետք է ընդունվեն համապատասխան նորմատիվային փաստաթղթեր, նկարագրվեն ընկերությունների ընտրության չափանիշները, թափանցիկության ապահովման մեխանիզմները և այլն: Առաջին մրցույթի անցկացմամբ մենք փորձարկել ենք մեր մշակած տեխնիկան: Մենք արդեն ունենք լավ փորձ, հաշվի առնելով այն, որ մրցույթի շրջանակում, ինչպես դուք ասացիք, ստացավել է 163 հայտ ընկերություններից: Այժմ անհրաժեշտ է բոլոր այդ մեխանիզմները հասցնել նորմատիվային փաստաթղթերի ընդունման մակարդակին, որ դրանք աշխատեն ոչ թե պիլոտայինի ռեժիմով, ինչպես առաջին մրցույթի դեպքում, այլ ընդունված փաստաթղթերի ռեժիմով: Կարծում եմ, որ մեկ տարվա ընթացքում դրանք կմշակվեն ու կկիրառվեն, որպեսզի հնարավորություն տան անցկացնել հետագա մրցույթներն առավել առարկայական ու նպատակաուղղված:
Առանց գիտական գործունեության հնարավոր չէ
-Պարոն Սարգսյան, Դուք մի անձնավորություն եք, որի հետաքրքրությունների և իրավասության ոլորտը շատ ավելին է, քան իր մասնագիտական գործունեության շրջանակը: Արդյո՞ք դուք ձեր հագեցած գրաֆիկի հետ մեկտեղ ժամանակ եք գտնում այլ զբաղմունքների, ակադեմիական գործունեության համար:
-Գիտեք, ժամանակակից աշխարհը դարձել է այնպես, որ ցանկացած ոլորտում առանց գիտության, առանց գիտական հետազոտությունների, առանց կրթության հնարավոր չէ, որովհետև մեր ժամանակի կարևոր բնութագրերից մեկը գիտելիքների արագ հնացումն է: Թվում է, որ մենք երեկ ինչ-որ բան սովորեցինք, ստացանք տեսական ու գործնական գիտելիքներ, և ահա կես տարուց ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիաներ և այդ գիտելիքներն արդեն հնացել են և ոչ մեկին պետք չեն, որովհետև կան առավել առաջադեմ, արդյունավետ գործիքներ ու տեխնիկա: Դա նշանակում է, որ կառավարման ժամանակակից պրոցեսը չի կարող առանձնացված լինել գիտությունից: Եվ այն, որ ես գլխավորում եմ Ռուսաստանի ազգային տնտեսության ակադեմիայի Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ամբիոնը, դա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Հնարավոր չէ զբաղվել ԵԱՏՄ-ի թվային վերափոխումներով՝ կտրված լինելով գիտությունից: Այդ իմաստով գիտությունը, դասավանդման գործունեությունն ամենակարևոր ուղղություններն են, որոնք թույլ են տալիս մարդուն, առաջին հերթին, հասկանալ ինքն իրեն, գործընթացների պատկերացումները, և դա այն բանի համար, որ մտքերը ճիշտ դասավորվածություն ունենան, իսկ առանց գիտական աշխատանքի դա հնարավոր չէ:
Լիանա Գյոզալյան
Նյութի սկզբնաղբյուրը` Արմենպրես: