Վաչե Գաբրիելյան. «Տնտեսության զարգացման առաջնահերթությունն այս պահին հնարավորինս լայնատարած պատվաստումն է»

Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը այս տարվա տնտեսական աճը համարում է հնարավոր, բայց ոչ շատ հավանական։ «Հետքը» նրա հետ զրուցել է տնտեսության ներկա միտումների, ներդրումների, գնաճի և այլ հարցերի շուրջ։

 

Մեկ օր առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի փետրվարի ցուցանիշները, ըստ որոնց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.3%-ով։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հիմք ընդունելով այս ցուցանիշը, պնդում է, որ տնտեսությունը վերականգնվում է։ Դուք այդպիսի միտումներ տեսնու՞մ եք։ 

 

Պատկերը կախված է ձեր դիտանկյունից։ Եթե համեմատենք այդ ցուցանիշը հունվարի 8․2% անկման հետ, ապա կարելի է դրական դինամիկա տեսնել։ Եթե համեմատենք պարզապես 0 թվի հետ, ապա դեռևս դրական դինամիկա չկա։

 

Եթե նայենք ճյուղային կառուցվածքին, ապա բոլոր ճյուղերի բացասական խորապատկերի վրա, չնչին 1.1% աճ ունի միայն շինարարությունը, որի աճը փետրվարին էական զարգացումների մասին չի կարող վկայել։ Եթե նայենք տարեկան հեռանկարի տեսակետից, ևս չեմ կարծում, որ թունելի վերջում արեգակի կուրացնող լույսն է՝ ավելի շուտ մառախուղում թույլ առկայծող լույսեր են։ Այս պահին կուտակային 6․7% անկում ունենք։ Կարծում եմ՝ անկում կունենանք նաև մարտին, և միայն անցած տարվա ապրիլի կարանտինի հետևանքով արձանագրված նվազման ֆոնի վրա կարող ենք ունենալ դրական դինամիկա։ Դե ֆակտո, շուրջ 6%-ի կուտակային նվազում կունենանք 1-ին եռամսյակում։ Դա նշանակում է, որ տարվա կտրվածքով աճ ունենալու համար մնացած բոլոր եռամսյակներում պետք է ունենաք ավելի քան 2-2․5% աճ, որը 2020 թվականից նվազող պահանջարկի պայմաններում (շարունակվող անորոշությունների և դրանց սպասումներից բխող) շատ հավանական չեմ համարում, թեև տեսական հնարավորություններ, իհարկե կան։

 

Ի՞նչ պայմաններում կարող է վերականգնվել Հայաստանի տնտեսությունը։ Հայաստանում օտարերկրյա և տեղական ներդրումներ կարե՞լի է սպասել այս տարի։

 

Ներդրումներ միշտ պետք է սպասել, հատկապես տեղական։ Սակայն ո՞ր ոլորտներում, ի՞նչ չափի և ո՞ր (ներքին կամ արտաքին) շուկայի սպասարկման համար՝ այլ խնդիր է։ Որոշ ներդրումներ միշտ կլինեն, որովհետև նախկինում սկսված ծրագրեր կան, որոնք ավելի դժվար և ծախսատար է կանգնեցնելը, քան շարունակելը։ Որոշ ներդրումներ անհրաժեշտ են նվազող պահանջարկի պարագայում տնտեսվարողների մրցունակությունը պահպանելու համար։ Ամեն դեպքում, ցերեկով ճրագը ձեռքին պետք է փնտրել բոլոր այդ (հիմնականում տեղական) ներդրողներին և արագ որոշումներ ընդունել՝ հողահատկացման, հանրային ծառայությունների թույլտվությունների, սարքավորումների մաքսային ձևակերպումների աջակցության և այլնի համար։

 

Տնտեսության վերականգնումն ավելի բարդ խնդիր է, եթե նկատի ունենանք Հայաստանի տնտեսական տարածքը սպասարկող ենթակառուցվածքների ընդգրկման համալիր վերականգնումը։ Անվտանգային և քաղաքական անորոշություններով պայմանավորված՝ այս առումով ես խաղի կանոնները կամ անգամ տեմպը փոխող ներդրումներ այս տարի չեմ ակնկալում։ Եթե խոսքը գնում է տնտեսական անկումից դուրս գալուն և թեև ցածր, բայց դրական աճ գրանցելուն, ապա մեկ տարին տրամաբանական ժամկետ է։ Եթե 2019թ․ մակարդակին հասնելն է, ապա երևի թե շուրջ երեք տարի է անհրաժեշտ։

 

Հայաստանին այս պահին տնտեսության զարգացման ի՞նչ ծրագիր է պետք, ո՞ր ուղղությունների վրա է պետք կենտրոնանալ։ Ըստ Ձեզ՝ Կառավարությունն այսօր  ճի՞շտ ճանապարհով է գնում։

 

Կարծում եմ, որ տնտեսության զարգացման առաջնահերթությունն այս պահին հնարավորինս լայնատարած պատվաստումն է։ Ցավոք, ո՛չ վարչական, ո՛չ դրան նախապատրաստող հրապարակային քարոզարշավի տեսակետից այս պահին առաջանցիկ քայլեր չեմ տեսնում։

 

Անցած տարվանից ունենք պահանջարկի անկում, որ արագ չի վերականգնվի, այդ իսկ պատճառով տնտեսության խոշորագույն՝ սպասարկման ոլորտը (հատկապես դրա փոքր և միջին հատվածը) արագ չի վերականգնվի։ Ամենամեծ օգնությունն այստեղ պատվաստումներն են։ Այս պահին աշխարհի ռեկորդակիր Իսրայելի շուրջ 9 միլիոն բնակիչների 60%-ը պատվաստվել է՝ մահերի քանակությունը կրճատելով 99%-ով։ Անգամ այս պարագայում, 2021թ․ այնտեղ դեռևս միայն տնտեսական կայունացում կա, և ոչ թե՝ աճ։

 

Ավելի երկարատև կտրվածքով՝ տեսնում եմ կապիտալ ծախսերի ավելացման անհրաժեշտություն՝ ընթացիկ ծախսերի հաշվին։ Սակայն սա խիստ դժվար քաղաքական քայլ է, և անկախ նրա ճիշտ լինել-չլինելուց, երբևէ ընտրության գնացող Կառավարությունը նման քայլ չի անի։ Հուսով եմ, որ հետընտրական կառավարությունը կարող է նման դժվար որոշում ընդունել։

 

Գնաճը Հայաստանում նոր թափ է հավաքում։ Հատկապես սննդամթերքի գների բարձրացումը բնակչության գրպանին ուղիղ հարված է, քանի որ սնունդը սպառողական զամբյուղում մեծ տեղ ունի։ Վերջին տվյալներով՝ այս տարվա փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 5.3%: Սա այն պարագայում, երբ մարդկանց եկամուտները չեն ավելանում։  Ի՞նչ պետք է անեն Կառավարությունն ու ԿԲ-ն այս գնաճը զսպելու համար։ Սա համարվու՞մ է գնաճի վտանգավոր ցուցանիշ։ 

 

Գնաճի ընդհանրական մակարդակը, որը մեծ հաշվով պայմանավորված է տնտեսական իրավիճակով, փոխարժեքով, վճարային հաշվեկշռով և այլն, գտնվում է թույլատրելի տիրույթում՝ 4%-ից 1․5 % շեղման միջանցքում։ ԿԲ կանխատեսումներով՝ մեկ տարվա հեռանկարում այն կրկին այդ տիրույթում կլինի։ Առանձին ապրանքների՝ հատկապես սննդամթերքի երկնիշ գնաճն, իհարկե ավելի լուրջ է։ Այս գնաճը հիմնականում գալիս է արտաքին շուկաներից, և դրամավարկային գործիքներով այդ աճը կարճ ժամկետում հարթել հնարավոր չէ։ Կարևորն այստեղ սպասումների խարսխումն է։ Արտաքին առաջարկի շոկի պայմաններում հիմնական գործիքները Կենտրոնական բանկի հաղորդակցումն է և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից գնաճային սպասումներով պայմանավորված հնարավոր չարաշահումների փորձերին արագ արձագանք տալը։ Եթե տնտեսվարողները հավատան, որ այս երկու կառույցներն անպայման արձագանքելու են (ԿԲ-ն՝ գնաճի ընդհանուր մակարդակի բարձրացման մակարդակին և փոխարժեքի կտրուկ տատանումներին, իսկ ՏՄՊՊՀ-ն՝ առանձին ապրանքային շուկաներում հավելադիր գնագոյացմանը), ապա գնաճային սպասումներն արդյունավետորեն կխարսխվեն։ Նման պարագայում նաև սպառողները ապրանքների ավելցուկային պաշարներ չեն կուտակի։

 

Այս տարվա հունիսին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Սա ի՞նչ հնարավոր ազդեցություն կունենա տնտեսության վրա։

 

Այստեղ կանխատեսումներ կարող եմ անել միայն ընդհանուր դատողությունների մակարդակում։ Լավագույն դեպքում ընտրությունները կբերեն անորոշությունների նվազման, որը ապագա ներդրումների համար կարող է լուրջ գործոն հանդիսանալ։ Վատագույն դեպքում, դա կբերի անորոշությունների ավելացման և մոտակա տարիներին անհրաժեշտ որոշումների կայացման շարունակական հետաձգման։

 

Մինչ ընտրությունների կայացումը հիմնականում կլինեն խոստումներ տարբեր ոլորտների աշխատավարձերի և թոշակների բարձրացման վերաբերյալ, որոնք էապես կդժվարացնեն հետընտրական առողջ հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը։ Իսկ ընտրությունների կազմակերպման և քարոզարշավի վրա կատարվելիք ծախսերը չեմ կարծում, որ տնտեսության աշխուժացման վրա կունենան էական ազդեցություն։

 

Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր