2021-03-26

Remusat` Չինաստանում ծնված հայկական էլեկտրական սկուտերներ

2020-ի մարտի 25-ին Չինաստանի՝ 6․2 միլիոն բնակիչ ունեցող Դալյան քաղաքում բացվեց էլեկտրական սկուտերների եւ էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրության գործարան: Իրադարձությունը հայերի համար գուցե կարեւոր չլիներ, եթե գործարանի հիմնադրողները հայեր չլինեին։

 

Հայ-չինական արտադրամասը, չնայած կորոնավիրուսով «խեղդված» բարդ տարվան, հաջողել է արտադրանքը ներկայացնել ու իրացնել Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների շուկաներում։

 

Չինական գործարանի եւ հայկական «Ռեմուսատ» ընկերության հովանու ներքո նմուշների առաջին խմբաքանակը Երեւանում է։ Banks.am-ը զրուցել է ընկերության համահիմնադիրներից Դավիթ Բաբայանի հետ։

 

Նախապատմությունը Չինաստանում է

Remusat ընկերությունը հիմնադրել են մասնագիտությամբ կինոռեժիսորներ՝ Դավիթ Բաբայանն ու Ռուբեն Գինեյը։ Համահիմնադիրներից՝ Ռուբենը, Չինաստանում է կարգավորում գործերը, իսկ Դավիթը՝ պատասխանատու է Հայաստանում ապրանքի զարգացման եւ միջազգային կապերի համար։
Գաղափարն առաջացել է, երբ երկու ընկեր սկսել են հետեւել էլեկտրական տրանսպորտի զարգացման միտումներին ու տեմպերին։

 

Ռուբեն Գինեյը

Ռուբեն Գինեյը

 

«Սկսեցինք ուսումնասիրել, եւ հասկացանք, որ շուկան դեռ սաղմնային փուլում է, նույնիսկ խոշոր արտադրողներն իրենց ապրանքատեսակները հարմարեցնելու եւ վերամշակելու կարիք ունեն։ Որոշեցինք փնտրել գաղափարակից մարդկանց, արդյունքում մեր նախագծին միացան չինացիները»։

 

Ընկերները գործը մեկնարկել են ու բախվել առաջին լուրջ խոչընդոտին՝ կորոնավիրուսային համաճարակին։ Այն անորոշ ժամանակով սառեցրել է բոլոր ծրագրերն ու նպատակները։

 

Երկրորդ դժվարությունը չինացի գործընկերների «բիզնես լեզուն հասկանալն էր»։

 

«Նրանք չափազանց տարբերվում են աշխարհի մյուս բոլոր գործարարներից, նրանց համար ընկերական հարաբերությունները մնում են դռան հակառակ կողմում, երբ խոսքը վերաբերվում է համատեղ աշխատանքին եւ բիզնեսին։ Նրանց համար գործը գործ է եւ վերջ՝ ամեն ինչ պլանավորված է ամենայն մանրամասնությամբ եւ ծրագրերից շեղումներն անթույլատրելի են։ Հարցը կարգավորվեց եւ խնդիրը վերացավ Ռուբենի շնորհիվ։ Նա շատ լավ է ճանաչում չինացիներին, քանի որ արդեն 19 տարի բնակվում է Չինաստանում», – պատմում է Դավիթը։

 

Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան

 

Աշխատանքային ներկա բարդություններից է հետհամաճարակային խնդիրները՝ առաքման ծախսերը կրկնակի  թանկացել են, եւ մեծ ապրանք ուղարկելը հիմա ավելի բարդ է։

 

Դավիթն ասում է, որ Հայաստանում մաքսազերծման հետ խնդիրներ չեն ծագել։ Ավելին՝ քանի որ ապրանքն էլեկտրոմոբիլ է, կառավարությունն արտոնություն է շնորհել՝ այն ազատված է ավելացված արժեքի հարկից, վճարվում է միայն մաքսատուրք, ինչպես եվրոպական մի շարք երկրներում։

 

Գերնպատակը՝ Հայաստանում արտադրամասն է

էլեկտրական սկուտերները եւ էլեկտրական տրանսպորտային միջոցները թեեւ դեռ վաճառվում են Made in China պիտակով, բայց նշված է նաեւ Remusat-ի հետ գործակցության փաստը։ Չինաստանում արտադրվելու պիտակը, սակայն, ժամանակավոր է՝ ընկերության գերնպատակը Հայաստանում արտադրամաս բացելն է։

 

 Լուսանկարը՝ Remusat

Լուսանկարը՝ Remusat

 

«Հայաստանում էլեկտրական սկուտերների եւ տրասնպորտային այս միջոցների արտադրության համար Չինաստանից շատ քիչ բան անհրաժեշտ կլինի ներկրել՝ հիմնականում միայն շարժիչը։ Մարտկոցը հնարավոր է նաեւ այստեղ ստեղծել, որովհետեւ շատ լավ մասնագետներ կան։ Այդ պարագայում մենք կկարողանանք այն արտահանել ԵԱՏՄ ու արտերկիր»։

 

Սա դեռ միայն նախագիծ է եւ ապագայի պլան, պատճառներից մեկը՝ շուկայի կիսատ մոնիթորինգն է։ Այս պահին վաճառվող մոդելները տարանցիկ են եւ նախատեսված են կյանքի տարբեր իրավիճակների համար։ Վաճառքների վերլուծությունն ավարտելուց հետո Դավիթի ու Ռուբենի համար պարզ կդառնա, թե տարածաշրջանում ո՞ր մոդելներն են ամենից շատ պահանջված եւ վաճառվող։

 

 Լուսանկարը՝ Remusat

Լուսանկարը՝ Remusat

 

«Պետք է հասկանանք, թե ինչ սպառում այն ունի։ Այս պահին մենք մեր համատեղ ձեռնարկատիրական աշխատանքը հարմարեցնում ենք տեղական պահանջարկին։ Օրինակ, Ուկրաինա ուղարկում ենք այնպիսի ապրանք, որը հարմարեցված է երկրի կլիմայական պայմաններին, փողոցների դասավորվածությանը, ներքին ուղղություններին, որպեսզի շարժիչի աշխատանքը չդժվարանա։ Հետխորհրդային երկրներում հոսանքը շատ է տատանվում, մենք այս փաստը նույնպես հաշվի ենք առել, որովհետեւ տրանսպորտային այս միջոցները լիցքավորվում են 6 ժամ եւ չպետք է խնդիրներ ունենան հոսանքի տատանումների հետեւանքով։ Կամ մեկ այլ նրբություն՝ չինացիներն ավելի փոքրամարմին են, իսկ մեր տարածաշրջանում մարդիկ ավելի խոշոր են եւ հետեւաբար, տրասնպորտը պետք է համապատասխանի նաեւ մարդկանց քաշին։ Այս մեքենաները պետք է ամեն կերպ հարմարացնել՝ որպեսզի մարդն այն վարելուց խնդիր չունենա, խուսափի խցանումներից, բիզնես գործունեության համար նույնպես կարողանա ծառայեցնել», – բացատրում է Դավիթը։

 

Գնորդները երիտասարդներն են

Էլեկտրական տրասնպորտային այս միջոցների գնորդները երիտասարդներն են, մեծ մասը՝ տղաներ։ Հիմնականում վաճառվում են այն մոդելները, որոնք, ավելի գեղեցիկ ու հետաքրքիր տեսք ունեն, եթե նույնիսկ տեխնիկապես զիջում են մյուս մոդելներին։

 

 Լուսանկարը՝ Remusat

Լուսանկարը՝ Remusat

 

«Չինաստանում այս հարցն այլ ընկալում ունի՝ կարեւորը լինի երկու անիվ, որոնք իրար միացված լինել երկաթով եւ տեղաշարժվեն։ Հայաստանում մի քիչ ուրիշ է՝  պահանջված են այն մոդելները, որոնք «ամոթ» չէ վարել ու նաեւ փողոցում կայանել։ Պահանջված են ակնահաճո մոդելները»։

 

Աղջիկների համար նախատեսված մոդելներն ավելի թեթեւ են եւ կոմպակտ։

 

Գնորդները տարակուսած են

Դավիթը պատմում է, որ փորձը ցույց է տվել՝ երբ հարցը սկսում է վերաբերվել էլեկտրական շարժիչով աշխատող երկանիվներին, գնորդի մոտ խառնաշփոթ է տիրում ու սկսում է հարցերի տեղատարափը։ Առաջին հարցը սովորաբար հետեւյալն է՝ ինչո՞ւ ոչ բենզին։

 

«Ինչպե՞ս են մսակերները դառնում բուսակեր ու սկսում բոլորին խորհուրդ տալ հետեւելու իրենց։ Սա նույն փորձառությունն է։ Ով սկսում է օգտվել էլեկտրական տրանսպորտից, սկսում է գնահատել առավելությունները։

 

Մարդը, որը երբեւէ չէր մտածում, որ կարող է իր ներդրումն ունենալ էկոլոգիայի պահպանման հարցում, այս տրանսպորտից օգտվելուց հետո սկսում է գիտակցել իր որոշման կարեւորությունը»։

 

 Լուսանկարը՝ Remusat

Լուսանկարը՝ Remusat

 

Գնորդներին նաեւ հետաքրքրում է, թե որքանով է այս տրանսպորտի կյանքը համեմատելի բենզինի շարժիչով մեքենայի հետ։ Պարզվում է աշխատանքային ցիկլը գրեթե նույնն է, միայն թե էլեկտրական շարժիչի դեպքում պետք է խստորեն պահպանել օգտագործման կանոնները, եւ, օրինակ, շատ ցուրտ եղանակին դրսում չթողնել։ Այս դեպքում, այն կարող է անխափան ծառայել ավելի քան 5 տարի։

 

Շուկայում միայնակ չեն

Remusat-ը շուկայում միայնակ չէ։ Կան անհատներ եւ ընկերություններ, որոնք նույնպես ներկրում են էլեկտրական տրանսպորտ։

 

«Զարգացած երկրներում քաղաքի կենտրոն մուտք գործելը 20 եվրո է, իսկ երկանիվ մեքենայով՝ անվճար։ Էլեկտրոմոբիլները նաեւ անձայն են, եւ ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, հատկապես «Տեսլայի» զարգացման միտումների կողքին, կզարգանան նաեւ էլեկտրոմոբիլ արտադրող փոքր ընկերությունները, որովհետեւ ամենախոշոր ավոտարտադրող ընկերությունները արդեն իսկ նշել են հստակ ժամկետներ, որից հետո ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների արտադրությունը դադարեցնելու են»։

 

Դավիթ Բաբայանի գնահատմամբ, Հայաստանի համար հատկապես, սա շատ կարեւոր է, որովհետեւ երկիր ներկրվում են հիմնականում օգտագործված եւ հին մեքենաներ, ինչի հետեւանքները կարող են աղետալի լինել մեր երկրի համար։

 

Ընկերության ապագա պլաններում է նաեւ քաղաքային, էլեկտրական՝ փոքրիկ հրշեջ մեքենա ու աղբատարների արտադրությունը, որոնք կկարողանան մուտք գործել ցանկացած փոքր տարածք՝ խուսափելով խցանումներից։

 

Նյութի սկզբնաղբյուրը` banks.am:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր