ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության 1 տարին ամփոփեց մամուլի ասուլիսով, որի ժամանակ ներկայացրեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին հաշվետվությունը։ Հաշվետվության 39-րդ կետում ասվում է՝
2018թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազﬔլ է մոտ 730 ﬕլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազﬔլ է 28 տոկոս։
ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության հաշվետվությունում բերված են էապես ուրիշ թվեր։
Տեղեկատվություն և կապ, 509․8 ﬕլիոն ԱՄՆ դոլար կամ 4,7 տոկոս աճ, որից՝
Տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական ծառայություններ՝ 181․6 ﬕլիոն ԱՄՆ դոլար կամ 14 տոկոս աճ։
Այսինքն 181․6 ﬕլիոն ԱՄՆ դոլարի և 14 տոկոս աճի փոխարեն ՀՀ Վարչապետը ներկայացրել է 730 ﬕլիոն ԱՄՆ դոլար և 28 տոկոսի աճ։
Հաշվետվության 39-րդ կետում բերված են այլ ցուցանիշեր ևս։ ՏՀՏ ընկերությունների թվի 23 !!! տոկոս աճ, ՏՀՏ ոլորտում զբաղվածների թվի 27 !!! տոկոս աճ։
Այս նենգափոխումները արվում են ամեն տարի։ Ես ճիշտ այս թեմայով մի նյութ գրել եմ երկու տարի առաջ:
Ստիպված ենք մի քանի տխուր փաստ արձանագրել։
Առաջինը՝ ՀՀ Վարչապետը հավատում է ՏՏ ոլորտի 730 ﬕլիոն ԱՄՆ դոլար շրջանառությանը և 28 տոկոսի աճին։
Երկրորդը՝ ՀՀ կառավարությունում չկա մի մասնագետ, որը նայի այդ թվերին և հասկանա, որ այդպիսի բան չի կարող լինել։
Երրորդ՝ ՏՏ ոլորտը 18 տարի ավերող խումբը մեծ ազդեցություն ունի նոր կառավարությունում։ Այս տարի առաջին անգամ այս սուտ թվերը հնչեցվել են ՀՀ Վարչապետի շուրթերով։
Չորրորդ՝ Կասկած է առաջանում հաշվետվությունում բերված մյուս թվերի նկատմամբ։
Աշոտ Խաչատրյան
Հայկական Ծրագրեր ընկերության նախագահ