«Համախառն ներքին արդյունք» ցուցանիշի կնքահայրը․ Սայմոն Կուզնեց

1971 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել Սայմոն Սմիթ Կուզնեցը (1901–1985թթ.), նրա ավանդը այնքան մեծ է համախառն ազգային եկամտի/ներքին արդյունքի հաշվարկման եղանակների մշակման ու զարգացման գործում, որ շատերին թվում է, թե նա հենց դրա համար է Նոբելյան մրցանակ ստացել, այնինչ Կուզնեցն այս հեղինակավոր մրցանակին արժանացել է «տնտեսական աճի էմպիրիկ հետազոտությունների համար, որոնք նպաստեցին զարգացման գործընթացի սոցիալական և տնտեսական կառուցվածքի վերաբերյալ նոր և ավելի խորքային գիտելիքների ձևավորմանը»:

 

Կուզնեցը ծնվել է 1901 թվականին Ռուսական Կայսրության (այժմյան Բելառուս) Պինսկ քաղաքում, հիմնական կրթությունը ստացել է Խարկովում (այժմյան Ուկրաինա): Երկու տարի Խարկովի համալսարանում ուսանելուց հետո 1922-ին նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ Կուզնեցը շարունակել է բարձրագույն կրթությունը Կոլումբիայի համալսարանում, և չորս տարի անց պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը: ԱՄՆ տեղափոխվելուց հետո նրա հայրը ընտանիքի ազգանունը փոխեց Սմիթի, սակայն տնտեսագետը նախընտրում էր օգտագործել Կուզնեց ազգանունը:

 

Սայմոն Կուզնեցը ճանաչված է տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունների մշակման ու զարգացման համար: Կուզնեցը գտնում էր, որ տնտեսական հետազոտությունները պետք է հիմնված լինեն մեծաքանակ տվյալների և դիտարկումների վրա ու քննադատում էր իր ժամանակների տնտեսագիտության տեսությունները և հետազոտությունները՝ տրամաբանական մտածողության միջոցով կազմված անորոշ փաստարկների վրա հիմնված լինելու և պարզունակության համար: 1930-ականներին նա սկսեց հաշվարկել ԱՄՆ ազգային եկամուտը 1869 թվականից մինչև իր ժամանակները (ինչը մինչ այդ չէր իրականացվել նման երկար ժամանակահատվածի համար). այս աշխատանքը հետագայում օգնեց հասկանալ, թե ինչպես հաշվարկել երկրի համախառն ներքին արդյունքը: Պետք է նշել, որ համախառն ազգային եկամտի/ներքին արդյունքի գաղափարը տնտեսագետների շրջանում արծարծվել է դեռևս 17–րդ դարում, սակայն իր ժամանակակից տեսքով ընկալման համար մենք պարտական ենք Սայմոն Կուզնեցին։

 

Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) չափում է երկրի տարածքում այդ երկրի քաղաքացիների և ոչ քաղաքացիների կողմից թողարկած վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը, այնինչ համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) չափում է տվյալ երկրի քաղաքացիների կողմից թողարկած վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը այդ երկրի տարածքում և դրանից դուրս։

 

Մինչև առաջին համաշխարհային պատերազմը երկրները լավագույն դեպքում շատ մոտավոր պատկերացումներ ունեին համախառն ազգային եկամտի/համախառն ներքին արդյունքի մեծության վերաբերյալ: Ըստ էության, ո՛չ պետական մարմինների, ո՛չ մասնավոր տնտեսական հետազոտողների կողմից համախառն ազգային եկամտի/ներքին արդյունքի հաշվարկման համար այնքան համապարփակ և համակարգված տվյալներ չէին հավաքվում, ինչպես Կուզնեցի ծավալուն աշխատանքի արդյունքում: Ավելի ուշ Կուզնեցը օգնեց ԱՄՆ առևտրի դեպարտամենտին ստանդարտացնել Համախառն ազգային եկամտի հաշվարկման գործընթացը և խորհրդատվություն էր տրամադրում Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Կորեայի, Իսրայելի կառավարություններին՝ ազգային վիճակագրության վարման գործում:

 

1940-ականներին Կուզնեցը խզեց կապերը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի հետ՝ համախառն ազգային եկամտի կիրառության և հաշվարկման շուրջ մասնագիտական անհամաձայնությունների պատճառով. նա ցանկանում էր, որ դեպարտամենտը համախառն ազգային եկամտի մեջ ներառեր նաև տնային տնտեսությունների կողմից իրականացված չվճարվող աշխատանքը, որը մերժվեց և մինչ օրս չի ներառվում ՀԱԵ/ՀՆԱ հաշվարկների մեջ:

 

Կուզնեցը Նոբելյան մրցանակ է ստացել տնտեսական աճի էմպիրիկ հետազոտությունների համար: Ուսումնասիրելով տարիների ընթացքում տարբեր երկրների տնտեսական աճերը՝ Կուզնեցը նկատել էր, որ 18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի վերջ ընկած ժամանակահատվածում մեկ շնչի հաշվով եկամուտներն աշխարհում աճում էին նախադեպը չունեցող բարձր տեմպերով (յուրաքանչյուր տասնամյակը մեկ 15 և ավելի տոկոսով): Այս աննախադեպ աճի դարաշրջանը Կուզնեցն անվանեց «ժամանակակից տնտեսական աճի» դարաշրջանը, որն ըստ նրա՝ սկիզբ է առել հարավարևելյան Եվրոպայում 18-րդ դարի երկրորդ կեսին, այնուհետև տարածվել հարավ և արևելք ու 19-րդ դարի վերջին հասել Ռուսաստան և Ճապոնիա: Կուզնեցը ժամանակակից աճի ակունքները տեսնում էր գիտության և տեխնոլոգիական նորարարությունների մեջ: Պատմական փաստերի ուսումնասիրության վրա հիմնված ժամանակակից տնտեսական աճի իր տեսությունը ամփոփված է «Ժամանակակից տնտեսական աճը» (1966) և «Ազգերի տնտեսական աճը» (1971) գրքերում:

 

Սայմոն Կուզնեցին շատերը ճանաչում են «Կուզնեցի կորի» շնորհիվ, որը վերաբերում է եկամուտների բաշխման և տնտեսական աճի միջև կապերին: Կուզնեցի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թույլ զարգացած երկրներում տնտեսական աճը խորացնում է հարուստների և աղքատների միջև եկամուտների անհավասարությունն, իսկ զարգացած երկրներում, ընդհակառակը, տնտեսական աճը նպաստում է հարուստների և աղքատների եկամուտների միջև տարբերության կրճատմանը: Նա եկավ այն եզրահանգմանը, որ եկամուտների անհավասարությունը տնտեսական զարգացմանը զուգահեռ կրճատվում է: Տնտեսական զարգացվածության և եկամուտների անհավասարության միջև այս կապը ստացավ «Կուզնեցի կոր» անվանումը, որը սկիզբ դրեց եկամուտների անհավասարության բնագավառում ուսումնասիրությունների նոր ալիքի և մինչ օրս հանդիսանում է ամենաշատ քննարկվող ու ուսումնասիրվող հարցերից մեկը:

 

Նոբելյան մրցանակի շնորհման իր ելույթում Կուզնեցը ասում է, որ ինքը սկսել է հետաքրքրվել տնտեսագիտությամբ, որովհետև այս գիտությունը տեսնում էր որպես սոցիալական խնդիրների լուծման բանալի: Նա ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային գործակալության հետազոտական թիմի անդամ էր 1927–1961 թվականներին, խորհրդատվություն էր մատուցում տարբեր երկրների կառավարություններին, դասավանդում էր տնտեսագիտություն և վիճակագրություն առաջատար համալսարաններում, հեղինակել է 31 գիրք և ավելի քան 200 հոդված, որոնցից շատերը սկիզբ են դրել տնտեսական հետազոտությունների խոշոր ալիքների:

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ ACSES:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր