Հ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նախատեսում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը համալրել նաև տնտեսական գործունեության N77․11 դասակարգիչը (Մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ) հայտարարագրած տրանսպորտային ոլորտի ընկերություններով։
Փոփոխության արդյունքում միջոցառման չափանիշներին բավարարող տնտեսվարողները, միջոցառումից օգտվելու նպատակով, կարող են մինչև 2021 թվականի մարտի 14-ը լրացնել էլեկտրոնային դիմում–հայտը՝ կցելով պահանջվող փաստաթղթերը։
Փոփոխության արդյունքում նոր շահառուների փոխհատուցումը ևս տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ, միջոցառմամբ հաստատված նույն պայմաններով՝ այն տարբերությամբ, որ փոխհատուցման երկու փուլի փոխարեն նոր շահառուներին օժանդակությունը կտրամադրվի մեկ անգամով՝ միջոցառմամբ սահմանված աջակցության տրամադրման երկրորդ փուլի ընթացքում։
Միջոցառման մանրամասները հետևյալ հղումով` https://mineconomy.am/page/1801։