ՀՀ վիճակագրական կոմիտեի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021 թվականի հունվարին 2020 թվականի հունվարի նկատմամբ կազմել է -7․5 տոկոս: 2020թ․ դեկտեմբերի նկատմամբ այս տարվա հունվարին ՏԱՑ-ը նվազել է 47%-ով։
2020 թվականի հունվարի նկատմամբ 2021 թվականի հունվարին ՏԱՑ-ի նվազմանը նպաստել են արդյունաբերությունը՝ 10,8 տոկոս, ծառայությունների ոլորտը (առանց առևտրի)՝ -10,3 տոկոս անկումներով։ Առևտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում կրճատվել է 15,1 տոկոսով։
Հունվար ամսին շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,8 տոկոսով։ Գյուղատնտեսության վերաբերյալ ցուցանիշները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով։
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2021թ․ հունվարին արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 16,8 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 11,3, իսկ ներմուծումը՝ 20 տոկոսով: