Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի մամուլի հաղորդագրության՝ նախնական տվյալներով 2020թ․ Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը կազմել է 6 տրիլիոն 183 մլրդ 742 մլն դրամ (մոտ 12 մլրդ 645 մլն ԱՄՆ դոլար) և գրանցվել է 7.6 % տնտեսական անկում։ Ամենախորն ակումը գրանցվել է երկրորդ եռամսյակում՝ -13,7%, երբ կիրառվեցին ընդհանուր սահմանափակումները:
Տնտեսական անկմանն ամենաշատը նպաստել է առևտրի և ծառայությունի ոլորտը՝ – 5․02 տոկոսային կետով, իսկ արդյունաբերությունը՝ – 0.27 տոկոսային կետով, շինարարությունը՝ – 0.41 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը՝ – 0.48 տոկոսային կետով։
Նախորդ տարվա համեմատ 2020թ․ ամենաշատը կրճատվել է առևտրի և ծառայությունի ոլորտը՝ 9,2%։ Մյուս հիմնական ոլորտները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և շինարարությունը, կրճատվել են համապատասխանաբար 1․5 , 4․0 և 6,6 տոկոսով։
2020թ․ ընթացքում հանքարդյունաբերությունն աճել է 12.0 տոկոսով, մշակող արդյունաբերությունը կրճատվել է 3․4 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպումը՝ 45․1 տոկոսով, մանրածախ և մեծածախ առևտուրը՝ 11.7 տոկոսով, իսկ տեղեկատվություն և կապը աճել է 6․2 տոկոսով, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 7․8 տոկոսով։
2020 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 2,087,762 դրամ կամ 4269 ԱՄՆ դոլար։