Սիլվեն Տիմզիտ. Զանգվածներին կառավարելու 10 մեթոդ

Մարդու վարքագծի կառավարումը պետության առաջնահերթություններից է: Ճիշտ է՝ պետությունն ստեղծված է հենց քաղաքացիների շահերը պաշտպանելու համար, բայց առավել հաճախ իշխանություն ունեցող մարդիկ փորձում են կառավարել հենց քաղաքացիներին՝ իրենց դիրքերը պահպանելու համար:

 

Երբ քաղաքացիները սկսում են դժգոհություն ցուցաբերել իշխանությունների վարած քաղաքականությունից, ապա բռնություններից խուսափելու համար իշխանական օղակները գործի են դնում քարոզչամեքենան, որի հիմնական գործիքը ԶԼՄ-ներն են:

 

Ֆրանսիացի գրող Սիլվեն Տիմզիտը կազմել է լրատվամիջոցների միջոցով զանգվածներին մանիպուլյացնելու 10 մեթոդների ցանկ, որը հիմնականում սխալմամբ վերագրվում է ամերիկացի հայտնի լեզվաբան, սոցիալական քննադատ և քաղաքական ակտիվիստ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Նոամ Չոմսկուն, ով նաև երբեմն բնութագրվում է որպես «Ժամանակակից լեզվաբանության հայր»։ Ստորև ներկայացնում ենք այդ մեթոդները։

 

Մեթոդ 1Ուշադրության շեղում

Հասարակությանը ղեկավարելու ամենաառաջին և պարզ միջոցը ժողովրդի ուշադրության շեղումն է քաղաքական և տնտեսական կարևոր իրադարձություններից և որոշումներից՝ լրատվական դաշտը հեղեղելով աննշան նորություններով: Այսպիսով քաղաքացիները հնարավորություն չեն ունենում տեղեկություն ստանալ ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների, տնտեսութան, հոգեբանության, կիբերնետիկայի և այլ զարգացումների մասին: Լրահոսը հագեցած է լինում շոու բիզնեսի, դեղին մամուլի, միստիկային վերաբերող անկարևոր նորություններով, որոնք հիմնված են մարդու բնական բնազդների վրա:

 

Մեթոդ 2. Խնդրահարույց իրավիճակների ստեղծում և դրանց լուծումների առաջարկներ

Տվյալ մեթոդը նաև անվանում են «խնդիր-ռեակցիա-լուծում»: Ստեղծվում է խնդիր, ինչ-որ «իրավիճակ», որը նախատեսված է հասարակության շրջանում որոշակի արձագանք առաջացնելու համար: Իսկ կառավարող օղակների կողմից առաջարկվող լուծումներն առաջին հերթին հենց իրենց են ձեռնտու լինում: Օրինակ՝ քաղաքներում աճում են բռնության դեպքերը կամ արյունալի ահաբեկչական հարձակումներ են տեղի ունենում: Որպես պատասխան քաղաքացիներին առաջարկվում է անվտանգության ապահովման համար ավելի խիստ օրենքների մշակում և ընդունում, որոնք իրականում ոտնահարում են քաղաքացիական ազատությունները կամ սոցիալական իրավունքները: Այդ օրենքները ներկայացվում են որպես «անհրաժեշտ չարություն»: Բայց պետք է հասկանալ, որ ճգնաժամները իրենք իրենցով չեն առաջանում:

 

Մեթոդ 3. Աստիճանաբար կիրառում

Որպեսզի հնարավոր լինի առաջ քաշել հանրության համար ոչ ձեռնտու մի օրենք, կիրառվում է աստիճանական, օրեցօր, տարի առ տարի ներդնելու մեթոդը: Նախորդ դարի 80-90-ական թվականներին նման կերպով գլոբալ տարածում ստացան սկզբունքորեն նոր սոցիալ-տնտեսական պայմանները՝ նեոլիբերալիզմը: Եթե միանգամից տեղի ունենային այնպիսի երևույթներ, ինչպիսիք են՝ պետության դերի նվազագույնի հասցնելը, մասնավորեցումը, անվստահությունը, ոչ կայուն իրավիճակը, մասսայական գործազրկությունը, ցածր աշխատավարձերը, ապա անպայման արդյունքը կհանգեցներ հեղափոխության:

 

Մեթոդ 4. Իրականացման հետաձգում

Հանրության համար ոչ նպատակահարմար որոշումներ անցկացնելու մեկ այլ միջոց է՝ այն ներկայացնել որպես «ցավալի և անհրաժեշտ» գործողություն, որը, սակայն, ուժի մեջ կմտնի ոչ թե հենց այսօր, այս պահին, այլ մոտ ապագայում: Ավելի հեշտ է համաձայնել որոշակի զոհողությունների ապագայում, քան ներկայում։

 

Հասարակությունը միշտ միամտաբար հույս ունի, որ «վաղը ամեն ինչ կփոխվի դեպի լավը», իսկ իրենից պահանջվող զոհողություններից հնարավոր կլինի խուսափել: Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին ավելի շատ ժամանակ ունենալ համակերպվելու գալիք փոփոխությունների հետ:

 

Մեթոդ 5. Դիմել հասարակությանը՝ որպես անմիտ երեխայի

Շատ հաճախ հանրության համար նախատեսված քարոզչություն պարունակող ելույթներում օգտագործվում են այնպիսի փաստարկներ, պերսոնաժներ, բառեր և ինտոնացիա, որոնք կիրառվում են անչափահաս երեխաների հետ շփումներում: Ինչքան շատ են փորձում շփոթեցնել լսողին, այնքան շատ են փորձում օգտագործել ինֆանտիլ լեզվաբանական դարձվածներ: Ինչու՞:

 

Եթե ինչ-որ մեկը շփվում է մարդու հետ այնպես, կարծես նա 12 տարեկան է (կամ ավելի փոքր), ապա քարոզչության պատասխան ռեակցիան լինում է քննադատության բացակայության բավականին մեծ հավանականությունը: Սա բնորոշ է մինչև 12 տարեկան երեխաներին, և հետևաբար ամբոխը ենթագիտակցաբար ունենում է համապատասխան արձագանք:

 

Խոսքը, հումորն այս պարագայում նախատեսված է լայն լսարանի համար: Հարկ է նաև չմոռանալ, որ արդեն իսկ կիրառվում են վերևում և ներքևում ներկայացված շահագործման մեթոդները, որոնք լրացնում են մեկը մյուսին:

 

Մեթոդ 6. Շեշտը դնել էմոցիաների, ոչ թե բանականության վրա

Էմոցիաների վրա ազդեցությունը նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասական հնարք է, որն ուղղված է մարդկանց ռացիոնալ անալիզ անելու հատկության արգելափակմանը և հետևաբար՝ իրավիճակի մասին կրիտիկական մտածելակերպի արգելափակմանը: Մյուս կողմից, զգացմունքների վրա ազդեցությունը հնարավորություն է տալիս բացել ենթագիտակցության դուռը, որպեսզի այնտեղ ներարկվեն մտքեր, ցանկություններ, վախեր, հարկադրանք կամ վարքի կայուն մոդելներ: Այնպիսի հաճախ կրկնվող նախադասությունները, ինչպիսիք են՝ դաժան ահաբեկչությունները, անարդար կառավարությունը, սոված մարդկանց տառապանքը, կադրից դուրս են թողնում կատարվածի իրական պատճառները և մեղավորներին: Զգացմունքները տրամաբանության թշնամին են:

 

Մեթոդ 7. Մարդկանց տգիտության մեջ պահելը՝ զարգացնելով միջակությունը

Այս ռազմավարության իմաստը կայանում է նրանում, որ մարդիկ չբացահայտեն այն մեթոդները, որոնցով իրենք կառավարվում են կամ ենթարկվում կառավարող օղակների կամքին: Կրթության որակը՝ հատկապես միջնակարգ հասարակական դպրոցներում պիտի լինի միջակ, որպեսզի անտեղյակությունը, տգիտությունը, անճաշակությունը դառնա համատարած, և ցածր խավը չկարողանա հաղթահարել դրանք:

 

Մեթոդ 8. Դրդել քաղաքացիներին հիանալ միջակությամբ

Հասարակության մեջ սերմանել այն գաղափարը, որ տգիտությունը, գռեհիկ հումորները, անդաստիարակությունը ժամանակակից են: Այս միջոցը մյուսներից չի տարանջատվում, քանի որ ժամանակակից աշխարհում մեծ քանակությամբ միջակությունների կարելի է հանդիպել ցանկացած սոցիալական ոլորտում, սկսած կրոնից և գիտությունից և վերջացրած քաղաքականությամբ: Սկանդալները, դեղին մամուլը, ցածրակարգ սերիալները, կեղծ հերոսները, կասկածելի հումորը և կիսապոպուլիստական ակցիաները շատ լավ միջոց են հասարակությանը մտահորիզոնն ընդլայնելու փորձերից հետ պահելու համար:

 

Մեթոդ 9Սեփական մեղքի զգացողության ուժեղացումը

Այս մեթոդի միջոցով մարդուն համոզում են, որ միայն ինքն է մեղավոր սեփական անհաջողությունների մեջ, որի պատճառը իր միջակ մտավոր ունակություններն են, նպատակասլացության բացակայությունը: Արդյունքում՝ տնտեսական և քաղաքական համակարգի դեմ պայքարելու փոխարեն, մարդն սկսում է ինքնախարազանմամբ զբաղվել, ինչն էլ հանգեցնում է ճնշված հոգեվիճակի և անտարբերության շրջապատում տեղի ունեցողի հանդեպ:

 

Մեթոդ 10. Իմանալ մարդկանց մասին ավելին, քան նրանք գիտեն

Գիտության զարգացումը վերջին 50 տարիներին հանգեցրել է նրան, որ մեծացել է տեղեկատվության հասանելիության անդունդը հասարակ անձանց և իշխող վերնախավի միջև:

 

Կենսաբանության, նեյրոկենսաբանության և կիրառական հոգեբանության շնորհիվ «համակարգը» ունի առաջատար գիտելիքներ մարդու մասին, ինչպես ֆիզիոլոգիայի, այնպես էլ հոգեբանության ոլորտում: «Համակարգը» ունի ավելի շատ գիտելիք մարդու մասին, քան մարդը գիտի, հետևաբար նա ունի ավելի մեծ իշխանություն և կառավարման ավելի մեծ հնարավորություններ:

 

Թարգմանությունը՝ Տիգրանուհի Գրիգորյանի

Նյութի սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր