Գործարարները քննադատում են ՏՄՊՊՀ նոր օրենքը

Հայաստանի Տնտեսական մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կառավարությանն է ներկայացրել Տնտեսական Մրցակցության Պաշտպանության նոր օրենքի նախագիծ, որը կառավարությունն արդեն ուղարկել է Ազգային Ժողով՝ հաստատման։

 

ՏՄՊ օրենքի նախագիծը ենթադրաբար քննարկման է դրվել աշնանը, սակայն գործնականում չի քննարկվել, որովհետև որևէ մեկը ի վիճակի չէր պատերազմի և հետպատերազմական զարգացումների ժամանակ կենտրոնանալ նման խնդրի վրա և մասնակցել քննարկմանը։ Մենք այդ մասին իմացանք, երբ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց նախագիծը։ Նախագիծը քննարկվող 12 հարցերից 11-րդն էր և ընդունվեց գործնականում առանց քննարկման՝ որպես հերթական հարց, որին պետք էր հավանություն տալ։ Այնուհետև նախագիծը, նույն ոճով, առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում։ Որոշ բողոքներից հետո ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը փետրվարի 1-ին օրենքի քննարկում կազմակերպեց, որտեղ խիստ քննադատություններ հնչեցին, մասնավորապես պատշաճ քննարկումներ չկազմակերպելու համար։ Հաջորդ օրը, փետրվարի 2-ին, ՏՄՊՊՀ-ն օրենքի նախագիծը ուղարկեց Հայաստանի բազմաթիվ կազմակերպությունների, խնդրելով 113 էջանոց նախագծի մասին կարծիք տալ մինչև փետրվարի 5-ը։ Այնպես որ Ազգային Ժողովում, երկրորդ ընթերցման ժամանակ, մենք հավանաբար կլսենք, որ օրենքն ամենալայն քննարկումներ է անցել։

Մինչդեռ այս օրենքը ցանկացած երկրի տնտեսական քաղաքականության ամենակարևոր օրենքն է։

 

Մենք գործի բերումով առնչվել ենք Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության իրողությանը, բավական լավ գիտենք ինչպես գործող օրենքը, այնպես էլ ներկայացված նախագիծը։ ՏՄՊ օրենքի նախագիծը համարում ենք հակամրցակցային, հակատնտեսական, հակաիրավական, անտրամաբանական, հականերդրումային։ Այն ուղղակի վնասակար է մեր տնտեսությանը։

113 էջանոց օրենքի լուրջ վերլուծությունը երկար ամիսներ կպահանջեր։ Այստեղ ուղղակի կնշենք մի քանի կարևոր դրույթներ։ Բերված օրինակները հիմնականում կվերաբերեն մենաշնորհ կամ գերիշխող դիրքի կարգավորմանը և պատիժներին։ Այստեղ են շուկայական, մրցակցային գործընթացների հիմնական խնդիրները։ Այս թեմայով մենք հրապարակել ենք նյութեր, որոնք կարող եք նայել հետևյալ հղումներով` https://www.hamakarg.am/?p=5359 և  https://www.hamakarg.am/?p=5382։

 

Օրենքի հիմքում դրված է երկու կոնցեպտուալ սխալ մոտեցում, որոնց հիման վրա էլ ձևավորվել է ամբողջ օրենքը։

 

Առաջինը՝ Տնտեսական մրցակցության պաշտպանությունը ենթադրում է, որ երկրում շուկայական, ազատ մրցակցային տնտեսական համակարգ է, ինչը և ամրագրված է մեր սահմանադրությունում։ Ազատ մրցակցությունը ապահովում է, որ լավ աշխատողը ավելի մեծ շահույթ ստանա։ Շահույթը նորարարությունների և զարգացման խթան է։ Ամբողջ աշխարհում որևէ ոլորտի ամենաշահութաբեր կազմակերպություններն օրինակ են հանդիսանում բոլորի համար։ Մինչդեռ մեր օրենքը սահմանում է, որ շատ թե քիչ հաջողակ կազմակերպությունները պետք է հիմնավորեն իրենց արտադրանքի գինը և թե ինչքան շահույթ կարող են նրանք ստանալ, այլապես կհետևեն պատիժներ։ Սա սովետական տնտեսական մոդելի մոտեցումն է, ոչ թե ազատ մրցակցային մոդելի։

Կարևոր է նշել, որ արտադրանքի գինը և շահույթը կարգավորելու այս մոտեցումը կա միայն Ռուսաստանի, Ղազախստանի և Հայաստանի օրենքներում։

 

Երկրորդը՝ Օրենքը մրցակցությունը խրախուսելու և խախտումները կանխարգելելու համար պետք է լինի, այլ ոչ բիզնեսին պատժելու։ Սակայն ՏՄՊՊՀ նախագահի խոսքերով, իրենց գործը կանխարգելելը չէ, «այլ միայն ու միայն պատժելը՝ շատ չոր, շատ ցավոտ, շատ դաժան պատժելը»։ Այս տրամաբանությամբ էլ գրված է ամբողջ օրենքը։ ՏՄՊՊՀ նախագահի խոսքը նայեք այս հղումով՝ https://www.hamakarg.am/?p=5342։

 

Այսպիսով՝ Ազատ մրցակցությունը պաշտպանելու և խախտումները կանխարգելելու մոտեցման փոխարեն ՏՄՊՊՀ-ն ընտրել է մրցակցությունը սովետական մեթոդներով կաշկանդելու և դաժանագույն պատժելու մոտեցումը։

 

Անիմաստ է փորձել այս մոտեցումներով գրված 113 էջանոց օրենքը լուրջ վերլուծության ենթարկել։ Ուղղակի թվարկենք մի քանի առավել անընդունելի հոդվածներ։

 

Գերիշխող դիրք – գնի հիմնավորում

Օրենքը սահմանում է, որ կան մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ։ Այդ կազմակերպությունները չեն կարող իրենց արտադրանքի գինը դնել իրենց ցանկությամբ, այլ գինը պետք է հիմնավորեն տվյալ արտադրանքի ինքնարժեքով։ Նրանք նաև պարբերաբար ՏՄՊՊՀ պետք է ներկայացնեն պահանջված տեղեկատվությունը։ Սա սովետական համակարգի Գների Պետական Կոմիտեի դերն է։ Կազմակերպության տնօրինությունը այս արգելքը հեշտությամբ կարող է շրջանցել։ Նա պարզապես շահույթին և ներդրումներին ուղղվող գումարն էլ աշխատավարձի ձևով կստանա։ Այսպիսով՝ կմեծանա ինքնարժեքը, կհիմնավորվեն ամենաանհավանական գները, բայց նաև կզրոյանա շահույթը, որը պետք է ուղղվեր ներդրումներին։ Վերջերս Ազգային Ժողովում հանքարդյունաբերության վիճակի քննարկումների ժամանակ ասվեց, որ մետաղարդյունահանող 30 ընկերություններ տարիներ շարունակ աշխատում են զրո շահույթով։ Եթե գինը հիմնավորելու և շահույթը պատժելու դրույթները մնան, Հայաստանում ներդրումներ կանեն միայն հանքարդյունահանողները՝ գան, թալանեն, գնան։

Թող որևէ մեկը չմտածի, որ ինքը փոքր է և գերիշխողի կամ մենաշնորհի սահմանման տակ չի ընկնի։ ՏՄՊՊՀ-ն վերջերս մի արտառոց որոշում կայացրեց, ըստ որի պայմանագրով իրար հետ աշխատող երկու կազմակերպություններից մեկը, այդ պայմանագրի սահմաններում, ունի մենաշնորհ դիրք, (այսինքն սահմանեց շուկա բաղկացած մեկ անձից) և տուգանեց քսան միլիոն դրամ։ https://24news.am/news/106924։

 

Սահմանվում է տուգանք կազմակերպության ամբողջ հասույթի մինչև 10%-ի չափով, անկախ նրանից, թե ինչքան է խախտումը։ Օրինակ՝ 10 մլրդ հասույթ ունեցող կազմակերպությանը կարող են տուգանել 1 մլրդ, թեև «խախտումը» ընդամենը 2 միլիոն է։

 

Օրենքի 90, 101 հոդվածները սահմանում են, որ կարելի է արգելանք դնել կազմակերպության գույքի և հաշիվների վրա, ինչպես նաև ստիպել կազմակերպությանը անել գործողություններ, որոնց նա համաձայն չէ, առանց դատարանի որոշման, և Հարկադիր Կատարողը պարտավոր է դա ապահովել։ Հանձնաժողովի նախագահը դա հիմնավորում է այսպես, որ մի հիպոթետիկ հանցագործ կարող է ծանրաբեռնված դատարանների պատճառով, տարիներով խուսափել տուգանքը վճարելուց։ Այսինքն, դատական բարեփոխումները չեն ստացվում, դատարանի լիազորությունը վերցնում է ՏՄՊՊՀ-ն։

 

Քրեական: Հոդված 195

Նախագծով սահմանվում է փոփոխություն քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածում։ Եթե հոդվածից, թվարկված արարքներից և պատիժներից, առանձնացնենք նրանք, որոնք վերաբերվում են շահույթին, կստանանք հետևյալը՝

Հոդված 195

1. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը (շահույթ ստանալը), որի արդյունքում ապրանքային շուկայի մասնակիցը ստացել է խոշոր չափով շահույթ (մեկից հինգ միլիոն դրամ

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2․ Նույն արարքները, որոնք կատարվել են՝

5) առանձնապես խոշոր չափով շահույթ ստանալով (հինգ միլիոն և ավել դրամ

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

Այսինքն՝ շահույթով աշխատելու համար կարելի է ազատազրկվել ութ տարի և զրկվել տուն ու տեղից։

Համոզվելու համար, որ մեջբերման ժամանակ իմաստի աղավաղում չկա, նայեք օրենքի նախագիծը։

 

Պետական օժանդակություն։ Օրենքն արգելում է պետական որևէ օժանդակություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով։ Ըստ երևույթին ինչ որ կանոնակարգում գրված է, որ կառավարությունը կարող է ամեն միջոցներով խրախուսել տնտեսվարողներին։ Կառավարությունն էլ տնտեսական հարցերում իր հիմնական գործը դարձրել է արտոնություններ բաժանելը, ինչը մենք անընդհատ տեսնում ենք կառավարության նիստերի հեռարձակման ժամանակ։ Միայն Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում 700-ից ավելի կազմակերպություններ ազատված են հարկերից, ինչով կոպտորեն ոտնահարվում է մյուսների մրցակցային իրավունքները։ ՏՄՊՊՀ-ի կարծիքով, դա ճիշտ է։

 

Ստվեր։ Մեր այն դիտողությանը, որ ստվերը լուրջ խախտում է օրինական դաշտում աշխատողների մրցակցային իրավունքները, ՏՄՊՊՀ-ն պատասխանեց՝ բա մենք ի՞նչ անենք, դա մեր ի՞նչ գործն է, թող ՊԵԿ-ը զբաղվի։ Բայց մրցակցության պաշտպանությամբ դուք եք զբաղվում։ Եթե կարելի է տուգանելու համար ներգրավել Հարկադիր Կատարողին, կամ դատախազությանը, գուցե ստվերից տուժողների մրցակցային իրավունքները պաշտպանելու համար էլ կարելի է ՊԵԿ-ին ներգրավե՞լ։

 

ՏՄՊՊՀ պատասխանատվությունը

Տնտեսական մրցակցության որոշ խախտումներ, օրինակ հակամրցակցային համաձայնությունները շատ վտանգավոր են, շատ դժվար են բացահայտվում և իհարկե խստագույնս պետք է պատժվեն։

Բայց մենաշնորհ և գերիշխող դիրքի չարաշահումները Հայաստանում կատարվել են միայն պետության հովանավորությամբ, հիշենք օրինակ՝ բանանի, շաքարավազի, բենզինի և շատ այլ օրինակներ։ Այդ խախտումները չէին վերանում տուգանքներով, գները չէին իջնում։ Եւ երբ 2018 թ. մայիսին վերացվեցին պետականորեն պահպանվող մենաշնորհները, շուկա մտան այլ խաղացողներ և առաջացավ ազատ մրցակցություն, գները միանգամից դարձան տրամաբանական։ Այդ խախտումները ակնհայտ են առաջին իսկ օրվանից և եթե անմիջապես չեն կանխվում, այլ տևում են երկար ժամանակ, ապա դա միայն ու միայն ՏՄՊՊՀ բացթողումն է։ Այդպիսի խախտումների համար առաջին հերթին պետք է պատժվի ՏՄՊՊՀ-ն։

 

Մեզ թվում է ներկայացված օրենքը ՊԵԿ-ին ատրճանակներ բաժանելու տրամաբանության մեջ է։ Կառավարությունը հավանաբար որոշել է, որ տնտեսական հեղափոխության չկայանալու մեղավորները գործարարներն են և այժմ անխնա պատժելու է նրանց։

 

Մեր եզրակացությունը՝

  • Օրենքը ենթակա չէ խմբագրումներով լավացնելու:
  • Պետք է ընդունել մրցակցության պաշտպանության ճիշտ հայեցակարգ և մշակել նոր օրենք։ ՏՄՊՊՀ-ի առաքելությունը և նպատակները շատ լավ շարադրված են իրենց կանոնադրության մեջ։
  • Օրենքը պետք է մշակեն Էկոնոմիկայի նախարարությունը և գործարարները, համատեղ։
  • Իրավաբանները պետք է, միայն, խմբագրեն իրավական ձևակերպումները։

 

Աշոտ Խաչատրյան

Հայկական Ծրագրեր ընկերության նախագահ

 

Վահե Վարսանյան

Վագա Ֆարմ ընկերության հիմնադիր

 

Արմեն Գրիգորյան

Ագրոտեք ինվեստ ՍՊԸ, Լուսակերտի թռչնամսի ֆաբրիկայի տնօրեն

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր