Փետրվարի 1-ին ԱԺ-ում կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով: «Earlyone» ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից գնված մեկ «Հերմես» ԱԹՍ-ն արժե 30 մլն դոլար, իսկ Հայաստանի գիտությանը տրամադրվող բյուջեն ընդամենը 26 միլիոն է:
Գ․ Սաֆարյանի խոսքով՝ գիտությանը հատկացվող ֆինանսավորումը պետք է լինի բյուջեի առնվազն 4 տոկոսը կամ ՀՆԱ-ի 1 տոկոսը. «Տնտեսությունը ավելի շուտ ոտքի կկանգնի գիտության զարգացմամբ: Եթե հիմա չանենք այս փոփոխությունը, կկանգնենք հերթական պարտության առաջ»: