ՀՀ վիճակագրական կոմիտեի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020թ. հունվար-դեկտեմբերին 2019թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ կազմել է -7․5 տոկոս: 2019թ․ դեկտեմբերի նկատմամբ նախորդ տարվա դեկտեմբերին ՏԱՑ-ը նվազել է 8․9%-ով։
2019թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ 2020թ. հունվար-դեկտեմբերին ՏԱՑ-ի նվազմանը նպաստել են արդյունաբերությունը՝ 0․9 տոկոս, շինարարությունը՝ -9․5 տոկոս և ծառայությունների ոլորտը (առանց առևտրի)՝ -14․7 տոկոս անկումներով։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1,4%-ով։ Իսկ առևտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում կրճատվել է -14%-ով։
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2020թ․ հունվար-դեկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 13․2 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 3․9, իսկ ներմուծումը՝ 17․7 տոկոսով: