Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ներկայացրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը, ըստ հանձնաժողովի նախագահ Գ.Գևորգյանի, իր առաքելությունը տեսնում է բացառապես պատժելու մեջ և ըստ այդմ կազմել է Օրենքի փոփոխությունները։ Նոր օրենքով ՏՄՊՊՀ-ն գործարարներին պատժելու անսահմանափակ հնարավորություն է ստանում, ընդհուպ մինչև 8 տարի բանտարկելը և գույքը բռնագրավելը։
Համակարգ կենտրոնի կայքում տեղադրված «Ես պատժում եմ» տեսանյութում ներկայացված է ՏՄՊՊՀ նախագահի տեսակետը իր առաքելության մասին։
Այժմ ներկայացնում ենք «Հայկական Ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանի մասնագիտական տեսակետը մրցակցության և Օրենքի փոփոխությունների մասին։
Գործարարներին, տնտեսագետներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրում ենք միանալ քննարկմանը։