Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2020թ. հունվար-դեկտեմբերին» մամուլի հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.4%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.9-3.7%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 3.3%-ով:
2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 35.9% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 6.5% գնաճ:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 4.2% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.3% և 10.0%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1% և 2.2% ):
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3.6% գնաճ: Ձվի գինը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ աճել է 18.5%-ով, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 13.1%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 38.1%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3.0% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6% գնանկում, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 1.1% գնաճ (թռչնամսի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 6.5%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 8.3%):
2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյի՝ 0.5% գնաճ:
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.6%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ 0.3% հավելաճ: