ՀՀ վիճակագրական կոմիտեի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020թ. հունվար-նոյեմբերին 2019թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ կազմել է -7․2 տոկոս: Նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ այս տարվա նոյեմբերին ՏԱՑ-ը նվազել է 10․3%-ով։
2019թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ 2020թ. հունվար-նոյեմբերին ՏԱՑ-ի նվազմանը նպաստել են արդյունաբերությունը՝ 0․2 տոկոս, շինարարությունը՝ -11․2 տոկոս և ծառայությունների ոլորտը (առանց առևտրի)՝ -13․6 տոկոս անկումներով։ Գյուղատնտեսության ցուցանիշները հրապարկվում են եռամսյակային կտրվածքով։ Իսկ առևտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում կրճատվել է -13․5%-ով։
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2020թ․ հունվար-նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 12․4 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 5․2, իսկ ներմուծումը՝ 15․9 տոկոսով: