ՀՀ վիճակագրական կոմիտեի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020թ. հունվար-հոկտեմբերին 2019թ. հունվար-հոկտեմբերի նկատմամբ կազմել է -6․7 տոկոս: Նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ՏԱՑ-ն այս տարվա հոկտեմբերին նվազել է 8․1 %-ով։
2019թ. հունվար-հոկտեմբերի նկատմամբ 2020թ. հունվար-հոկտեմբերին ՏԱՑ-ի նվազմանը հիմնականում նպաստել են շինարարությունը՝ -13․3 տոկոս և ծառայությունների ոլորտը (առանց առևտրի)՝ -12․8 տոկոս անկումներով։ Առևտրի շրջանառությունը կրճատվել է 12․5 %-ով։ Թույլ աճ է գրանցել միայն արդյունաբերության ոլորտը՝ 0․5 տոկոս։ Գյուղատնտեսության ցուցանիշները հրապարկվում են եռամսյակային կտրվածքով։
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 2020թ․ հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 11․4 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 4․4, իսկ ներմուծումը՝ 14․9 տոկոսով: