Քայլ 2, որի համար ոչ ոք չէր պախարակի

Գործարար միջավայրի և այն կարգավորող օրենսդրական դաշտի վերաբերյալ «Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնի նախաձեռնած քննարկումների շրջանակներում ներկայացնում ենք տնտեսագետ, «3A partners» ընկերության հիմնադիր Արամ Աշուղյանի հոդվածը՝ հարկային և մաքսային ոլորտների, ՀԴՄ կտրոն չտրամադրելու խնդիրների վերաբերյալ։ Այս հոդվածը նախորդ երկու՝ «Տնտեսական հեղափոխություն. Չստացված կադրեր» և «Քայլ 1․ Օբյեկտիվ անհրաժեշտություն» հոդվածների շարունակությունն է։

 

Հարկային վարչարարություն

 

Տարիներ շարունակ ասել ենք, սակայն միայն համաճարակի պայմաններում ստիպված իրականացված ստուգումները ցույց տվեցին, որ կարելի է հարկ վճարողի գործունեությունը ստուգել նրա հաշվապահական բազաների ուսումնասիրման և հայտնաբերված առերևույթ խախտումները հարկ վճարողի ներկայացուցիչների հետ գրավոր (էլեկտրոնային գրագրությամբ) քննարկելու ճանապարհով:

 

Արդեն այս փորձն ունենալով՝ գործող օրենսդրությունը կարելի է փոփոխել այնպես, որ սա դառնա պարտադիր այն հարկ վճարողների համար, որոնք իրենց հաշվապահական և հարկային հաշվառումները (սա էլ մի առանձին խնդիր է) վարում են հաշվապահական ծրագրերի միջոցով: Այսօր փաստաթղթաշրջանառության 99 տոկոսը էլեկտրոնային է, և ստուգող տեսուչներին հասանելի են այդ փաստաթղթերը իրենց աշխատավայրերում: Հաշվապահական տվյալները համադրելով ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա փաստաթղթերի հետ՝ հնարավոր է ստուգել հարկ վճարողի կողմից հանձնված հաշվետվությունների ճշմարտացիությունը: Իսկ հարկ վճարողին կարելի է և պետք է այցելել միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է հայտնաբերել նրանց կողմից թաքցված աշխատակիցներին և հասույթները՝ հսկիչ գնումներ իրականացնելիս: Այս վերջիններիս քանակը և բիզնեսի վերահսկողության գործառույթներում մշտապես առկա նյարդային վիճակը կարելի է մեղմել հաշվապահական և հարկային հաշվառման նույնացմամբ:

 

Հարկային և հաշվապահական հաշվառումը տարիներ շարունակ միմյանցից հեռացվել է հարկային քաղաքականություն մշակող անձանց կողմից ստուգման ֆոբիայով տառապելու և, արդյունքում՝ հարկային քաղաքականությունը և գործառույթները տարիներ շարունակ խստացնելու և բիզնես տրամաբանությունից դուրս բերելու միջոցով: Սրան պետք է տալ հստակ գնահատական և փակել այս էջը: Բիզնեսը չպետք է հարկեր վճարի չստացված շահույթներից, չպետք է ավելացված արժեքի հարկ վճարի, եթե գործունեության արդյունքում արժեք չի ավելացել, չպետք է հարկի կանխավճար վճարի։ Ընդհանուր հարկման դաշտում գործող բիզնեսը չպետք է հարկային հաշվով ձեռքբերում ունենա, սակայն չհաշվանցի ձեռքբերման (ներմուծման) ավելացված արժեքի հարկը, բիզնեսը պետք է միտված լինի դեպի իր շահույթը և այդ շահույթից կատարի մասհանում բյուջեին՝ հարկի տեսքով:

 

Ոչ շահութաբեր տնտեսվարողից՝ եկամտից բխող ուղղակի հարկ գանձելը չի նպաստում բիզնեսի կայացմանը, զարգացմանը, դա անտնտեսվար մոտեցում է սեփական երկրի հարկ վճարողների հանդեպ: Միևնույն ժամանակ ուշադիր է պետք լինել տարիներ շարունակ վնասներ հայտարարագրող տնտեսվարողների նկատմամբ և անհրաժեշտ է նրանց գործունեությունը նախ վերլուծել, անդրադառնալ նրանց բաժնետերերի հայտարարագրերին, այնուհետև ստուգել կազմակերպության հարկերը վճարելու տեսանկյունից և չարաշահումներ նկատելու դեպքում տալ իրավական գնահատական:

 

Այս նկատառումով ենք ասում, որ ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը շատ արդյունավետ գործիք է նախևառաջ ֆինանսատնտեսագիտական վերլուծության համար, ինչը սակայն ներկայումս նախկինի պես օգտագործվում է և կարող է օգտագործվել միայն պետական պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց քաղաքական և քրեական պատասխանատվության նկատառումներով:

 

Պետք է փորձագիտական մակարդակով քննարկել և գնահատական տալ մի շատ կոնկրետ հարցի․ ինչու՞ է վերջնական սպառողին՝ բնակչությանը, ապրանքներ վաճառող կամ ծառայություններ մատուցող բիզնեսը խուսափում հայտարարագրել իր հասույթները, մասնավորապես՝ տրամադրել ՀԴՄ կտրոն, և հատկապես պատասխանել այն հարցին, թե ինչու է այդ գործելաոճը նրան հաջողվում:

 

ՀԴՄ կտրոն տրամադրում են այն դեպքերում, երբ․

1․ կա ուժեղ վերահսկողություն,

2․ կա բարոյական կողմ․ «ես աշխատում եմ, ուստի պետք է վճարեմ հարկեր»,

3․ կա բիզնես մշակույթ (գործարարը պաշտպանում է իր գնորդի շահերը՝ նրան տրամադրելով փաստաթուղթ՝ ՀԴՄ կտրոն, որը փաստում է վճարման կատարումը, որով գնորդը կարող է, մասնավորապես, հետ վերադարձնել ապրանքը)

4․ ստիպված է աշխատել այնպիսի հաշվառման համակարգում, որը հնարավորություն է տալիս բացահայտել ստվերը, ապրանքային պակասորդը, թաքցված եկամուտները։

 

Տարիներ շարունակ մեր երկրում օրենսդրական փոփոխությունների հետևանքով ներդրվել է մի օրենսդրություն, որը շեշտը դրել է միայն առաջին պայմանի՝ ուժեղ վերահսկողության վրա։ Ինչու՞։ Որովհետև ուժեղ վերահսկողական գործիքները ենթադրել են համակարգված կոռուպցիայի հնարավորություն՝ բիզնեսին նետված խայծի պարագայում (գործիր շրջանառության հարկի դաշտում ու մի հաշվառիր, հասույթ ցույց տուր այնքան, որքան կասենք և տարեկան մեզ այսքան գումար տուր)։

 

Սա կանաչ ճանապարհ է կոռուպցիայի համար, քանի որ վերահսկողական նման լծակներով է զինված վարչական մարմինը, որի կողմից «հսկիչ գնումներ» կատարելու հնարավորությունները սահմանափակված չեն, իսկ պատասխանատվությունն աճում է պրոգրեսիվ կերպով։ Ուստի 2-3 ամսվա մեջ վարչական մարմինը կարող է կասեցնել ցանկացած բիզնեսի գործունեություն՝ թե՛ ուղղակի իմաստով, թե՛ նրան գցելով այնպիսի հարկման դաշտ, որտեղ նա չի կարող մրցակցել իր կաշառք տվող մրցակիցների հետ։

 

Իսկ ի՞նչ է անում մեր կառավարությունը հեղափոխությունից հետո։ Տարիներ շարունակ այս գործելաոճի կնքահայրերին թողնելով իրենց պաշտոններին, գնահատական չտալով այս երևույթին՝ նա ՀԴՄ կտրոն տրամադրելու պրոբլեմատիկան տեսնում է միայն երկրորդ՝ բարոյական, պատճառներով։ Նա գտնում է, որ մեր գործարարը չի ցանկանում հարկ տալ, քանի որ նա իր բնույթով «զինվորի հաց գողացող է», ըստ էության սրբապիղծ, քանի որ մեր ազգը Արցախյան գոյամարտից, Ապրիլյան պատերազմից և Տավուշյան դեպքերից հետո սրբացնում է իր զինվորներին։

 

Սակայն նման հուզական որակումներ տվողը առնվազն հեռու է տնտեսությունից, տնտեսագիտությունից, հարկային վարչարարությունից, բիզնես-տրամաբանությունից, ինչպես նաև զորք ու զինվորից, եթե չասեմ, որ այսպիսի որակումներ տվողը զուրկ է տարրական առաքինությունից․ նա անզուսպ է և անկիրթ, նա ունակ չէ քննարկել խնդիրը մասնագետների հետ թեկուզ և այն պատճառով, որ նրան չեն շրջապատում մասնագետներ։ Դա այդպես է, քանի որ թվարկածս ՀԴՄ կտրոն տրամադրելու 4 դեպքերից ամենակարևորը և ամենաարդյունավետը չորրորդ դեպքն է․ «ստիպված է աշխատել այնպիսի հաշվառման համակարգում, որը հնարավորություն է տալիս բացահայտել ստվերը, ապրանքային պակասորդը, թաքցված եկամուտները»։

 

Իսկ ինչու՞ է այս պայմանը հետևողականորեն հանվել հարկային օրենսդրությունից՝ շրջանառության հարկի ներկա տեսքով ներմուծմամբ. միայն կոռուպցիայի համար պարարտ հող նախապատրաստելու նպատակով՝ իբրև թե մանր վաճառականների պահանջներին տեղի տալով։ Արդյունքում, ունենք տեխնոլոգիական առաջընթաց կիրառող հարկ վճարողներ, որոնց գլխին պատուհաս են դարձել ե-ինվոյսինգը, էլեկտրոնային ստորագրությունները, նանոտեխնոլոգիական ՀԴՄ սարքերը, ՀԴՄ սարքերի մեջ առանձնացված մի քանի բաժինները, Ա և Բ սերիայի հաշիվ-ապրանքագրերը, ապրանքների մատակարարման հաշիվները, ծառայությունների մատուցման հաշիվները:

 

Գործարարը արդեն նորմալ վաճառող չի կարողանում ընդունել աշխատանքի, ով կտիրապետի գործարքների փաստաթղթավորման այս պահանջներին՝ չլինելով հաշվապահ: Այ, սրան է պետք քաղաքական ու իրավական գնահատական տալ և սկսել շտկել հարկային օրենսդրությունը, ինչը ոչ միայն չարվեց ու չի արվում, այլ չկա գիտակցում, որ անհրաժեշտ է անել։

 

Մաքսային ոլորտ

 

Մաքսային ոլորտում ամենամեծ դժգոհություն առաջացնող հարցը տնտեսվարողների կողմից ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրից ներմուծվող ապրանքների համար սահմանին (մաքսազերծման ժամանակ) վճարվող ավելացված արժեքի հարկն ու մաքսատուրքերն են, այդ ընթացքում ապրանքների պատանդի կարգավիճակն է և ներմուծման փաստաթղթեր ունենալու պարագայում պետության կողմից ներմուծվող ապրանքների գների սահմանումն է (հսկիչ գները): Այնինչ վերը մենք խոսեցինք այն մասին, որ ավելացված արժեքի կանխավճար, որպիսին հանդիսանում է սահմանին վճարված ԱԱՀ-ն, ինքնին տվյալ անուղղակի հարկի դեգրադացիայի արդյունք է:

 

Ներմուծման պահին չկա արժեքի ավելացում: Պատմականորեն այն ներդրվել է (սահմանին սկսել է գանձվել), քանի որ այդ պատմական ժամանակահատվածում չկար տնտեսական գործունեության վերահսկողության բավարար տեխնոլոգիական լուծումներ: Ապրանքների ներմուծման ժամանակ սահմանային կետում մաքսազերծման անվան տակ ներմուծողից գանձում էին ավելացված արժեքի հարկ, որպեսզի տվյալ տնտեսվարողը ապրանքի խմբաքանակն իր պահեստ մուտք անելուց հետո եթե այն նույնիսկ ավելի ցածր գնով վաճառի, կամ եթե ընդհանրապես մուտք ցույց չտա և առանց փաստաթղթավորման վաճառի, գոնե սահմանին վճարված ԱԱՀ-ն դառնա պետությանը վճարված հարկի նվազագույն շեմ: Դրանից հետո կիրառության մեջ դրվեցին պարզեցված հարկատեսակներ, սակայն սահմանին ԱԱՀ վճարելու պարտավորությունը մնաց նաև նրանց համար:

 

Պարզեցված հարկի (ներկայումս շրջանառության և միկրոձեռնարկատիրության հարկման) դաշտում գործող տնտեսվարողը իր կողմից ներմուծվող ապրանքների համար վճարում է ԱԱՀ, որը հետագայում չի կարողանում հաշվանցել: Իսկ ավելացված արժեքի հարկը, ինչպես գիտենք, անուղղակի հարկ է: Այս պարագայում այն դառնում է ուղղակի հարկատեսակ: Հենց սա է պատճառը, որ շրջանառության հարկի դաշտում աշխատող հարկ վճարողների համար սահմանված են հասույթից բխող հարկի դրույքաչափեր, քանի որ ենթադրվում էր, որ այս հարկ վճարողները, ճիշտ է վճարում են հասույթից 1.5 տոկոս հարկ, սակայն նրանք միջնորդավորված ձևով իրենց խոշոր մատակարարներին և ներմուծումների ժամանակ վճարում են անուղակի հարկեր, որոնք չեն հաշվանցում հետագայում:

 

Սակայն օրենսդրությունը մշակեցին այնպիսի հանցավոր սխալներով, որ թույլ տվեցին նրանց չփաստաթղթավորել իրենց ծախսումները, ձեռք բերումները և, այդպիսով իսկ, չվճարել այդ միջնորդավորված հարկը տեղական մատակարարների միջոցով: Տեղական մատակարարները այս մասով մտան շատ մեծ ստվերի մեջ, կանգնեցին իրենց պահեստները «մաքրելու» պարտադրանքի առաջ: Մի սխալը ծնեց բազմաթիվ այլ ու շատ ավելի հանցավոր սխալներ (կեղծ խանութներ, անապրանք փաստաթղթեր և ՀԴՄ կտրոններ, որոնց դեմն առնելու համար արդեն ստիպված եղան խստացնել պատասխանատվությունը նմանօրինակ դեպքերի համար): «Հարկային օրենսդրության և բիզնեսի խաղի կանոնների այլասերում» երբ ասում ենք, հենց սա՛ ի նկատի ունենք:

 

Նման մի ցցուն օրինակ էր նվազագույն շահութահարկի (1 տոկոս) կանխավճարների տխրահռչակ նորմը, ինչպես նաև ներկայումս գործող շահութահարկի կանխավճարների պարտավորությունը (նախորդ տարվա շահութահարկի 80 տոկոսի չափով կատարումը կամ իրացման շրջանառությունից 2 տոկոս շահութահարկի կանխավճարը). դեռ չկա շահույթ, սակայն կա այն կանխավճարի տեսքով կատարելու պարտավորություն:

 

Հայտնի է, որ մեր տնտեսության հիմնական հիվանդությունը ֆինանսական հոսքերի անկայունությունն է: Հաճախ հոսքերն ավելի կարևոր են, քան ապրանքների և ծառայությունների գները: Սա է պատճառը, որ մեր երկրում նույնիսկ ամենացածրարժեք սարքը մարդիկ գնում են ֆինանսական կազմակերպությունների կողմից ձևակերպվող սպառողական վարկերի, լիզինգների, օվերդրաֆտների միջոցով: Սա է պատճառը, որ մարդիկ պատրաստ են 150-200 տոկոսով ֆինանսավորում ստանալ մասնավոր վարկային կազմակերպությունների կողմից:

 

Տարատեսակ ծառայությունների դիմաց վճարման տեսքով ստացվում է, որ մարդը վերցնում է 100՛000 դրամ վարկ և որոշակի ժամկետում հետ վերադարձնում 200՛000 դրամ։ Ինչու՞։ Որովհետև նրան հետաքրքրում է 100՛000 դրամը միանգամից՝ ամսական 5՛000-ական դրամ հետ վճարումների պարագայում: Այս նույն գործընթացը մեր չինովնիկները փաթաթել են բիզնեսի վզին: Հաճախ կարելի է լսել չինովնիկից այն միտքը, որ կանխավճարներ կատարելով բիզնեսի համար հետո հեշտ է լինում հոսքերի առումով: Սա ոչ այլ ինչ է, քան բիզնես անելու տրամաբանությունից հեռու մարդու դատողություն: Ահա այս բիզնես տրամաբանությունն է խախտված մեր երկրում հենց սահմանից սկսած, ներմուծման գործարքից սկսած:

 

ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներմուծում իրականացնելիս՝ մեր հարկ վճարողները հանկարծ տեսան, որ իրենց ներմուծած ապրանքը որպես «գրավ» չի մնում մաքսատանը մինչև դրանց համար համապատասխան վճարներ կատարելը, այդ հարկերը չեն հաշվարկում մաքսային բրոքերները, որոնք հարկ վճարողին ծառայություններ մատուցելուն են կոչված, սակայն չգիտես ինչու ամեն ինչ հարցնում են մաքսավորներից ու գերակշռող մասը բացահայտ սերտաճած է նրանց հետ, և տպավորություն է ստեղծվում, որ նրանք կախված են մաքսավորից ու նրանց կամքն են կատարում: «Չգրավադնելով» մաքսատանը՝ ներմուծողը ապրանքները տեղափոխում է իր պահեստ և սկսում օգտագործել արտադրության մեջ կամ իրացնել այն, իսկ հարկը վճարում է համաձայն ձեռքբերման փաստաթղթերի, այդ փաստացի գներով և հարկերը վճարել հընթացս:

 

Մենք նկատեցինք, որ բացի մաքսային որոշակի լծակներ կորցնելուց, պետությունը առանձնապես շատ չտուժեց: Իհարկե, եթե ապրանքները մնային մաքսատանը «գրավադրված», մաքսավորները կստիպեին մի 5-20 տոկոս ավել հարկ վճարել՝ կիրառելով վարչական լծակներ, հսկիչ գներ, օրերով քաշքշելով գործարարներին։ Սակայն չվճարելով այդ հավելյալ գումարները՝ «գրավը շուտափույթ ազատելու փրկագինը», գործարարը այդ գումարները սկսեց օգտագործել իր բիզնեսի կայացման նպատակով:

 

Փաստորեն, կա փորձ այն առումով, որ գործարարը երկիր ներկրելով ապրանքներ, դրանք կարող է տնօրինել, սակայն ներմուծման հարկերը վճարել մի փոքր ուշ: Հարց է առաջանում. ինչու՞ չներդնել այս գործելաոճը երրորդ երկրից ապրանքներ ներմուծելու գործընթացում: Մի՞թե դա չի դիտվում տնտեսական հեղափոխության տրամաբանության մեջ, մի՞թե այն չի լինի հեղափոխական դրական փոփոխություն բիզնեսի համար:

 

Իհարկե, կարելի է ու անհրաժեշտ է ուժեղացնել հետբացթողումային ստուգումները նախ՝ կամերալ ուսումնասիրությունների տեսքով, իսկ հիմնավոր կասկածների դեպքում՝ նաև ստուգումների տեսքով: Բայց հնարավորություն տալ գործարարին կազմակերպել իր բիզնեսը, շրջանառել իր պաշարները, դրամական հոսքերը և առանց ներմուծված ապրանքները մաքսատան պահեստում «գրավադնելու» կամ «պատանդ հանձնելու» հիմնավորել իր կողմից հաշվարկված հարկերը և գրագետ ու հավասարը հավասարի դիրքերից պաշտպանվել:

 

Ովքե՞ր են սրան ընդդիմանում։ «Հները», հին բարքերին սպասողները, վարչական քաղցր լծակների տերերը: Եթե այդպես է, ուրեմն հատկապես կարևոր է այս հեղափոխական քայլը՝ ի հեճուկս հենց «հների» և ի օգուտ բիզնեսի: Այս փոփոխությունը պետք էր կատարել հենց 2018թ.-ի աշնանը կամ գոնե 2019թ.-ի գարնանը, երբ բյուջեի մուտքերը խոստումնալից էին և հիմք էին ստեղծում մաքսազերծման հարկերի՝ բյուջե վճարումը առավելագույնը մինչև 50 օրով հետաձգելու պարագայում չունենալ չֆինանսավորված բյուջետային ծախսեր:

 

Արդյունավետ դատական պաշտպանություն

 

Ինչպես ՊԵԿ-ում և ֆինանսների նախարարությունում կա հակազդեցություն կամ ավելի դիպուկ՝ հանցավոր անգործություն հարկային բարեփոխումներ կատարելու առումով, այնպես էլ դատական համակարգում կա հանցավոր դանդաղկոտություն և այդպիսով իսկ՝ անարդյունավետություն տնտեսական գործերի քննության և արդար որոշումներ կայացնելու գործում։ Պարզագույն գործերով հարկ վճարողները տարիներով սպասում են դատարանների որոշումների՝ կատարելով անհամաչափ ծախսեր (երբեմն 50՛000 դրամ պարտքը բերելու համար ծախսում են դրանից 3-4 անգամ ավելի) փաստաբանների ծառայությունների դիմաց։

 

Չի կարող զարգանալ տնտեսություն, եթե երկու տնտեսվարող միմյանց փոխադարձ պարտքի վերաբերյալ որոշմանը սպասում են տարիներով։ Անհրաժեշտ է ներդնել թե՛ բիզնես օմբուդսմենի, թե տնտեսվարողների միջև վեճերը լուծող հաշտարարի, արբիտրաժի ինստիտուտներ։ Աբսուրդ է երկկողմանի հաստատված կատարողական ակտը ներկայացնել դատարան պարտքի բռնագանձման հայցով, և դրա վերաբերյալ որոշումը ունենալ 1-2 տարի անց, իսկ այդ որոշման կատարմանը սպասել ևս մեկ տարի։

 

Արամ Աշուղյան

Տնտեսագետ, «3A partners» ընկերության հիմնադիր

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր