Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը հայտարարեց տնտեսական բարեփոխումների մեկնարկի մասին։ Արդեն անցել է մոտ երկու տարի, սակայն խոստացված բարեփոխումները կամ հապաղում են կամ համարձակ չեն, իսկ իրականացված փոփոխություններն էլ կրում են կոսմետիկ բնույթ։
Համավարակի հետևանքով վրա հասած տնտեսական ճգնաժամը ևս մեկ անգամ ընդգծեց այդ բարեփոխումների կարևորությունն ու հրատապությունը։ Հետևաբար, անհրաժեշտ է հստակեցնել տնտեսական համակարգի մոդելը և մշակել դրան համապատասխան գաղափարախոսությունը՝ իրականացնելով ինստիտուցիոնալ փոփոխություններ և կիրառելով համակարգային մոտեցումներ, ինչպես նաև հստակ ազդակներ փոխանցելով գործարար միջավայրին։
Այդ գործընթացն աշխուժացնելու համար «Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնն սկսում է գործարար միջավայրի և այն կարգավորող օրենսդրական դաշտի վերաբերյալ քննարկումների շարք։
Այդ շրջանակներում ներկայացնում ենք․
Հեղափոխությունից հետո տնտեսական ոլորտում իրականացված «բարեփոխումների», հարկային օրենսդրության խնդիրների վերաբերյալ տնտեսագետ, «3A partners» ընկերության հիմնադիր Արամ Աշուղյանի հոդվածները, որոնք կներկայացվեն հետևյալ հաջորդականությամբ՝
«Տնտեսական հեղափոխություն. Չստացված կադրեր»
«Քայլ 1․ Օբյեկտիվ անհրաժեշտություն»
«Քայլ 2, որի համար ոչ ոք չէր պախարակի»
Տնտեսական բարեփոխումների և ինստիտուտների (օրենքներ, վարչարարություն, դատական համակարգ, մրցակցություն, մասնագետներ – կրթություն, կառավարության միջամտություն) խնդիրների վերաբերյալ «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանի վերլուծությունը՝