Հաշվի առնելով ՀՀ ֆինանսական հատվածի վիճակագրական ցուցանիշների մասով տարբեր սպառողների պահանջները, ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է վճարահաշվարկային ոլորտի վերաբերյալ հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը։
Մասնավորապես, այսուհետ Կենտրոնական բանկի կայքի «Վճարահաշվարկային համակարգ» բաժնի «Վիճակագրություն և հաշվետվություններ» ենթաբաժնում պարբերաբար ավելի մանրամասն տվյալներ են հրապարակվելու թողարկված վճարային քարտերի, այդ քարտերով կատարված գործառնությունների և դրանց սպասարկման ենթակառուցվածքի վերաբերյալ:
Բացի այդ, առաջին անգամ և այսուհետ հրապարակվելու են տվյալներ ՀՀ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից թողարկված էլեկտրոնային փողի վերաբերյալ։